Author: Suren Surenyants

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/ruZO0Ta_164?si=iZZOk4dgAl-HUF-IՕխլոկր…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/ruZO0Ta_164?si=iZZOk4dgAl-HUF-I

    Օխլոկրատիայից դեպի տոտալիտարիզմ. քաղաքագետը բացահայտում է Փաշինյանի ամենամեծ սարսափը

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Սեփականության վերաբաժանման ուրվականը «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրակա…

    🔸🔸🔸Սեփականության վերաբաժանման ուրվականը
    «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,— այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
    Եթե իշխանությունները չեն կարողանում ցույց տալ հստակ տնտեսական կամ անվտանգության հիմքեր, ապա դա չի ընկալվում որպես հանրային շահի պաշտպանություն, այլ՝ որպես սեփականության վերահսկողության քաղաքական վերաբաշխում։
    Երբ գործընթացը տեղի է ունենում օրենսդրական փոփոխություններով կամ գործադիր իշխանության նախաձեռնություններով՝ առանց փոխհամաձայնության սեփականատիրոջ հետ, ապա հնարավոր չէ տեղի ունեցածի խորքում չտեսնել քաղաքական մոտիվ կամ «կուլակաթափության» ականջներ:
    Այս պնդումը գրեթե միանշանակ է, մանավանդ, երբ դիտարկում ենք համատեքստը:
    Իսկ գլոբալ համատեքստում Սամվել Կարապետյանի դեմ շինծու մեղադրանքն է, «Տաշիր Պիցցայի» կետերի փակումը:
    Փաշինյանի իշխանության հերթական «բեսպրեդելը» ունենալու է ցավալի հետևանքներ.
    ✔️Առաջանալու են ներդրումային մեծ ռիսկեր. փողը փախչում է այն երկրներից, որտեղ պետությունը միջամտում է բիզնեսին՝ քաղաքական ենթատեքստով։
    ✔️Կարող է առաջանալ փոխհատուցման պահանջ, ներառյալ՝ միջազգային արբիտրաժային դատավարություններ։
    ✔️Էլ չեմ խոսում սոցիալական լարվածության մասին, որովհետև սեփականության վերաբաշխումը կամ բիզնեսների փակումը, որպես կանոն, ուղեկցվում է աշխատատեղերի փակմամբ:
    Ոմանք թող շարունակեն հավատալ Քաջ Նազարի հեքիաթներին, թե ՀԷՑ-ը վերադարձվում է ժողովրդին…
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին. դա հստակ քաղաքական հետապնդում է…

    🔸🔸🔸Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին. դա հստակ քաղաքական հետապնդում է
    Այս թեմայով որոշեցի արտահայտվել, որովհետև հեռավոր 2004-ին, քաղաքական մի ելույթի պատճառով, նույնաբովանդանդակ մեղադրանք առաջադրվել էր ինձ, ինչի հետևանքով երկու ամիս անցկացրեցի ԱԱԾ մեկուսարանում:
    Այն ժամանակ միջազգային բոլոր կառույցները, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն, ինձ առաջադրված մեղադրանքը, իմ կալանքը համարեցին անձիս նկատմամբ իշխանությունների քաղաքական հետապնդման դրսևորում:
    2004-ի իմ ելույթը քաղաքական էր՝ կոշտ գնահատականներով, բայց իմ ու շատերի գնահատմամբ՝ դրանում չի եղել քրեական հանցակազմ:
    Սամվել Կարապետյանի երեկվա ելույթն անհամեմատ զուսպ էր՝ հնչեցված գնահատականների իմաստով: 
    «Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալով անմիջական մասնակցություն, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Եկեղեցու և Վեհափառ հայրապետին հասցեին իշխանության հնչեցրած վայրահաչոցներին ի պատասխան:
    Այսպիսով՝ նրա խոսքի բովանդակության մեջ չկան ուղիղ կոչեր՝ իշխանությունը բռնի ճանապարհով տապալելու, զինված պայքարով իշխանություն զավթելու կամ բռնազավթելու, վարչակարգի նկատմամբ հակասահմանադրական գործողություններ իրականացնելու վերաբերյալ։
    Կարապետյանի խոսքը գտնվում է Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության շրջանակում:
    Սամվել Կարապետյանի հայտարարությունը չի պարունակում Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ(իշխանությունը յուրացնելու կամ զավթելու հրապարակային կոչեր)։
    Իշխանության կողմից նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը, այս ելույթի հիման վրա, կրում է քաղաքական հետապնդման ու ճնշման տեսք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Կարճ հարցազրույց AntiFake TV-ինhttps://youtu.be/i7djIYa4aLM?si=rBwSm-8Evz3fi3jtԻ…

    Կարճ հարցազրույց AntiFake TV-ին
    https://youtu.be/i7djIYa4aLM?si=rBwSm-8Evz3fi3jt

    Ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդման հետ. Սուրեն Սուրենյանց

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Փաշինյանը՝ մշտապես լինելով ավտորիտար կառավարման ջատագով, հիմա ձգտում է բացահայտ …

    Փաշինյանը՝ մշտապես լինելով ավտորիտար կառավարման ջատագով, հիմա ձգտում է բացահայտ տոտալիտար կառավարման՝ թերևս գիտակցելով, որ դա 2026-ի ընտրություններում իշխանությունը վերարտադրելու միակ ճանապարհն է:
    Սա է օբյեկտիվ բացատրությունն այն ագրեսիվ քաղաքականության, որը Փաշինյանը վարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, իր ընդդիմախոսների դեմ:
    Սրանով է բացատրվում նաև այն ապօրինի արշավը, որ մեկ մարդու ցանկությամբ իրականացվում է գործարար Սամվել Կարապետյանի դեմ
    Ու բացարձակ կարևոր չէ՝ Փաշինյանն այս ամենին ձգտում է միայն իր իշխանության պահպանմա՞ն, թե՞ նաև արտաքին ցուցումներով:
    Դիտեք և տարածեք իմ հրատապ եթերը:
    https://youtu.be/UM0sdJumsUY?si=YdnFCSkydaARSZ5o
    https://youtu.be/UM0sdJumsUY?si=yL2pf2PRyDtJajor

    Հրատապ. Փաշինյանի պատերազմը

    Այս ծավալուն նախաբանը ներկայացրեցի միայն մի նպատակով՝ ցույց տալու համար, որ Փաշինյանը՝ մշտապես լինելով ավտորիտար կառավարման ջատագով, հիմա ձգտում է բացահայտ տոտալիտար կառավարման՝ թերևս գիտակցելով, որ դա 2026-ի ընտրություններում իշխանությունը վերարտադրելու…

  • Փաշինյանը ձգտում է բացահայտ տոտալիտար կառավարման Տոտալիտար կառավարումը քաղաքական…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանը ձգտում է բացահայտ տոտալիտար կառավարման
    Տոտալիտար կառավարումը քաղաքական համակարգ է, որտեղ պետությունը կամ իշխող խումբը ձգտում է լիակատար վերահսկողություն հաստատել հասարակության բոլոր ասպեկտների՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և անձնական կյանքի նկատմամբ:
    «Տոտալիտարիզմը ոչ միայն ճնշում է ազատությունները, այլ ձգտում է վերացնել մարդկային բազմազանությունը՝ ստեղծելով միատարր, լիովին վերահսկվող հասարակություն»,- գրել է գերմանացի-հրեա փիլիսոփա և քաղաքական տեսաբան
    Հաննա Արենդտը (1906–1975) ՝ իր «Տոտալիտարիզմի ծագումը» (1951) ֆունդամենտալ աշխատության մեջ:
    Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այս առիթով 1996-ին նկատել է. «Իշխանության կենտրոնացումը միշտ էլ հանգեցնում է կամայականության։ Երբ երկրում չկա իշխանության բալանս ու վերահսկողություն, ապա ամեն ինչ որոշվում է ըստ ղեկավարի կամքի, ոչ թե օրենքի»։
    Հաննա Արենդտն, ի դեպ, ընդգծում է, որ տոտալիտարիզմը տարբերվում է ավտորիտարիզմից իր ծայրահեղությամբ՝ ձգտելով վերացնել մարդկային բազմազանությունը և ստեղծել միատարր, լիովին վերահսկվող հասարակություն: Ավտորիտար ռեժիմները, նրա կարծիքով, ավելի սահմանափակ նպատակներ ունեն և չեն միջամտում հասարակության խորքային կառուցվածքին:
    Այս ծավալուն նախաբանը ներկայացրեցի միայն մի նպատակով՝ ցույց տալու համար, որ Փաշինյանը՝ մշտապես լինելով ավտորիտար կառավարման ջատագով, հիմա ձգտում է բացահայտ տոտալիտար կառավարման՝ թերևս գիտակցելով, որ դա 2026-ի ընտրություններում իշխանությունը վերարտադրելու միակ ճանապարհն է:
    Սա է օբյեկտիվ բացատրությունն այն ագրեսիվ քաղաքականության, որը Փաշինյանը վարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, իր ընդդիմախոսների դեմ:
    Սրանով է բացատրվում նաև այն ապօրինի արշավը, որ մեկ մարդու ցանկությամբ իրականացվում է գործարար Սամվել Կարապետյանի դեմ
    Ու բացարձակ կարևոր չէ՝ Փաշինյանն այս ամենին ձգտում է միայն իր իշխանության պահպանմա՞ն, թե՞ նաև արտաքին ցուցումներով:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հայաստանին արտաքին թշնամի պետք չէ. Նիկոլը մեր պետականության դատավճիռն է… Ընդամ…

