Author: Suren Surenyants

  • Ժամը 19:00-ին, դիտեք իմ անդրադարձը Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացում…

    Ժամը 19:00-ին, դիտեք իմ անդրադարձը Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ հետաքրքիր շեշտադրումներով:
    https://youtu.be/morVcVYzrqg?si=ca_Vvcgya5NHBiis

    Ե՞րբ Ծառուկյանը կլինի ազատության մեջ. Սուրենյանցի բացահայտումը

    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Մասիվի դատարանում տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի դատական նիստը։ Արդյո՞ք կգործի իրավունքը և Ծառուկյանը կհայտնվի ազատության մեջ, թե՞ քաղաքական պայքարը կթևակոխի նոր փուլ:

  • Չոր փաստեր2025 թվականին Հայաստանի ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով ար…

    ❗️❗️❗️Չոր փաստեր
    ✔️2025 թվականին Հայաստանի ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացել են շուրջ 5,98 միլիարդ դոլար։ Դրանցից մոտ 3,88 միլիարդ դոլարը եկել է Ռուսաստանից։
    ✔️2025 թվականին Հայաստան է այցելել շուրջ 2,26 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից 921 հազարը ժամանել են Ռուսաստանից։ Սա ամբողջ զբոսաշրջային հոսքի մոտ 41 տոկոսն է։
    Օտարերկրյա այցելուների ծախսերի վերջին մանրամասն հետազոտության համաձայն՝ ռուս զբոսաշրջիկը Հայաստանում մեկ ուղևորության ընթացքում միջինում թողել է մոտ 860 դոլար։ Եթե այս ցուցանիշն օգտագործենք որպես ուղենիշ, 2025 թվականի զբոսաշրջային հոսքի համար, ստանում ենք մոտ 790 միլիոն դոլարի գումար։
    ✔️ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրերից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի արտահանման մինչև 25–27 տոկոսը։
    ✔️Հայաստանի գյուղատնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 15,5 տոկոսով: Սա հետևանք է դեպի Ռուսաստան արտահանումների սահմանափակումներով:
    Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ:

  • Պուտին–Փաշինյան հանդիպում.  ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարենՎլադիմիր Պուտին–…

    ‼️ Պուտին–Փաշինյան հանդիպում.  ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն
    Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան առաջիկա հանդիպումը Բիշքեկում տեղի է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների թերևս ամենախոր ճգնաժամերից մեկի պայմաններում։
    Երկու երկրների հարաբերություններում գրեթե չեն մնացել ուղղություններ, որտեղ հնարավոր է արձանագրել շոշափելի քաղաքական արդյունք կամ վստահության վերականգնում։
    Հանդիպման օրակարգի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան պատրաստվում է Երևանի հետ քննարկել ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցը։
    Ուշակովը հայտարարել է, որ քննարկվելու են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը և ԵԱՏՄ-ին անդամակցության հետ դրա համատեղելիությունը։ Մոսկվայի դիրքորոշումը բավական կոշտ է․ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, չի կարող միաժամանակ ձգտել ԵՄ անդամակցության և շարունակել օգտվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցության տնտեսական առավելություններից։
    Սա նշանակում է, որ Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել՝ խոսելով արտաքին քաղաքական «հավասարակշռման» և «այլընտրանքների ձևավորման» մասին։
    Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգը միայն արտաքին քաղաքականությամբ չի սահմանափակվելու։
    Ուշակովը բաց տեքստով հայտարարել է, որ Մոսկվայում «մեծ մտահոգություն» են առաջացնում Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները՝ հատկապես առանձնացնելով նրանց, ովքեր հանդես են եկել հայ-ռուսական ավանդական հարաբերությունների վերականգնման օգտին։
    Այս հայտարարությունը կարևոր է երկու առումով։
    Նախ՝ Մոսկվան Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր դժգոհությունը բարձրացնում է պետության առաջին դեմքերի բանակցությունների մակարդակ։
    Երկրորդ՝ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների թեման աստիճանաբար ձեռք է բերում նաև արտաքին քաղաքական բաղադրիչ՝ դառնալով հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարց։
    Այս ամենին նախորդել է Փաշինյանի վերջին ճեպազրույցը, որի ժամանակ նա, ըստ էության, արձանագրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն համապատասխանում դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը՝ կրկին հղում անելով 2022 թվականի հայտնի իրադարձություններին։
    Մոսկվայի արձագանքը նույնպես կոշտ է եղել։
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Փաշինյանին ուղղված հրապարակային գրառմամբ նրան մեղադրել է պատասխանատվությունից խուսափելու և այն Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, նախկին իշխանությունների, Եկեղեցու, հայ գործարարների ու Արցախի հայերի վրա բարդելու մեջ։
    Գործ ունենք քաղաքական վստահության համակարգային ճգնաժամի հետ։
    Հենց այս պատճառով Բիշքեկի հանդիպումից բեկում ակնկալելը չափազանց լավատեսական կլինի։ Դրա համար այսօր բացակայում են թե՛ քաղաքական նախադրյալները, թե՛ փոխադարձ վստահությունը, թե՛ հարաբերությունների ապագայի վերաբերյալ ընդհանուր ռազմավարական պատկերացումը։
    Ավելին՝ կողմերը Բիշքեկ են գնում սկզբունքորեն տարբեր քաղաքական մոտեցումներով։
    Երևանը փորձում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և ընդլայնել արևմտյան ուղղությունը, իսկ Մոսկվան արդեն բաց տեքստով պահանջում է հստակեցնել, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում ԵՄ-ին ինտեգրումն ու ԵԱՏՄ-ում իր հետագա ներկայությունը։
    Հետևաբար, Պուտին–Փաշինյան հանդիպման իրատեսական առավելագույն արդյունքը կարող է լինել ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների վերականգնումը, այլ ճգնաժամի ժամանակավոր կառավարումը՝ թույլ չտալով, որ առկա հակասությունները կարճաժամկետ հեռանկարում վերածվեն բաց քաղաքական կամ տնտեսական առճակատման։
    Դա ընդամենը ժամանակ շահելու հնարավորություն է։
    Պուտին- Փաշինյան հանդիպումը կարող է ևս մեկ անգամ ցույց տալ, թե կողմերը որքան են հեռացել այն հարաբերություններից, որոնք դեռ ոչ վաղ անցյալում պաշտոնապես բնութագրվում էին որպես ռազմավարական և դաշնակցային։

