Author: Suren Surenyants

  • Հանրայինի եթերում այս բանավեճը տեսանկարահանվել է մինչև Ալիևի երեկվա հայտարարությ…

    Հանրայինի եթերում այս բանավեճը տեսանկարահանվել է մինչև Ալիևի երեկվա հայտարարությունները:
    Չնայած իմ դիրքորոշումը այդ փաստով պայմանավորված չի փոխվել. ամերիկյան հնարավոր նախաձեռնությունը խախտում է Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը՝ առանց փոխադարձության:
    https://www.youtube.com/live/H-itBQUV3HI?si=bTm6HSzeCoqEZLGJ

    Կոմունիկացիաների բացման գործընթացը. Մեծ բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Հ2-ն անդրադառնում է իմ ասուլիսինhttps://youtu.be/ZOk_dJBT6UA?si=gyq1cWncoaDpu3h-…

    Հ2-ն անդրադառնում է իմ ասուլիսին
    https://youtu.be/ZOk_dJBT6UA?si=gyq1cWncoaDpu3h-

    Իհարկե շանս ունի կոնսոլիդացիայի կենտրոն դառնալու․ Սուրենյանցը՝ Կարապետյանի մասին: Լրաբեր — 17.07.25

    #Լրաբեր
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Հ2-ն անդրադառնում է իմ ասուլիսինhttps://youtu.be/ZOk_dJBT6UA?si=gyq1cWncoaDpu3h-…

    Հ2-ն անդրադառնում է իմ ասուլիսին
    https://youtu.be/ZOk_dJBT6UA?si=gyq1cWncoaDpu3h-

    Իհարկե շանս ունի կոնսոլիդացիայի կենտրոն դառնալու․ Սուրենյանցը՝ Կարապետյանի մասին: Լրաբեր — 17.07.25

    #Լրաբեր
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Անդրադարձել եմ Փաշինյան-Ալիև հանդիպմանը` մի քանի կարևոր շեշտադրումներովhttps://y…

    Անդրադարձել եմ Փաշինյան-Ալիև հանդիպմանը` մի քանի կարևոր շեշտադրումներով
    https://youtu.be/CjA-NS_LNtU?si=wc9v41IDTB3QumRK

    Աբու Դաբիի հանդիպման հետքերով. ի՞նչ է թաքցնում Փաշինյանը

    Ուժային դիսբալանսի պայմաններում ուղղակի բանակցությունները օգտակար են միայն այն պարագայում, երբ կողմերն իսկապես ձգտում են փոխզիջման։
    Որևէ մեկը, ով ամեն օր հետևում է Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին կամ պետական պրոպագանդայի թեզերին, հիմնավորապես…

  • Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում …

    ⚡️⚡️⚡️Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները։ Կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով՝ պահելով երկխոսությունը, բայց չանդրադառնալով բովանդակային հաշտեցման հարցերին, համենայն…

  • Կրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը «Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ մի…

    ‼️‼️‼️Կրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը
    «Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու ժամանակը», — նշել է ազատազրկված Սամվել Կարապետյանն՝ իր աջակիցների բազմամարդ երթի օրը:
    «Սկզբունքորեն նոր ուժի» թեզն ամենակարևորն էր այդ օրվա ակցիայի համատեքստում, հատկապես, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական համակարգում տեսանելի վակուում է՝ չնայած մեծ աղմուկին:
    Շատերը կարծում են՝ Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը:
    Բիձինա Իվանիշվիլին՝ խոշոր ձեռնարկատեր և բազմամիլիարդատեր, 2012թ-ին հանկարծակի մտավ վրացական քաղաքական դաշտ, հիմնեց «Վրացական երազանք»-ը և վեց ամիս անց ընտրություններում փոխեց ուժային բալանսը՝ ստեղծելով մի իշխանություն, որը պահպանվում է մինչ այսօր:
    Ինքնին հասկանալի է, որ միայն քսակի գործոնը չի կարող երաշխավորել Իվանիշվիլիի ֆենոմենի կրկնությունը:
    Դրա համար անհրաժեշտ է առնվազն ևս երկու բաղադիչի առկայություն:
    Դրանցից մեկը՝ բիզնեսի սոցիալական պատասխանատվության ամրագրումն է:
    Այգիների, կենդանաբանական այգու, մարզադաշտերի վերականգնում, տասնյակ միլիոն լարի արժողությամբ առողջապահական և կրթական ծրագրեր՝ այս ամենը Իվանիշվիլիին ներկայացրեց ոչ թե «հեռավոր օլիգարխի», այլ «հայրենադարձ մեծահարուստի» կերպարով, որը «գրպանի» հաշվին լուծում է պետության սոցիալական խնդիրները։
    Սամվել Կարապետյանը նույնպես աչքի է ընկել Հայաստանում բազմաթիվ բարեգործական ձեռնարկներով, սակայն խիստ անհրաժեշտ է դրանք ու նոր նախաձեռնություներն ամրապնդել սոցիալական կոնկրետ բաղադիչով:
    Երկրորդը, որն անհրաժեշտ է որակապես նոր ուժի ձևավորման համար, դա իդեոլոգիկ բաղադրիչն է:
    Բիձինայի պարագայում՝ դա կոնսերվատիվ–պոպուլիստական օրակարգն էր, ի՞նչ են առաջարկելու Սամվել Կարապետյանն ու նրա կողմնակիցները:
    Այս հարցադրումը խիստ սկզբունքային է, որովհետև բիզնեսի սոցիալական դեմքն ու քաղաքական ծրագիրը կարող են հանրային կոնսոլիդացիայի խթան հանդիսանալ, նոր թիմի ձևավորման ազդակ դառնալ:
    Այս հարցերի պատասխանները դեռ չունենք ու դա, թերևս, օրինաչափ է, որովհետև քաղաքական հեռանկարի հարցն այս պահին ատորադասվում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու պահանջով:
    Մյուս կողմից, Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող շարժումը դեռ չի հաղթահարել «էլիտարիզմը», ինչի հետևանքով մինչև վերջ չի «բացվել» հասարակության համար:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Մեկնաբանություն 5-րդ ալիքին https://youtu.be/5hPUjFL8XR4?si=y-KSRmI_ge7RZcLSՌուս…