    ⚡️⚡️⚡️Հայաստանին արտաքին թշնամի պետք չէ. Նիկոլը մեր պետականության դատավճիռն է…
    Ընդամենը մի քանի օր դիմացավ…
    «Պոռնկաբարո «հոգեվորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։
    Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»,-.ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ ակնհայտորեն արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանին, ով «հանդգնել» էր լակոնիկ խոսք ասել ի պաշտպանություն Եկեղեցու:
    Հետո, մի քանի րոպե անց, անզսպությունը, գյադայությունը Փաշինյանի «նուրբ հոգում» մի նոր գրառում ծնեցին:
    «Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»,— գրեց Փաշինյանը:
    Հայաստանին արտաքին թշնամի պետք չէ, Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը:
    Նիկոլը մեր պետականության դատավճիռն է…
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հայաստանում թևածում է ավտորիտարիզմի ուրվականը… Մի քանի րոպեում ոստիկանները քաշ…

    ‼️‼️‼️Հայաստանում թևածում է ավտորիտարիզմի ուրվականը…
    Մի քանի րոպեում ոստիկանները քաշքշելով ցուցարարներին, հարվածելով լրագրող Մերի Մանուկյանին բացել են Երևան-Աշտարակ մայրուղին, որն այսօր վաղ առավոտյան քասախցիներն էին փակել՝ մի պարզ պահանջով՝ ավտոբուս են ուզում, որ մայրուղուց իրենց գյուղ հասցնի։
    Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք ու չեն հրապարակվում:
    Այս երկու լուրերն այսօրվա Հայաստանի մասին են ու ամբողջացնում են տոտալիտար կառավարում հաստատելու Փաշինյանի նկրտումները:
    Կառավարությունն անտեսում է մարդկանց սոցիալական իրավունքները, թքած ունի հազարավոր շարքային, տրանսպորտով աշխատանքի գնացող ու տուն վերադարձող մարդկանց վրա:
    Կառավարությունը, դիալոգի փոխարեն, օգտագործում է ոստիկանական մահակը ու հեռու չէ այն օրը, որ Փաշինյանը հերոս է հռչակելու իր իշխանությունը պահող ոստիկանին:
    Փողոցից իշխանության եկածները հրաժարվում են հաշվետու լինել հասարակությանը ու այդ նպատակով՝ լրագրող են ծեծում և սեփական ծախսերն «անձեռնմխելի» հռչակում:
    Փաշինյանը պետական փողերը շփոթել է սեփականի հետ ու բոլորիս աչքի առաջ, սեփական քարոզարշավի վրա պետական փողեր է «խուրդում»:
    Հայաստանում թևածում է ավտորիտարիզմի ուրվականը…
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/UdpzaLRuejs?si=vBJTqp6kVPo4…

    Հրատապ եթեր. Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու պատճառը, Սյունիքն ու Իրան-Իսրայել հակամարտությունը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Արտաքին թշնամուց ավելի սարսափելի է ազգակործան սրբապիղծների այս ոհմակը Տարածաշրջա…

    🔸🔸🔸Արտաքին թշնամուց ավելի սարսափելի է ազգակործան սրբապիղծների այս ոհմակը
    Տարածաշրջանը «եռում» է. Իրանի և Իսրայելի միջև չհայտարարված պատերազմ է, որի աշխարհագրությունը գնալով մեծանում է՝ կրակի երախի մեջ առնելով նոր տարածքներ:
    Երեկ Գյումրիում ուժեղ կարկուտն ու քամին, այսօրվա պտտահողմն Ապարանում զգալի ավերածությունների պատճառ են դարձել:
    Բայց Հայաստանի անպատասխանատու կառավարությանը պատերազմն ու բնական աղետները չեն հուզում:
    Էս մարդիկ նախընտրական արշավով են զբաղված:
    Նիկոլ Փաշինյանը, Գյումրի կամ Ապարան մեկնելու կամ ռեգիոնալ խնդիրներով ԱԽ նիստ հրավիրելու փոխարեն, Արտաշատում է՝ «Կրթվելը նորաձև է» ռաբիս սլոգանով ընտրարշավ է անում:
    Փաշինյանի «կույսերից» մեկը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով գիշեր- ցերեկ, ի պաշտոնե, պետք է զբաղվեր Վրաստանի հետ կապված տրանզիտային խնդիրների լուծմամբ, մտել է հոգևորականների անկողին ու այնտեղից դուրս չի գալիս:
    «Սրբապղծությունների շարք է բացահայտվելու։ Իրենք հիմա չեն ասում՝ էդպիսի բան չկա, որովհետև հենց ասեն՝ հերթով անունները կտրվեն, կասվի՝ էս մարդը էս մարդու քաղաքացիական կինն է, էս մարդիկ էլ էս մարդու երեխաներն են և այլն»,- ասել է նա:
    Արտաքին թշնամուց ավելի սարսափելի է ազգակործան սրբապիղծների այս ոհմակը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-