Author: Suren Surenyants

  • Ալիևը փաստացի կրկնել է Փաշինյանի միտքը Ալիևի «հայ հասարակությունը հիվանդ է» արտ…

    🇦🇿🇦🇲 Ալիևը փաստացի կրկնել է Փաշինյանի միտքը
    Ալիևի «հայ հասարակությունը հիվանդ է» արտահայտությունը պատահական չի հնչել։
    Փաստացի, նա կրկնում է այն, ինչ արդեն երկար ժամանակ ներսից քարոզում է Նիկոլ Փաշինյանը։
    Վարչապետը հետևողականորեն պնդում է, թե հայ ժողովրդի «հայրենասիրական մոդելը» պարտադրված է եղել ԽՍՀՄ կողմից, իսկ Ղարաբաղյան շարժումը օտարների մանիպուլյացիայի հետևանք էէ։
    Այս մոտեցմամբ համազգային շարժումը ներկայացվում է որպես պատմական «սխալ»։
    Ալիևի հռետորաբանությունը դառնում է այս նարատիվի տրամաբանական շարունակությունը․ եթե Հայաստանի ղեկավարն ինքն է հայտարարում, որ ժողովուրդն ապականված է «կեղծ հայրենասիրությամբ», ապա թշնամուն մնում է միայն դա վերածել զենքի՝ միջազգային լսարանին համոզելու համար, թե հայերն «ինքնությամբ խեղված» ազգ են։
    📌 Արդյունքում Փաշինյանի ներսից հնչող թեզերն ու Ալիևի դրսից հնչեցրած վիրավորանքները նույն գծի մեջ են․ առաջինը քայքայում է ազգային ինքնագիտակցությունը ներսում, երկրորդը՝ ամրապնդում դրա կործանարար ընկալումը դրսում։
    Ալիևի և Փաշինյանի մոտեցումները գործնականում միմյանց փոխլրացնում են․ մեկը դա օգտագործում է արտաքին քաղաքական ճնշման և նվաստացման համար, մյուսը՝ ներքին քաղաքական ինքնարդարացման ու անցյալից «հեռանալու» համար։
    Արդյունքում հայ հասարակությունն օբյեկտիվորեն դառնում է թիրախ թե՛ արտաքին, թե՛ ներքին քննադատության՝ որպես «սխալ մտածող»։
    📌 Հետևաբար կարելի է ասել, որ Ալիևի հայտարարությունը ոչ միայն բխում է, այլ նաև ամրապնդվում է Փաշինյանի գնահատականներից։ Դա վտանգավոր է, քանի որ իշխանության ներսից ձևավորված նարատիվը դառնում է հակառակորդի համար գործիք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/51VnqwWKpbQ?si=rkuYNDtE12_k…

    Հրատապ եթեր. Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է կործանել Արցախը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Հարգելի Արման,Շնորհավոր ծնունդդ։ Դու ինձ համար ոչ միայն ընկեր ես, այլև Ուսուցիչ։…

    Հարգելի Արման,
    Շնորհավոր ծնունդդ։
    Դու ինձ համար ոչ միայն ընկեր ես, այլև Ուսուցիչ։
    Քեզանից շատ բան եմ սովորել և շարունակում եմ սովորել՝ թե՛ մտքի խորության, թե՛ մարդկային արժեքների մասին։
    Հպարտ եմ մեր բարեկամությամբ և այն հանգամանքով, որ կյանքում ունեմ քո նման ընկեր։
    Թող միշտ առողջ լինես, հաջողություններ ունենաս ու ապրես երջանիկ պահեր։
    Մնա այն ազնիվ ու ուժեղ մարդը, ով իր օրինակով ոգեշնչում է մյուսներին։

  • Հայտարարություն Որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար՝ լիովին և …