    Մեկնաբանություն 5-րդ ալիքին
    https://youtu.be/5hPUjFL8XR4?si=y-KSRmI_ge7RZcLS

    Ռուսներին հանում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհից. ԱՄՆ-ի առաջարկը՝ Երևան-Բաքու սեղանին

    #միջանցք #5tv
    Ոչ պաշտոնական լուրերով՝ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանը չի վերահսկելու: Քարնեգի հիմնադրամը տեղեկություններ ունի, որ Փաշինյանը…

  • Բոլոր հիմքերը կա Փաշինյանի հեռացման գործընթացի մեկնարկը տալու https://t.me/newsa…

    Բոլոր հիմքերը կա Փաշինյանի հեռացման գործընթացի մեկնարկը տալու
    https://t.me/newsamarm/50784

    NEWS.am

    Միքայել Սրբազանը հոգևորականների ու քաղաքացիների հետ երթով շարժվեց դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/_M1-_mUOBrA?si=OTRweyXFcN9olQeTԷրդողանի թաղ…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/_M1-_mUOBrA?si=OTRweyXFcN9olQeT

    Էրդողանի թաղի «смотрящий»-ն է դարձել Նիկոլը, եկեղեցուն կործանելու հրաման է ստացել

    Փաշինյանը «վա բանկ» է գնում, դիմադրության բոլոր կենտրոնները չեզոքացնում է, որ 2026-ի ընտրությունները վերածի ֆորմալ միջոցառման։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ…

  • Երկու սցենար. ի՞նչ է մտածում Թրամփը Ամերիկյան մամուլը հաղորդում է, որ Դոնալդ Թրա…

    ⚡️⚡️⚡️Երկու սցենար. ի՞նչ է մտածում Թրամփը
    Ամերիկյան մամուլը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփը մտադիր չէ պատասխան հարված հասցնել իրանական հարվածներին, որոնք ուղղված են եղել Իրաքում և Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին:
    Արդյո՞ք ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունը ճշգրտորեն արտահայտում է Սպիտակ տան դիրքորոշումը, որը, մի կողմից, թույլ է տալիս Թեհրանին՝ պահել իր «դեմքը»(մանավանդ, որ Վաշինգտոնը կանխավ տեղեկացվել է իրանական հարվածների մասին և էվակուացրել է իր զինվորականներին), մյուս կոցմից՝ կնպաստի դեէսկալացիային տարածաշրջանում:
    Գուցե կայունացնող գործոն է եղել նաև այսօր Մոսկվայում տեղի ունեցած Պուտին- Արաղչի հանդիպումը:
    Բայց նման ստատուս-քվոյով հնարավոր հրադադարն, ըստ էության, պարտություն է նշանակելու Իսրայելի համար. Իրանի միջուկային ծրագիրն ամբողջովին ոչնչացված չէ, Իսլամական Հանրապետությունում տեղի չունեցավ իշխանափոխություն կամ անջատողականության խրախուսում:
    Արդյո՞ք իրերի նման վիճակը կարող է ձեռնտու լինել Թել Ավիվի համար, որը վերջին ամիսներին ակնհայտորեն կարողացել է օրակարգ թելադրել Թրամփի վարչակազմին՝ նրան «խաղաղության աղավնուց» վերածելով «ռազմատենչ բազեի»:
    Թե՞ կրկին Վաշինգտոնում բանեցնում են քարոզչական արշավ՝ մոլորության մեջ գցելու համար Իրանին, որը շուտով դառնալու է ԱՄՆ նոր հարձակման թիրախ:
    Դա էլ երկրորդ սցենարն է, էսկալացիայի խորացման սցենսրը, որը սպառնում է ամբողջ Մերձավոր Արևելքի կայունությանը,
    կարող է վերածվել բազմաբևեռ ռազմական հակամարտության, ունենալու է նաև տնտեսական հետևանքներ՝ նավթի գնի կտրուկ բարձրացում, շուկաների անկայունություն, լոգիստիկ ուղիների խաթարում։
    Իրանի ռազմական կենտրոնացումը հարավում հնարավոր է թուլացնի նրա դիրքերը հյուսիսում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ։
    Ադրբեջանը կարող է փորձել օգտվել իրավիճակից՝ ակտիվացնելով «Զանգեզուրի միջանցքի» պահանջը կամ կիրառել նոր ճնշումներ Հայաստանի վրա։
    Իրանի հետ տնտեսական կապերը, ներառյալ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, կարևոր են Հայաստանի համար: Տարածաշրջանային անկայունությունը կարող են խաթարել այդ կապերը՝ վնասելով Հայաստանի տնտեսությանը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-