Author: Suren Surenyants

  • Ընտրությունների «ճիշտ պատկերը»՝ վերևից«Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախ…

    ❗️❗️❗️Ընտրությունների «ճիշտ պատկերը»՝ վերևից
    «Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպտրվելու քաղաքական դաշտից»․ այս հայտարարությունը հնչեցրել է ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ գործող վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հենց այս հանգամանքն է այն դարձնում ոչ թե քաղաքական գնահատական, այլ ինստիտուցիոնալ խնդիր։
    Ժողովրդավարական ընտրությունների էությունն անկանխատեսելիության, անորոշության մեջ է․ արդյունքը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, ոչ թե իշխանության կողմից հնչեցված վերջնական կանխատեսումներով։ Երբ երկրի վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից «վերջնականապես և անվերադարձ» դուրս են մղվելու որոշակի խմբեր, այդ խոսքը դադարում է լինել կարծիք։ Այն վերածվում է ուղերձի՝ իր հասցեատերերով ու ենթատեքստով։ Սա կարող է ընկալվել որպես ազդանշան վարչական ռեսուրսին, իրավապահներին, ընտրական հանձնաժողովներին։
    Հատկանշական է, որ այս պնդումը չի հիմնավորվում որևէ սոցիոլոգիական տվյալով։ Չկան հղումներ հանրային կարծիքի ուսումնասիրությունների, ընտրական վարքագծի վերլուծության կամ քաղաքական ուժերի վարկանիշների վերաբերյալ որևէ աղբյուրի։ Փաստարկների այս բացակայությունը խոսքը տեղափոխում է փաստերի դաշտից դեպի կամայականության հարթություն՝ այն ներկայացնելով ոչ թե որպես հավանական սցենար, այլ որպես իշխանության նախընտրելի արդյունք։
    Վարչապետի խոսքն ընկալվում է որպես ազդակ պետական ապարատին և վարչական համակարգի տարբեր օղակներին՝ ակնկալիք ձևավորելով այն մասին, թե ինչ «պատկեր» պետք է արձանագրվի ընտրությունների ավարտին։ Այս համատեքստում ընտրությունների «հաճելի պատկերի» գաղափարը ձեռք է բերում գործնական նշանակություն։
    Խնդիրը նախկին իշխանությունների կամ օլիգարխների քաղաքական ապագան չէ։ Ժողովրդավարության տեսանկյունից վտանգավորն այն է, որ գործող իշխանության ղեկավարը նախապես ձևակերպում է քաղաքական դաշտի «մաքրման» արդյունքը՝ փաստացի երկրորդական դարձնելով ընտրողի որոշումը։ Սա հակասում է ազատ մրցակցության սկզբունքին և ստեղծում է նախապես գծագրված սցենարի տպավորություն։
    Արդյունքում առաջանում է հիմնարար հարց․ եթե ընտրությունների արդյունքը հրապարակավ ներկայացվում է որպես կանխորոշված, ապա ի՞նչ դեր է մնում ընտրողին։ Քվեարկությունը դառնում է իրական քաղաքական ընտրությո՞ւն, թե՞ արդեն սահմանված քաղաքական պատկերի ձևական հաստատում։
    Այս հայտարարությունը մտնում է ժողովրդավարական գործընթացի արժեզրկման դաշտ։ Այն պահից, երբ իշխանությունը խոսում է այնպես, կարծես արդյունքն արդեն որոշված է, ընտրությունները դադարում են լինել մրցակցային և սկսում են ընկալվել որպես վարչական ռեսուրով ու ռեպրեսիաներով կառավարվող գործընթաց։
    Եվ հենց այս կետում է, որ քաղաքական ինքնավստահությունը վերածվում է ավտորիտարիզմի անթաքույց դրսևորման:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց TertTV-ինhttps://youtu.be/G8eo7Rs90Yk?si=w-XaIouLvhlp9X9YՉեմ բացառու…