  • Հայկական ֆուտբոլի պատմական երեկոնՀայկական ֆուտբոլի համար պատմական երեկո էր։Եվրո…

    ⚽️🇦🇲 Հայկական ֆուտբոլի պատմական երեկոն
    Հայկական ֆուտբոլի համար պատմական երեկո էր։
    Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվաճեց մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով, և երկու խաղերի արդյունքում հայկական ակումբը հաղթեց 2։1 հաշվով։
    Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Արարատ-Արմենիան» հաղթահարեց «Ռիգայի» և «Շեմրոկ Ռովերսի» դիմադրությունը, ապա զիջեց սլովենական «Ցելեին» և պայքարը շարունակեց Եվրոպա լիգայում։
    Կրայովայի թիմը եվրոպական ֆուտբոլի առաջատարներից չէ, սակայն բավականաչափ փորձառու և բարդ մրցակից էր։
    Պատասխան հանդիպման լարվածությունը պահպանվեց մինչև վերջին վայրկյանները։
    Ավելացված ժամանակում նշանակված 11 մետրանոցը Սանդրո Լիման չիրացրեց, սակայն անմիջապես կողմնորոշվեց անդրադարձից հետո և 90+8-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։
    Պատմական արդյունքը ձևավորվեց մի դրվագում, որը թերևս լավագույնս արտահայտեց ամբողջ խաղի տրամաբանությունը՝ մինչև վերջ պայքարել և օգտագործել վերջին հնարավորությունը։
    Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական՝ լիգայի փուլում։
    Ինձ ճանաչողները գիտեն, որ ֆուտբոլի մեծ երկրպագու եմ։ Հետևաբար այս հաղթանակն ինձ համար կարևոր է նաև զուտ մարզական տեսանկյունից։ Հայկական ակումբի ներկայությունը եվրոպական ֆուտբոլի այս մակարդակում ինքնին նշանակալի իրադարձություն է։
    Սակայն այս հաղթանակն ինձ համար նաև այլ խորհուրդ ունի։
    Վերջին տարիներին մեր հասարակությունը չափազանց շատ պարտություններ, կորուստներ և հիասթափություններ է ապրել։ Դրանց երկարատև հաջորդականությունն ունի վտանգավոր հոգեբանական հետևանք. պարտությունը կարող է աստիճանաբար ընկալվել որպես բնական և անխուսափելի վիճակ, իսկ սեփական ուժերի նկատմամբ հավատը՝ տեղի տալ հուսահատությանը։
    Հենց այդ պատճառով այսօր առանձնահատուկ արժեք ունի յուրաքանչյուր իրական հաջողություն։ Էական չէ՝ այն արձանագրվում է սպորտում, մշակույթում, գիտության, տնտեսության թե մեկ այլ ոլորտում։ Յուրաքանչյուր նման արդյունք որոշակիորեն ընդհատում է պարտությունների հոգեբանական շղթան և վերադարձնում ամենակարևոր զգացողություններից մեկը՝ սեփական ուժերով հաջողության հասնելու հնարավորության գիտակցումը։
    Իհարկե, ֆուտբոլային հաղթանակը չի լուծում երկրի խնդիրները, որոնցից կախված են պետության ու հասարակության իրական հաջողությունները։ Չարժե նաև մեկ մարզական իրադարձության վերագրել այնպիսի նշանակություն, որն այն օբյեկտիվորեն չունի։
    Այնուամենայնիվ, պոզիտիվ տրամադրությունները և հաղթանակը երեկ միավորեցին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների:

  • 5TV-ի անդրադարձն ասուլիսինhttps://youtu.be/NCwVjkPjlh4?si=rhPULBex-Vs0oOLiՆոր թա…

    5TV-ի անդրադարձն ասուլիսին
    https://youtu.be/NCwVjkPjlh4?si=rhPULBex-Vs0oOLi

    Նոր թափ են ստանում քաղաքական հաշվեհարդարները. Սուրենյանցն անխուսափելի է համարում դիմադրությունը

    #Սուրեն_Սուրենյանց #5tv
    Հակաեկեղեցական արշավով է Փաշինյանը հիմք ստեղծել քաղաքական մեծ ռեպրեսիաների համար: Այսպիսի հայտարարութուն է արել այսօր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավարը:
    Սուրեն Սուրենյանցի բնորոշմամբ՝ արտաքին պատվիրատուներն են դրդում…

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/Wy53SllQen8?si=MGdGrJRvumE5v77UՓակուղային խորհ…

    Փակուղային խորհրդարանն ու դրախտի 4-րդ հանրապետությունը. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2…

  • Մամուլի ասուլիս վաղը՝ օգոստոսի 27-ին, ժամը 14:30-ին Ի՞նչ է ենթադրում կառավարությ…

    ❗️❗️❗️Մամուլի ասուլիս վաղը՝ օգոստոսի 27-ին, ժամը 14:30-ին
    Ի՞նչ է ենթադրում կառավարության 2026-2031թթ-ի ծրագիրը:
    Ի՞նչ զարգացումներ սպասել Գագիկ Ծառուկյանի գործում:
    Որո՞նք են շարունակական ռեպրեսիաների պատճառները:
    Ի՞նչ նախաձեռնություններ ունի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը:
    ԴԱԿ նախագահ Սուրեն Սուրենյանցի ասուլիսը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 27-ին, հինգշաբթի, ժամը 14:30-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում:
    Սիրով հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին:
  • Փաշինյանի չստացած մանդատը«Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստա…

    ‼️ Փաշինյանի չստացած մանդատը
    «Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է։ ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ-ի օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին»։
    Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս միտքը վերջին օրերի ամենամանիպուլյատիվ քաղաքական ձևակերպումներից մեկն է։ Ընտրություններում ստացած մանդատը նա փորձում է ներկայացնել որպես հանրային հավանություն իր ամբողջ քաղաքական օրակարգին, այդ թվում՝ նոր Սահմանադրության ընդունմանը։
    Մի կողմ թողնենք նույնիսկ լեգիտիմության այն ճգնաժամը, որն ուղեկցել է վերջին խորհրդարանական ընտրություններին, և ընդունենք իշխանության համար ամենանպաստավոր վարկածը՝ պաշտոնական արդյունքները լիովին արտահայտում են հասարակության քաղաքական կամքը։
    Նույնիսկ այս դեպքում Փաշինյանի պնդումը չի դիմանում քննությանը։
    ՔՊ-ն ստացել է կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն, սակայն չունի սահմանադրական մեծամասնություն։ Իսկ  նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի համաձայնությունը։
    Այսինքն, ընտրությունների արդյունքում ձևավորվել է հստակ քաղաքական սահմանափակում։
    Քվեարկության գնացած քաղաքացիները շատ լավ գիտեին նոր Սահմանադրության վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշումը։ Ավելին՝ այդ թեման վաղուց դուրս էր եկել զուտ ներքաղաքական կամ սահմանադրական բարեփոխումների շրջանակից և դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի մաս։ Բաքուն բազմիցս հրապարակայնորեն կապել է խաղաղության գործընթացը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ, իսկ Փաշինյանի իշխանությունը հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու մտադրության մասին։
    Հետևաբար, հասարակությունը քվեարկել է՝ հստակ պատկերացում ունենալով նաև այս օրակարգի մասին։
    Այդ քվեարկության արդյունքում ՔՊ-ն չի ստացել 2/3- մեծամասնություն։
    Ուստի ընտրությունների արդյունքից բխող քաղաքական եզրակացությունը տրամագծորեն հակառակն է Փաշինյանի ներկայացրածին. նա ստացել է կառավարություն ձևավորելու մանդատ, բայց չի ստացել պետության սահմանադրական հիմքերը սեփական քաղաքական կամքով վերաձևելու լիազորություն։
    Նոր Ազգային ժողովը որոշակի իմաստով «փակուղային» խորհրդարան է, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմության, այլ առաջին հերթին՝ հենց իշխանության համար։
    ՔՊ-ն կարող է կառավարել երկիրը, իրականացնել իր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, կառավարության ծրագիրը, ընդունել օրենքներ, սակայն սահմանադրական համակարգի վերաձևման հարցում ընտրությունների արդյունքը նրան պարտադրում է համաձայնություն փնտրել խորհրդարանական մեծամասնությունից դուրս։
    Հենց այստեղ է Փաշինյանի պնդման գլխավոր հակասությունը։
    Եթե խորհրդարանական ընտրությունները, ինչպես նա այսօր փաստացի փորձում է ներկայացնել, նաև նոր Սահմանադրության վերաբերյալ վստահության քվե էին, ապա դրանց արդյունքը չի կարող մեկնաբանվել որպես այդ նախաձեռնության հավանություն։
    Տեղի ունեցածը խորհրդարանական ընտրություններ էին. դրանց արդյունքը հետադարձ ուժով չի կարելի վերածել նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի։