‼️‼️‼️Միրզոյանի «լավ նորություն»-ը «Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ», — ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը՝ անդրադառնալով հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագրին:
Այլ խոսքով, Բաքուն շարունակում է պնդել իր նախապայմանները:
Օրերս նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, որ ադրբեջանական կողմի հետ
«խոսակցություն կա»: Ընդունելով, որ առաջընթաց չկա, Արարատ Միրզոյանը չէր բացառել նաև, որ առաջիկայում
«հայ — ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն»: Հայկական կողմի համար հարաբերական
«լավ նորություն»-ը կարող էր լինել միայն այն պարագայում, եթե Բաքուն հրաժարվեր իր նախապայմաններից:
Բայրամովը պնդում է, որ չեն հրաժարվում:
Հետևաբար, Միրզոյանի ասած
«լավ նորություն»-ը ադրբեջանական նախապայմանների բավարարումն է, ինչից հետո ՔՊ-ականներն, անշուշտ, կխոսեն հերթական
«դիվանագիտական հաղթանակի» մասին:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇 https://t.me/SurSurenyantsԲաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇 https://youtube.com/@surensurenyants?si=46iKSy2AGgpliJSG