    Հարցազրույց TertTV-ին
    https://youtu.be/G8eo7Rs90Yk?si=w-XaIouLvhlp9X9Y

    Չեմ բացառում, որ ՌԴ-ն մի օր միանա TRIPP-ին, Փաշինյանն այդ մասին լրահոսից կիմանա. Սուրեն Սուրենյանց

    Չեմ բացառում, որ ՌԴ-ն մի օր միանա TRIPP-ին, Փաշինյանն այդ մասին լրահոսից կիմանա, դա ՀՀ-ի հետ կապ չունի:
    «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
    «Այս սցենարը կարող է հնարավոր…

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/btrcctfkjek?si=YudfyAzCODLbD7jEԸնտրություններ…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/btrcctfkjek?si=YudfyAzCODLbD7jE

    Ընտրություններում Փաշինյանն ունի միայն մեկ դաշնակից. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/iB7fduAJ1aE?si=Lny3HcTZb4i8bCovԱՄՆ-Ը ԹՔԱԾ …

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/iB7fduAJ1aE?si=Lny3HcTZb4i8bCov

    ԱՄՆ-Ը ԹՔԱԾ ՈՒՆԻ՝ ԻՆՉ ՉԱՓԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՔՐԴԵՐԻՑ ԿԱՐԵՎՈ՞Ր ԵՆՔ. ՏԵՍԵ՛Ք՝ ՈՆՑ ԶՈՀԱԲԵՐԵՑԻՆ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/M4zRlCYVomo?si=i_LQDeafDGwO…

    Բացահայտում է Գոբլը. Վենսի այցի վտանգավոր ենթատեքստը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Գոբլը բացահայտում է Վենսի այցի ռազմավարական ենթատեքստը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վեն…

    ❗️❗️❗️Գոբլը բացահայտում է Վենսի այցի ռազմավարական ենթատեքստը
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վաղը ժամանում է Երևան՝ մեկնարկելով իր տարածաշրջանային շրջագայությունը, որի հաջորդ հանգրվանը լինելու է Բաքուն:
    Ու մինչ մեր պսևդոարևմտամետները «վարդագույն» լեգենդներ են հյուսում այս այցի և Հայաստանի սպասվելիք «փրկության» մասին, Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները:
    2026 թ. փետրվարի 4-ին Osmanqizi English ալիքում հաղորդավարուհի Ժոան Լիսոսքիի և ամերիկացի վերլուծաբան, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, «Պատուհան դեպի Եվրասիա» վերլուծական բլոգի հեղինակ Փոլ Գոբլի հարցազրույցը կարևոր մեկնաբանություն է Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջան և Հայաստան նախատեսված այցի քաղաքական ու ռազմավարական նշանակության վերաբերյալ։
    Պոլ Գոբլի գնահատմամբ՝ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար առանցքային գործընկեր է։ Այն դիտարկվում է որպես տարածաշրջանային ինքնուրույն ուժ, որը փաստացի դուրս է եկել ռուսական վերահսկողության շրջանակից։ Բաքվի հետ քննարկումների առանցքում միաժամանակ մի քանի ռազմավարական ուղղություն է՝ Իրանի գործոնը, որտեղ Ադրբեջանը կարող է հանդես գալ որպես զսպող և տեղեկատվական գործընկեր,
    Զանգեզուրի միջանցքը՝ որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման առանցքային նախագիծ,
    Չինաստանի ազդեցության սահմանափակումը՝ հատկապես տրանսկասպյան ենթակառուցվածքների միջոցով։
    Գոբլի տրամաբանության համատեքստում Ադրբեջանը Վաշինգտոնի համար ոչ թե ճնշման ենթակա պետություն է, այլ գործընկեր, որի հետ կառուցվում են գործարքային և երկարաժամկետ հարաբերություններ։
    Գոբլի գնահատմամբ՝ Հայաստանի դերը այցի շրջանակում երկրորդական է։ Ջեյ Դի Վենսի այցը Երևանին ուղղված քաղաքական ազդակ է, որ Միացյալ Նահանգները չի հեռանում Հայաստանի օրակարգից։ Սա հատկապես կարևոր է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։
    Այցը Հայաստանի համար նաև քաղաքական ապահովագրող գործոն է՝ ուղղված ներքին կայունության պահպանմանը և ռուսական ազդեցության հետագա նահանջին։
    Կարճ ասած, Վենսի երևանյան այցն, ըստ Գոբլի տրամաբանության, ավելի շատ աջակցություն է Փաշինյանի թիմին՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ:
    Հարցազրույցի ամենակտրուկ եզրակացություններից մեկն այն է, որ Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանին գրեթե զրկել է Հարավային Կովկասում ազդեցության իրական լծակներից։ Մոսկվան կարող է փորձել միջամտել տեղեկատվական կամ ներքաղաքական եղանակներով, սակայն չունի բավարար ռեսուրս՝ տարածաշրջանային գործընթացների ընթացքը վերահսկելու համար։
    Փոլ Գոբլը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի վերջին քայլերը՝ Հայաստանի համար գազի և ցորենի մատակարարումները, գերիների ազատ արձակումը և այլ նախաձեռնությունները, պայմանավորված են սեփական շահերով, այլ ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի ճնշմամբ։ Նույն տրամաբանության մեջ են տեղավորվում նաև Նախիջևանի նոր սահմանադրական մոտեցումները և ռուսական իրավաքաղաքական հղումներից հետևողական հրաժարումը։
    Այս միտքն, ըստ էության, հաստատում է իմ և այլ գործընկերներիս այն պնդումները, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս է բերում՝ վերածելով Ադրբեջանի փաստացի ենթապետության:
    Ջեյ Դի Վենսի այցը Ադրբեջան և Հայաստան Միացյալ Նահանգների նոր տարածաշրջանային ռազմավարության հստակ արտահայտությունն է։ Վաշինգտոնը ձգտում է միաժամանակ կառավարել Իրանի շուրջ ռիսկերը, սահմանափակել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը, առաջ մղել տրանզիտային միջանցքները և Ադրբեջանին ամրապնդել որպես տարածաշրջանի հիմնական գործընկեր։
    Հայաստանի համար այս այցը ռազմավարական շրջադարձ չի նշանակում, սակայն փաստացի խրախուսում է՝ երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությանն ուղղված Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:
    Ստեղծված համատեքստը բացահայտում է ԱՄՆ–Հայաստան և ԱՄՆ–Ադրբեջան հարաբերություններում առկա կառուցվածքային անհամաչափությունը։
    Բովանդակային քաղաքական և անվտանգային փոխհարաբերությունները, ըստ էության, ձևավորվում են Վաշինգտոն–Բաքու առանցքում, մինչդեռ Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում՝ սահմանափակ մանևրային հնարավորություններով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ընտրողների ակտիվ մասնակցությունը՝ որպես իշխանության դատավճիռ Նախագահի կողմից Ազգ…

    🗳️Ընտրողների ակտիվ մասնակցությունը՝ որպես իշխանության դատավճիռ
    Նախագահի կողմից Ազգային ժողովի հերթական ընտրությունների նշանակումը հունիսի 7-ին իրավական առումով ընթացակարգային քայլ է և ինքնին քաղաքական ինտրիգ չի պարունակում։
    Իրական ինտրիգը ձևավորվում է ընտրական գործընթացի առանցքային հարցով՝ ընտրողների մասնակցության մակարդակով։
    Մասնագիտական գնահատականներն ու նախորդ ընտրությունների փորձը վկայում են, որ մոտ 1 միլիոն 400 հազար ընտրողի մասնակցությունը, այսինքն՝ շուրջ 55 տոկոսը, ընտրությունները տեղափոխում է որակապես այլ քաղաքական հարթություն։
    Այդ շեմը հաղթահարելու դեպքում ընտրական գործընթացին միանում է ոչ միայն քաղաքականապես մոբիլիզացված և կանխատեսելի ընտրազանգվածը, այլ նաև այն լայն սոցիալական շերտը, որը սովորաբար մնում է ընտրությունից դուրս՝ հիասթափության, անվստահության կամ քաղաքական անտարբերության պատճառով։ Հենց այդ շերտի ակտիվացումն է, որ կտրուկ փոխում է ընտրությունների ներքին տրամաբանությունը։
    Վերջին տարիներին (հատկապես Արցախի կորստից հետո) հասարակության մեջ կուտակվել է մեծ դժգոհություն, բայց դա դեռ չի վերածվել զանգվածային մոբիլիզացիայի։ Շատերը հիասթափված են իշխանությունից, բայց նաև ընդդիմությունից (որը հաճախ ընկալվում է որպես «հին ուժեր» կամ անարդյունավետ)։ Այս ապատիան հենց այն է, ինչ օգնում է իշխանությանը՝ քանի որ ցածր մասնակցությունը նվազեցնում է «պատժող» ձայների քանակը։
    Եթե ընդդիմությունը կարողանա մոբիլիզացնել այդ «հիասթափված» շերտը՝ ոչ թե «մեր կողմը գալու», այլ «գնալ և դեմ քվեարկել» տրամաբանությամբ, ապա մասնակցությունը կարող է կտրուկ բարձրանալ։ Հակառակ դեպքում՝ ապատիան կմնա իշխանության լավագույն դաշնակիցը։
    Ընտրողների ցածր մասնակցության պայմաններում ընտրական գործընթացը գործում է հարաբերական թվերի տրամաբանությամբ, որտեղ վարչական ռեսուրսը ստանում է անհամաչափ ազդեցություն։ Վարչական կախվածության մեջ գտնվող խմբերը, վերահսկելի ընտրազանգվածը և կազմակերպված մասնակցությունը թույլ են տալիս իշխանությանը պահպանել վերահսկողությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Սակայն ընտրողների բարձր մասնակցության պարագայում այդ մեխանիզմը սկսում է կորցնել իր արդյունավետությունը։ Զանգվածային մասնակցությունը «կլանում» է վարչական ռեսուրսի ազդեցությունը՝ այն վերածելով երկրորդական գործոնի, որը այլևս ի վիճակի չէ փոխել հասարակական ընդհանուր տրամադրության ուղղությունը։
    Այս համատեքստում գործող իշխանության ճակատագիրը դադարում է որոշվել զուտ կուսակցական մրցակցության դաշտում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման կամ փոփոխության հարցը բարձր մասնակցության պայմաններում վերածվում է հասարակական վստահության կամ անվստահության քվեարկության։ Ընտրությունները գործնականում ձեռք են բերում հանրաքվեի բնույթ՝ իշխանության վարած քաղաքականության, կառավարման որակի և կուտակված հանրային դժգոհության վերաբերյալ։
    Ընտրողների բարձր մասնակցությունը ընտրական գործընթացին տալիս է իրական քաղաքական բովանդակություն՝ այն հեռացնելով վարչական վերահսկողության սահմաններից։ Այդ դեպքում արդյունքը սկսում է արտացոլել հասարակության քաղաքական կամքը, այլ ոչ թե ընտրական մեխանիզմների կիրառման արդյունավետությունը։ Հակառակ դեպքում, երբ գերակշռում է ապատիան և քաղաքացիների զգալի հատվածը հրաժարվում է մասնակցությունից, ընտրությունները մնում են նեղ շրջանակի ներսում կառավարվող գործընթաց՝ կանխատեսելի ելքով։
    Այսպիսով, առաջիկա ընտրությունների հիմնական հակամարտությունը չի ընթանալու իշխանության և ընդդիմության միջև։ Այն ընթանալու է քաղաքական մասնակցության և քաղաքական ապատիայի միջև։ Եթե ընտրողների ակտիվությունը հասնի այն շեմին, որտեղ վարչական ռեսուրսը կորցնում է վճռական նշանակությունը, ապա իշխանության վերարտադրությունը դառնում է խիստ խնդրահարույց։ Այդ դեպքում ընտրողների ակտիվ մասնակցությունը դառնում է ոչ գործող իշխանության քաղաքական դատավճիռ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/DY93glNKzIs?si=8nj96cwH437naIrMԻնչի՞դ վրա ե…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/DY93glNKzIs?si=8nj96cwH437naIrM

    Ինչի՞դ վրա ես տժժում, Ալիևը վզիդ պարտավորություն է դրել, երբ թուղթը ստորագրես, էլ ոչ ոքի պետք չես

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • Լույսի առկայծում մեծ խավարումՆույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Հա…

    🕯️Լույսի առկայծում մեծ խավարում
    Նույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ Հայ Առաքելական Եկեղեցու երևելի սրբազանների դեմ կարող են նախաձեռնվել շինծու քրեական հետապնդումներ՝ պետական ապարատի ամբողջ ծանրությամբ։ Դա այն սահմաններից էր, որը, անկախ քաղաքական հակասություններից, թվում էր անանցանելի։
    Այսօր այդ սահմանը ոչ միայն հատվել է, այլև հետևողականորեն նորմալացվում է։ Իրավական խեղաթյուրումը վերածվել է քաղաքական գործիքի, իսկ հոգևոր ինստիտուտի դեմ ճնշումը՝ իշխանական հաշվարկի բաղադրիչի։ Եվ այս պայմաններում հասարակությունը փաստացի ստիպված է «դրական զարգացում» համարել այն, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը որոշ չափով մեղմվել է՝ կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
    Բայց սա հաղթանակ չէ։ Սա արդարության վերականգնում չէ։ Սա ընդամենը մխիթարություն է՝ համակարգային անարդարության խորացող միջավայրում, լույսի փոքր առկայծում՝ մեծ խավարի մեջ։
    Այն պահին, երբ հանրությունը սկսում է ուրախանալ ոչ թե ազատության, այլ կալանքի ձևի փոփոխության համար, գործ ունենք նորմալության վտանգավոր ընկալման հետ։ Երբ ապօրինությունն ընդունելի է դառնում իր «մեղմացված» տարբերակով, պետությունը կորցնում է իրավական չափանիշները, իսկ հասարակությունը՝ բարոյական դիմադրողականությունը։
    Այս պատմությունը միայն Միքայել Սրբազանի մասին չէ։ Այն նախադեպ է և ահազանգ, որ իշխանությունը պատրաստ է անցնել ինստիտուցիոնալ սահմանները՝ քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Նման ուղին, անկախ կարճաժամկետ շահերից, անխուսափելիորեն հանգեցնում է պետականության թուլացման և հանրային վստահության քայքայման։
    Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես առաջընթաց, իրականում պետք է ընկալվի որպես լուրջ ազդանշան․ երբ մխիթարությունը շփոթվում է հաղթանակի հետ, վտանգն այլևս համակարգային է։

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, Հայա…

    Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ։ Այս երեք հանգամանքներից յուրաքանչյուրը առանձին վերցրած արդեն իսկ բավարար է կասկածի տակ դնելու «հակամարտության փակման» մասին պնդումները, իսկ միասին վերցրած՝ լիովին բացառում է նման եզրահանգումը։
    Իմ յութուբյան անդրադարձը դիտեք ժամը 22:30-ին:
    https://youtu.be/DfCNL24lKN8?si=s8Ko9AmqARVreY25

    Մրցանակ՝ Փաշինյանին, ցմահ՝ գերիներին, ապտակ՝ Հայաստանին

    Խաղաղության մասին վաղաժամ հռչակումը ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, այլ կարող է վերածվել քաղաքական ինքնասահմանափակման։ Խաղաղությունը չի կարող հաստատվել մրցանակով կամ հանդիսավոր ելույթով։ Այն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հիմքում ունի…