Author: Suren Surenyants

  • Փաշինյանի փաստազուրկ պնդումները «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պա…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի փաստազուրկ պնդումները
    «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որևէ հիմք չկա»,- այսօր ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:
    Իհարկե, հիանալի կլիներ, եթե Փաշինյանի պնդումը գոնե հեռավոր աղերս ունենար իրականության հետ:
    Սակայն անգամ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը, որն ամենևին ինստիտուցիոնալ, երաշխավորված խաղաղության մասին չէ, Բաքուն հրաժարվում է ստորագրել՝ առաջ քաշելով երկու նախապայմաններ:
    Ի դեպ, ակնառու է, որ այդ նախապայմանները, որոնք վերաբերում են Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, Փաշինյանը, մեծ հաշվով, պատրաստ է բավարարել:
    Այս հարցերում Փաշինյանի առարկությունները բովանդակային չեն ու կապված են ժամկետների հետ: Դրա է համար է, թերևս, նա պնդում, որ պատերազմի հիմք չկա, այլ խոսքով՝ նոր զիջումների մասին է ակնարկում:
    Սակայն նույնիսկ այս խնդիրները Բաքվի համար պատրվակ են. նրա համար ստրատեգիականը մնում է, այսպես կոչված, միջանցքի հարցը:
    Անթալիայի իր ելույթում Բայրամովն ուղիղ խոսում էր այդ մասին՝ «անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպումով:
    Սա ավելին է, քան նկարագրված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
    «Ինքնիշխանական» Փաշինյանն իբրև թե միջանցք չտալու(իրականում՝ փաստաթղթում խոսք չկար Զանգեզուրի միջանցքի մասին) պատրվակով մերժեց ռուսական միջնորդությունը ու հայացքը նետեց «փրկիչ» Արևմուտքի ուղղությամբ՝ չնայած հիմա Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Միջին միջանցքի(որի մասն է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը) համատեքստում կիրառում է նույն ադրբեջանական թեզերը՝ դրանք փաթեթեավորելով «անխափան սահմաններ» ձևակերպումով:
    Փաշինյանը հույսը դրել է ժամանակի ու «պատահական, երջանիկ» հանգամանքների վրա:
    Դարձյալ պնդում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Հայաստանի համար նվազ ռիսկային լուծումներ նկարագրված էին հենց Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
    Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով նպաստեց այդ ստատուս-քվոյի փլուզմանը ու հիմա տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս է նա միջանցքի հարցում չեզոքացնելու Բաքվի պահանջները, երբ Հայաստանի և Ադրբեջանի ուժային դիսբալանսն ավելի է մեծացել և չկան ազդեցիկ միջնորդներ:
    Այս հարցի պատասխանը Փաշինյանը չունի, հետևաբար՝ խաղաղության մասին նրա պնդումները փաստազուրկ են:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Ժամը 21:30, 24TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հերմինե Միքայելյանին:…

    Ժամը 21:30, 24TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հերմինե Միքայելյանին:

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/QPDEiIn5wsM?si=Un8nPuqZsx3v…

    Փաշինյանը պատային վիճակում. նոր զիջումներ ՀՀ տարածքից առանց երաշխիք

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Հարցազրույց Antifake TV-ինhttps://youtu.be/gfCp4Eq97t8?si=vrFsaP7PUHh5Ys2UՓաշինյ…

    Հարցազրույց Antifake TV-ին
    https://youtu.be/gfCp4Eq97t8?si=vrFsaP7PUHh5Ys2U

    Փաշինյանը հանձնում է միջանցքը. Ադրբեջանը պատրաստվում է ներխուժման. Սուրեն Սուրենյանց

    Փաշինյանը հանձնում է միջանցքը. Ադրբեջանը պատրաստվում է ներխուժման: Թեմայի շուրջ Դավիթ Ֆիդանյանը զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ: #newsֆիդ
    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.do…

  • Մեծ բանավեճ https://www.youtube.com/live/sYDqwl0L7tc?si=8UjKz_OaG615zDpGՌուս-ամե…

    Ռուս-ամերիկյան բանակցություններ. ի՞նչ կստանան կողմերը. Մեծ բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • «Նիկոլը չլինի, ով ուզում է լինի» թեզն ամենավտանգավորներից մեկն է, որը կարող է հի…

    «Նիկոլը չլինի, ով ուզում է լինի» թեզն ամենավտանգավորներից մեկն է, որը կարող է հիմնահատակ կործանել ընդդիմադիր համախմբման ցանկացած ռացիոնալ փորձ, ի վերջո՝ կասկածի տակ դնել ձևավորվելիք պոտենցիալ իշխանության որակը:
    Նման փորձ արդեն ունեցել ենք 2018-ին, երբ Սերժին մերժելու հիմքով «ով ուզում է լինի»-ներից մեկը դարձավ երկրի ղեկավար՝ դնելով ազգային ազգային ողբերգության հիմքերը:
    Նման մի բան եղավ նաև Գյումրիում, որտեղ ընդդիմադիր կոնսոլիդացիայի մի քանի տարբերակներից ընտրվեց, ըստ իս, ամենաանհաջողը:
    Նիկոլ Փաշինյանին իշխանությունից կարող է հեռացնել և երկրի կայուն զարգացումը երաշխավորել միայն քաղաքական իրական այլընտրանքը՝ հստակ ծրագրով, իրատեսական «Ճանապարհային քարտեզով» և խարիզմատիկ լիդերներով:

  • Հենց սա այն է, ինչ կոչվում է ճանապարհ դեպի ադրբեջանական ենթապետություն… «Մենք…

    Հենց սա այն է, ինչ կոչվում է ճանապարհ դեպի ադրբեջանական ենթապետություն…
    «Մենք այլևս չպետք է հայեցակարգ մշակենք, իհարկե ունենք պատրաստի ինչ-որ նյութեր, հայեցակարգ մշակելու փոխարեն մենք պետք տեքստ գրեն ք: Այսինքն՝ նստենք գրենք նոր Սահմանադրություն», — ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
    Արտառոց հայտարարություն է, որովհետև Սահմանադրության տեքստ չի կարող գրվել առանց հայեցակարգի, ավելին՝ հենց դրա շուրջ է կայացվում քաղաքական, հանրային կոնենսուսը:
    Մյուս կողմից, Գալյանն ակամայից անկեղծ խոստովանություն է արել:
    Փաշինյանի թիմն ընդամենը Սահմանադրության տեքստ գրողն է, իսկ հայեցակարգը մշակվում է Բաքվում:
    Հենց սա այն է, ինչ կոչվում է ճանապարհ դեպի ադրբեջանական ենթապետություն…
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/bOmPETy1FwI?si=mN2sdvpo8GVq…

    Գյումրին թիրախավորված է. ինտրիգը շարունակվում է

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:

  • Վտանգավոր առաջարկություն Արցախցիները միանգամայն ճիշտ են, երբ պնդում են, որ կառավ…

    🔸🔸🔸Վտանգավոր առաջարկություն
    Արցախցիները միանգամայն ճիշտ են, երբ պնդում են, որ կառավարությունը կրճատելով աջակցության ծրագրերը՝ միտումնավոր իրենց մղում է արտագաղթի:
    Արցախցիներին հնարավորինս արագ պետք է ինտեգրել Հայաստանի քաղաքական, հանրային կյանքին, բայց դրա ճանապարհն աջակցության ծրագրերի դադարեցումը չէ:
    Մյուս կողմից, վտանգավոր է, երբ Փաշինյանի թիմի՝ արցախցիների դեմ տարվող կամպանիային ընդդիմադիր որոշ գործիչներ հակադրում են թեզեր, որոնք արկածախնդիր են իրենց էությամբ:
    Դրանցից մեկը՝ Հայաստանում Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններ կազմակերպելն է:
    Այս մարդիկ նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե նման նախաձեռնությունը ինչպիսի հաղթաթուղթ է  դառնալու Ադրբեջանի համար:
    Արցախահայությունը Հայաստանում պետք է ինքնակազմակերպվի, սակայն դա պետք է տեղի ունենա ոչ թե պետական կառույցների, այլ հասարակական կազմակերպության ձևաչափով:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը Գյումրիի ավագանու…

    ⚡️⚡️⚡️Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը
    Գյումրիի ավագանու ընտրություններից հետո, բավականին երկար համբերատար սպասեցի, որպեսզի հետո որևէ մեկը չհանդգնի ինձ մեղադրել՝ բարենպաստ ստատուս-քվոյի ձևավորմանը խանգարելու համար:
    Հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որը գրեթե բացառում է Գյումրիում ՔՊ-ական քաղաքապետ ունենալու հեռանկարը և եկել է որոշ ճշմարտություններ բարձրաձայնելու ժամանակը:
    Ամբողջ քարոզարշավի ժամանակ, ես հարգելի գյումրեցիներին հորդորել եմ՝ չհավատալ հին հեքիաթներին և հեղափոխական ստերին:
    Ավագանու ընտրությունների հենց հաջորդ օրը հույս եմ հայտնել, որ «ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում»:
    Արդարացե՞լ են իմ սպասումները և առհասարակ՝ ինչի՞ մասին էին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները:
    Դրական երկու արդյունք արձանագրվել է՝ ՔՊ-ն, ըստ ամենայնի, չի ունենա տեղական իշխանություն Գյումրիում և երկրորդ՝ մեր հասարակությունն աստիճանաբար սկսում է հավատալ, որ ընտրությունների միջոցով երկրում հնարավոր են փոփոխություններ:
    Հատկապես երկրորդ հանգամանքն անչափ կարևոր է՝ 2026-ի համապետական ընտրությունների համատեքստում:
    Սրանով, սակայն, Գյումրիի ընտրությունների դրական հետևանքը վերջանում է, որովհետև այդ ընտրությունները, մեծ հաշվով, քաղաքական համակարգի ֆիասկոյի մասին էին:
    Գյումրիի մոդելը շատ վատն է, որովհետև դա պատմություն է իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման և տեղական երկու կլանների հաջողության մասին(ի դեպ, այս վիճակը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման ուղղակի հետևանքն է)
    Եթե որևէ մեկը սա համարում է քաղաքական հաջողություն, ապա խնդիր ունի ռացիոնալ մտածողության հետ:
    Քաղաքական ուժերի առաքելությունը պետք է լինի հենց այն, որպեսզի թույլ չտրվի Գյումրիի մոդելի տարածումը երկրում. Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանությունից պետք է հեռացվեն քաղաքական այլընտրանքի կողմից: Այլ խոսքով, հետևանքը չի կարող վերացվել պատճառի միջոցով:
    Ինչի՞ մասին է Վարդան Ղուկասյանի քաղաքապետությունը:
    Դարձյալ կրկնեմ՝ տեղի չունեցան հետընտրական քաղաքական կոնսուլտացիաներ և որպես հետևանք՝ Գյումրիում ունենալու ենք խիստ խոցելի քաղաքային իշխանություն:
    Պատճառները մի քանիսն են.
    1) Վարդան Ղուկասյանն ունի անհատական խոցելիություն, ինչը կամ  իշխանության մոտ  մեծացնելու է «Վանաձորի մոդելը» կրկնելու գայթակղությունը, կամ էլ՝ Ղուկասյանի մոտ արթնացնելու է իր «հեղափոխական» անցյալը վերհիշելու ինքնապաշտպանական բնազդը:
    2) Վարդան Ղուկասյանն ավագանու փոքրամասնության քաղաքապետ է լինելու, որովհետեւ նրան սատարող ընդդիմադիր երեք խմբակցությունները հրաժարվում են նրա հետ կոալիցիա կազմել: Այս հանգամանքը այդ երեք խմբակցություններին չի ազատում քաղաքական պատասխանատվությունից, բայց երաշխավորված ինստիտուցիոնալ ճգնաժամ է ստեղծում քաղաքային նոր իշխանության համար, եթե Ղուկասյանին «օգնության» չհասնի ՔՊ-ն:
    Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե ընդդիմադիր չորս խմբակցությունները գային կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում:
    Այդ կոնսենսուսի հիմքում պետք է լիներ ՔՊ-ին ու կլանային մտածողությունը մերժելը:
    Չի ստացվել:
    Ուրեմն, Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը: Խորհրդարանական ընտրություններից հետո՝ անկախ դրանց արդյունքից, օրակարգում դարձյալ լինելու է Գյումրին՝ նոր արտահերթ ընտրություններով:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants