Author: Suren Surenyants

  • Օվերչուկի հայտարարության առթիվ Փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը շատերին զա…

    ❗️Օվերչուկի հայտարարության առթիվ
    Փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը շատերին զարմացրեց․ սպասում էին կտրուկ մերժում, սակայն հնչեց այս ձևակերպումը․ «Եթե Հայաստանին լավ է, մենք աջակցում ենք»։
    Ի՞նչ է սա նշանակում։ Հնարավոր պատճառները մի քանի են․
    1️⃣ Ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան խուսափում է նոր ճակատ բացել ԱՄՆ-ի հետ։
    2️⃣ Կրեմլում չեն հավատում «Թրամփի երթուղու» իրական հեռանկարին և կոշտ հակազդեցությունը համարում են անիմաստ։
    3️⃣ Չի բացառվում, որ այս հարցում կան որոշակի պայմանավորվածություններ Վաշինգտոնի հետ։
    Միևնույն ժամանակ ակնհայտ են նաև ռիսկերը․ Արևմուտքի ազդեցության մեծացում Կովկասում, Հայաստանի աստիճանական հեռացում ռուսական ուղեծրից, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդում։
    Սակայն կան նաև հնարավորություններ․ Մոսկվան կարող է ներգրավվել տնտեսական բաղադրիչներում, պահել բանակցային խաղաթուղթ և ներկայանալ որպես խաղաղարար։
    ⚖️ Արդյունքում՝ նման դիրքորոշմամբ Մոսկվան այս պահին էական կորուստ չի կրում․ եթե նախագիծը տապալվի՝ ոչինչ չի կորցնի, իսկ եթե այն իրագործվի, հնարավորություն կունենա ներգրավվելու կամ առնվազն օգտագործելու այն իր շահերի համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-
    ❗️В связи с заявлением Оверчука
    Заявление вице-премьера Оверчука многих удивило: ожидали резкого отказа, однако прозвучала следующая формулировка: «Если для Армении это хорошо, мы поддержим».
    Что это значит? Возможные причины несколько:
    1️⃣ В условиях войны в Украине Москва избегает открывать новый фронт против США.
    2️⃣ В Кремле не верят в реальные перспективы «Маршрута Трампа» и считают жесткое противодействие бессмысленным.
    3️⃣ Не исключено, что по этому вопросу существуют определенные договоренности с Вашингтоном.
    Вместе с тем очевидны и риски: усиление влияния Запада на Кавказе, постепенный уход Армении из российской орбиты, а также укрепление позиций Турции и Азербайджана.
    Однако есть и возможности: Москва может быть вовлечена в экономические компоненты проекта, сохранить переговорную карту и предстать в роли миротворца.
    ⚖️ В итоге подобная позиция сейчас не приносит Москве ощутимых потерь: если проект провалится — она ничего не теряет, а если будет реализован, у нее появится шанс подключиться или, по крайней мере, использовать его в собственных интересах.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Euromedia TV-ինhttps://youtu.be/yEDS64y4kGQ?si=Q9zd3D7dZEWCJ9wgԹրամփ…

    Հարցազրույց Euromedia TV-ին
    https://youtu.be/yEDS64y4kGQ?si=Q9zd3D7dZEWCJ9wg

    Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է շրջադարձային լինել. պարտիան նոր է սկսվում. Սուրեն Սուրենյանց

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Փաշինյանի չօգտագործված շանսը Նիկոլ Փաշինյանն անցած երկու օրերին հնարավորություն …

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի չօգտագործված շանսը
    Նիկոլ Փաշինյանն անցած երկու օրերին հնարավորություն ուներ ազատ արձակելու Սամվել Կարապետյանին և Միքայել Սրբազանին։
    Սակայն նա ընտրեց ոչ թե հանդարտեցնելու և լարվածությունը մեղմելու, այլ անտագոնիզմի խորացման ճանապարհը։
    Հայաստանում քաղաքական նկատառումներով մարդկանց կալանավորումը երկրի համար վտանգավոր ճգնաժամի ազդանշան է։
    📌 Այն խորացնում է իշխանություն–ընդդիմություն հակադրությունը, փակելով քաղաքական երկխոսության և փոխզիջման դռները։
    📌 Տանում է հասարակության խոր բևեռացման, երբ քաղաքացիները սկսում են ապրել ոչ թե ընդհանուր օրակարգով, այլ միմյանց հակառակ բարիկադներում։
    📌 Ստեղծում է վստահության խոր ճգնաժամ՝ հատկապես 2026-ի ընտրությունների հանդեպ, երբ հանրության մի մասի աչքում քաղաքական մրցակցությունը վերածվում է իշխանության կողմից վերահսկվող գործընթացի։
    📌 Այս ամենը կարող է հանգեցնել վտանգավոր զարգացումների՝ սոցիալական լարվածության, զանգվածային բողոքների և անկայունության։
    Եթե Նիկոլ Փաշինյանը 2026-ի ընտրություններն անցկացնի ավտորիտարիզմի նշանաբանով, ապա նա փաստացի խրախուսելու է պայքարի ոչ սահմանադրական և ոչ քաղաքական վտանգավոր դրսևորումները՝ դնելով երկիրը անկանխատեսելի ճգնաժամերի առջև։
    Ժողովրդավարությունը չի կարող ամրապնդվել երբ բանտերը լցվում են քաղաքական հայացքների համար կալանավորվածներով։
    Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Այսօր երեկոյան ժամը 22-ին, Euromedia-ի եթերում դիտեք իմ ծավալուն հարցազրույց հար…

    Այսօր երեկոյան ժամը 22-ին, Euromedia-ի եթերում դիտեք իմ ծավալուն հարցազրույց հարգելի Արամ Սարգսյանին

  • Հարցազրույց LaMedia-ինhttps://youtu.be/0rxEn0IN9GY?si=dfg6GQhOSRWXH41EՑռան Վերգո…

    Հարցազրույց LaMedia-ին
    https://youtu.be/0rxEn0IN9GY?si=dfg6GQhOSRWXH41E

    Ցռան Վերգո Փաշինյանը ստորագրեց թուղթ, որով Ալիևը մաքրում է դեմքը պատերազմի հանցանքներից. Սուրենյանց

    Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի հակասական դրույթների, TRIPP-ի՝ Թրամփի երթուղու նշանակության, իշխանության վարած քաղաքականության և Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին «Ուղիղ խոսք» հաղորդման շրջանակում խոսել է քաղաքագետ, «Դեմոկրատական…

  • Ընդդիմադիր կոսոլիդացիայի մի քանի սկզբունքներ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցո…

    📢 Ընդդիմադիր կոսոլիդացիայի մի քանի սկզբունքներ
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից ներկայացնում եմ այս սկզբունքները՝ որպես հստակ և գործնական առաջարկ ընդդիմադիր նոր կոնսոլիդացիայի համար։
    Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է դուրս գա հին հակադրությունների փակ շրջանից, և ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները և հասարակական գործիչները պետք է համախմբվեն հանուն մեկ նպատակի՝ ստեղծել կառավարման ունակ, վստահելի և ժողովրդին ծառայող իշխանության իրական այլընտրանք։
    Այս 10 սկզբունքները նախատեսված են հենց այդ համախմբման համար։ Դրանք կարող են դառնալ քաղաքական համագործակցության ընդհանուր հենքը՝ անկախ կուսակցական պատկանելությունից կամ անցյալի տարաձայնություններից։
    Նոր ընդդիմադիր կոնսոլիդացիայի 10 սկզբունքներ
    1️⃣ Իրատեսություն և սառը հաշվարկ
    Համախմբումը պետք է հիմնված լինի իրականության վրա, ոչ թե մոլորությունների, պատրանքների կամ անցյալի վերադառնալու անիրատեսական խոստումների։ Պետք է գործել աշխարհաքաղաքական և ներքին նոր ստատուս-քվոյի շրջանակում։
    2️⃣ Սոցիալական արդարություն և հավասար հնարավորություններ
    Ընդդիմադիր կոնսոլիդացիան պետք է առաջարկի սոցիալ-դեմոկրատական հենքով քաղաքականություն, որի կենտրոնում կլինի քաղաքացու բարեկեցությունը։ Մեր թիրախային խմբերը պետք է լինեն աշխատավորները, փոքր բիզնեսը, գյուղատնտեսները և երիտասարդությունը։
    3️⃣ Միջազգային պատասխանատվություն և հավասարակշռված դիվանագիտություն
    Նոր ընդդիմադիր համախմբումը պետք է հստակ հարգի Հայաստանի միջազգային պարտավորությունները և վարի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ աշխատելով և՛ դաշնակից Ռուսաստանի, և՛ տարածաշրջանային բոլոր կարևոր դերակատարների հետ։
    4️⃣ Խաղաղ իշխանափոխության երաշխիքներ
    Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում և քաղաքակիրթ։ Անհրաժեշտ է անցումային արդարադատության հստակ մոդել, որը կկանխի քաղաքական վրեժխնդրությունը և կապահովի օրենքի գերակայությունը։
    5️⃣ Պետական ապարատի պաշտպանություն և զարգացում
    Համախմբված ընդդիմությունը պետք է երաշխավորի, որ պետական ծառայողները չեն դառնա զանգվածային կրճատումների զոհ։ Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, ուղեկցված վերապատրաստմամբ և սոցիալական երաշխիքներով։
    6️⃣ Լեգիտիմություն՝ հասարակական լայն վստահության հիմքով
    Նոր կոնսոլիդացիան պետք է ունենա լեգիտիմություն, որը գալիս է ոչ միայն փողոցային պայքարից, այլև ամուր կուսակցական կառույցներից, համայնքային նախաձեռնություններից և հասարակական ներգրավվածությունից։
    7️⃣ Օրակարգի ձևավորում
    Համախմբված ընդդիմությունը պետք է թելադրի իր օրակարգը՝ ձեռնպահ մնալով իշխանությանն արձագանքողի անհեռանկար կարգավիճակից:
    8️⃣ Թափանցիկ և կանխատեսելի կառավարման մոդել
    Հանրությունը պետք է հստակ իմանա, թե ովքեր և ինչպես են ղեկավարելու իշխանափոխությունից հետո։ Անհրաժեշտ է ներկայացնել թիմը, կառավարման սկզբունքները և պատասխանատվության մեխանիզմները։
    9️⃣ Ազգային անվտանգության նոր հայեցակարգ
    Նոր կոնսոլիդացիան պետք է առաջարկի անվտանգության համապարփակ մոդել՝ բանակի վերակազմավորում, սահմանների պաշտպանություն և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
    🔟 Տնտեսական աճ և սոցիալական կայունություն
    Համախմբված ընդդիմությունը պետք է առաջարկի ներդրումների ներգրավման, ներքին շուկայի զարգացման և կոռուպցիայի կրճատման ծրագրեր՝ պահպանելով սոցիալական կայունության երաշխիքները։
    💬 Այս 10 սկզբունքները «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ներկայացնում է որպես նոր որակի ընդդիմադիր կոնսոլիդացիայի հիմնասյուներ։
    🤝 Ակնկալում եմ՝ քաղաքական և հանրային շահագրգիռ քննարկում:
    #ԴեմոկրատականԱյլընտրանք #ՆորՈրակիԸնդդիմություն #ՔաղաքականԿոնսոլիդացիա
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Վաշինգտոնի համաձայնությունների, Խաղաղության պայմանագրի բովանդակության մասին իմ ա…

    Վաշինգտոնի համաձայնությունների, Խաղաղության պայմանագրի բովանդակության մասին իմ անդրադարձը
    https://youtu.be/p7iV30348yo?si=66N66Q-S_BPzK4HX

    Վաշինգտոնի հանդիպման հետքերով. Խաղաղությո՞ւն, թե՞ պերմանենտ զիջումների ճահիճ

    Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։
    Հոդված 1 և 6 – փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝…

  • Հետաքրքիր քննարկում CIVILNET -ի տաղավարումhttps://youtu.be/x-L72PH2lK8?si=vzRZYz…

    Հետաքրքիր քննարկում CIVILNET -ի տաղավարում
    https://youtu.be/x-L72PH2lK8?si=vzRZYzG1-Swkr4Av

    «Միջանցքի լեգիտիմացո՞ւմ», թե՞ «ճանապարհների բացում». Սուրեն Սուրենյանց | Մարկ Գրիգորյան

    ՍիվիլՆեթի տաղավարում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և լրագրող Մարկ Գրիգորյանը բանավիճում են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ՝ հակադրելով «կոշտ ռեալիզմը» և «խաղաղության տեսլականը»: Սուրենյանցը շեշտում է Ադրբեջանի ստացած դիվիդենդները՝ «Զանգեզուրի միջանցքի»…

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/hvNTPAqRD7I?si=q1rnTl38vgx8xB4CՀայաստանը մտնու…

    Հայաստանը մտնում է բարդ, տոկսիկ, տուրբուլենտ փուլ. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…