    Հայտարարություն
    Որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար՝ լիովին և անվերապահորեն պաշտպանում եմ փաստաբան Վարազդատ Հարությունյանի առաջարկը։
    Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ազգային ամոթ է և վտանգավոր նախադեպ․ դա ոչ միայն խաթարում է մարդու հիմնարար իրավունքները, այլև կործանարար հետևանքներ ունի մեր պետականության ու ժողովրդավարության համար։
    Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը ունի երկու առանցքային նշանակություն․
    1. Հումանիստական․ մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացիները բանտարկվեն իրենց քաղաքական համոզմունքների համար։ Դա բռնապետական մտածողության, ոչ թե ժողովրդավարության նշան է։
    2. Քաղաքական․ քանի դեռ երկրում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում չի կարող լինել օրինական, մրցակցային և լեգիտիմ ընտրական գործընթաց։ Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա 2026-ի ընտրությունները նախապես կխաթարվեն և կկորցնեն իրենց արժեքը։
    Հետևաբար, ընդդիմադիր բոլոր ուժերը պարտավոր են հասկանալ, որ սա այլևս ոչ թե կուսակցական կամ անձնական հարց է, այլ պետական ու համազգային խնդիր։ Քաղբանտարկյալների ազատության պահանջը պետք է դառնա այն նվազագույն ընդհանուր հարթակը, որի շուրջ ընդդիմությունը կձևավորի պայքարի միասնական ճակատ։
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին դադարեցնել անիմաստ տարաձայնությունները և կոնսոլիդացվել այս առանցքային խնդրի շուրջ։ Մեր կուսակցությունը պատրաստ է իր ողջ ներուժով ծառայել այդ միասնական պայքարին։
    Սուրեն Սուրենյանց
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ

  • Շատերն են հարցնում, թե այս իրավիճակում որն է արժանապատիվ խաղաղության բանաձևը, եթ…

    Շատերն են հարցնում, թե այս իրավիճակում որն է արժանապատիվ խաղաղության բանաձևը, եթե չենք հրաժարվում ստանձնած միջազգային պարտավորություններից:
    Այս կարճ տեսանյությում փորձել եմ տալ այդ հարցի պատասխանը:
    https://youtu.be/Lq5c4BiSc2w?si=MEu_UN4jkufVQGYE

    Արժանապատիվ խաղաղության օրակարգ. Ի՞նչ պետք է անի նոր իշխանությունը

    Հայաստանի ցանկացած նոր իշխանություն երեք բան պետք է անի՝ Հայաստանի առջև ծառացած ռիսկերը չեզոքացնելու համար: Ընդ որում, Հայաստանի որևէ պատասխանատու իշխանություն չի կարող հրաժարվել երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից:
    #հարցազրույց #քաղաքականություն

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/GegzmlAu3Ic?si=RkZIzQ7F0QqCNpHXԴահճի և կալա…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/GegzmlAu3Ic?si=RkZIzQ7F0QqCNpHX

    Դահճի և կալանավորի ընտրություններ են սպասվում, ընդդիմությունը ուշանում է, արագ համախմբվել է պետք

    Փաշինյանն այսօր ապալեգիտիմացրեց Երրորդ Հանրապետությունը։ Կառավարության ղեկավարն ասում է՝ համազգային շարժումը, Անկախության հռչակագիրը ոչ թե մեր ազատության ձգտումն են եղել, այլ Մոսկվայից ներդրված հայրենասիրական մոդել, այսպիսով նա անարգեց նաև զոհերի հիշատակը։…

  • Երեկվա հարցազրույցս 5-րդ ալիքին https://youtu.be/HDZRK9TDJCc?si=wrgGewVCV1vtiIGy…

    Երեկվա հարցազրույցս 5-րդ ալիքին
    https://youtu.be/HDZRK9TDJCc?si=wrgGewVCV1vtiIGy

    Փաշինյանի իրական կյանքը. «Թրամփի ուղու» չափանիշները գաղտնի են պահվում

    #Նիկոլ_Փաշինյան #5tv
    Նիկոլ Փաշինյանի ընկալումներով՝ խաղաղությունն ավելի շատ հարցեր է առաջացնում վերլուծաբանների շրջանում: Այնքան է ուզում համոզել ժողովրդին, որ ինքը Վաշինգտոնից «աննախադեպ «իրական կյանք ապահովող»» փաստաթուղթ է բերել, որ անձամբ է զբաղվում…

  • Փաշինյանի երեք վտանգավոր խոստովանությունը Այսօր Անկախության հռչակագրի տարեդարձի …

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի երեք վտանգավոր խոստովանությունը
    Այսօր Անկախության հռչակագրի տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ հնչեցին երեք ծանր ու վտանգավոր «խոստովանություններ»
    1️⃣ Հռչակագիրը հակադրեց պետականության գաղափարին։ Նա հայտարարեց, որ այն ծնվել է Ղարաբաղյան շարժման ազդեցության ներքո, իսկ այդ շարժումը ձևավորվել էր ԽՍՀՄ կողմից հայերի մեջ տասնամյակներով սերմանված սոցիալ-հոգեբանության արդյունքում։ Այսպիսով՝ Անկախության հիմքը ներկայացվում է ոչ թե մեր ժողովրդի ազատության կամքը, այլ Մոսկվայի հաշվարկված ծրագիրը։
    2️⃣ Փաշինյանը ակնարկեց, որ Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ-ի հրահրած պրոեկտ էր։ Նա հայտարարեց, թե գրքերի, ֆիլմերի ու ներկայացումների միջոցով ԽՍՀՄ-ը մեզ «մոդելավորված հայրենասիրություն» էր պարտադրում, որն իբր բերեց շարժման և Հռչակագրի։ Այս ձևակերպմամբ համազգային շարժումը ոչ միայն նսեմացվում է, այլև ներկայացվում է որպես օտար կայսրության մանիպուլյացիա։ Փաստորեն, ժողովրդի ինքնաբուխ կամքի ու համազգային համախմբման ամենաառաջնային դրսևորումը՝ Ղարաբաղյան շարժումը, Փաշինյանի պատկերացմամբ վերածվում է ԽՍՀՄ-ի ինտրիգի ու սցենարավորված խաղի։ Սա պատմական հիշողության կոպիտ աղավաղում է և վիրավորանք այն սերնդի հասցեին, որը իր կյանքի գնով կերտեց Հայաստանի անկախության ճանապարհը, Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը:
    3️⃣ Խոստովանեց, որ ինքը կարող էր կանխել 44-օրյա պատերազմը, բայց չարեց։ Ըստ նրա՝ պատերազմից խուսափելու միակ տարբերակը զիջումներն էին, բայց նա հրաժարվեց այդ ուղուց՝ հայտարարելով, թե պատերազմը ավելի քիչ էր վտանգում անկախությունը, քան փոխզիջումները։
    Փաստորեն, ըստ Փաշինյանի խոտոր տրամաբանության՝ հազարավոր զոհերով, տարածքների կորստով ու պետական կառույցների խարխլմամբ պատերազմը կարող է ավելի շատ ծառայել անկախությանը, քան բարդ, բայց հնարավոր դիվանագիտական լուծումները։
    Այսօր մենք ունենք վարչապետ, որը փորձում է անցյալի փառավոր շարժումը, հերոսամարտը ներկայացնել որպես ԽՍՀՄ դավադրություն, Անկախության հռչակագիրը՝ որպես պետականության խոչընդոտ, իսկ 44-օրյա աղետը՝ որպես «անկախության պահապան»։ Սա ոչ միայն պատմության կեղծագրում է, այլև պետականության հիմքերի վտանգավոր արժեզրկում։
    📌 Իրականությունն այն է, որ պետություն ունեցող ժողովուրդը չի զոհաբերում իր գոյությունը կեղծ «պահպանման» պատրանքների համար։
    Պետություն ունեցող ժողովուրդը կառուցում է խաղաղություն, ամրապնդում ինստիտուտները և իր անկախությունը պաշտպանում ոչ թե արկածներով ու կեղծ գաղափարախոսություններով, այլ պատասխանատու քաղաքականությամբ ու ազգային համախմբմամբ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հ2-ի ռեպորտաժը՝ նվիրված Անկախության հռչակագրի 35-րդ տարեդարձի միջոցառմանըhttps:/…

    Հ2-ի ռեպորտաժը՝ նվիրված Անկախության հռչակագրի 35-րդ տարեդարձի միջոցառմանը
    https://youtu.be/KfAZ7mAaMhk?si=97r3G0jAsrvyYOXs

    Եթե հասավ հանրաքվեի, երկու դեպքում էլ ողբերգական է լինելու Հայաստանի համար․Արամ Մանուկյան: Լրաբեր

    #Լրաբեր
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /