Author: Suren Surenyants

  • Քաղբանտարկյալներ ունեցող երկրում չի կարող չլինել քաղաքական ճգնաժամhttps://youtu….

    Քաղբանտարկյալներ ունեցող երկրում չի կարող չլինել քաղաքական ճգնաժամ
    https://youtu.be/9dh08aI0YUI?si=kSoqvD1cruegFdqH

    Փաշինյանի կորսված շանսը. Հայաստանում ճգնաժամը խորանալու է

    Նիկոլ Փաշինյանն անցած երկու օրերին հնարավորություն ուներ ազատ արձակելու Սամվել Կարապետյանին և Միքայել Սրբազանին։
    Սակայն նա ընտրեց ոչ թե հանդարտեցնելու և լարվածությունը մեղմելու, այլ անտագոնիզմի խորացման ճանապարհը։

  • Փաշինյանի կորսված շանսը. Հայաստանում ճգնաժամը խորանալու է Այսօր, ժամը 17-ին, դիտ…

    🎥Փաշինյանի կորսված շանսը. Հայաստանում ճգնաժամը խորանալու է
    Այսօր, ժամը 17-ին, դիտեք իմ յութուբյան եթերը
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1

  • Օվերչուկի հայտարարության առթիվ Փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը շատերին զա…

    ❗️Օվերչուկի հայտարարության առթիվ
    Փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը շատերին զարմացրեց․ սպասում էին կտրուկ մերժում, սակայն հնչեց այս ձևակերպումը․ «Եթե Հայաստանին լավ է, մենք աջակցում ենք»։
    Ի՞նչ է սա նշանակում։ Հնարավոր պատճառները մի քանի են․
    1️⃣ Ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան խուսափում է նոր ճակատ բացել ԱՄՆ-ի հետ։
    2️⃣ Կրեմլում չեն հավատում «Թրամփի երթուղու» իրական հեռանկարին և կոշտ հակազդեցությունը համարում են անիմաստ։
    3️⃣ Չի բացառվում, որ այս հարցում կան որոշակի պայմանավորվածություններ Վաշինգտոնի հետ։
    Միևնույն ժամանակ ակնհայտ են նաև ռիսկերը․ Արևմուտքի ազդեցության մեծացում Կովկասում, Հայաստանի աստիճանական հեռացում ռուսական ուղեծրից, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդում։
    Սակայն կան նաև հնարավորություններ․ Մոսկվան կարող է ներգրավվել տնտեսական բաղադրիչներում, պահել բանակցային խաղաթուղթ և ներկայանալ որպես խաղաղարար։
    ⚖️ Արդյունքում՝ նման դիրքորոշմամբ Մոսկվան այս պահին էական կորուստ չի կրում․ եթե նախագիծը տապալվի՝ ոչինչ չի կորցնի, իսկ եթե այն իրագործվի, հնարավորություն կունենա ներգրավվելու կամ առնվազն օգտագործելու այն իր շահերի համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-
    ❗️В связи с заявлением Оверчука
    Заявление вице-премьера Оверчука многих удивило: ожидали резкого отказа, однако прозвучала следующая формулировка: «Если для Армении это хорошо, мы поддержим».
    Что это значит? Возможные причины несколько:
    1️⃣ В условиях войны в Украине Москва избегает открывать новый фронт против США.
    2️⃣ В Кремле не верят в реальные перспективы «Маршрута Трампа» и считают жесткое противодействие бессмысленным.
    3️⃣ Не исключено, что по этому вопросу существуют определенные договоренности с Вашингтоном.
    Вместе с тем очевидны и риски: усиление влияния Запада на Кавказе, постепенный уход Армении из российской орбиты, а также укрепление позиций Турции и Азербайджана.
    Однако есть и возможности: Москва может быть вовлечена в экономические компоненты проекта, сохранить переговорную карту и предстать в роли миротворца.
    ⚖️ В итоге подобная позиция сейчас не приносит Москве ощутимых потерь: если проект провалится — она ничего не теряет, а если будет реализован, у нее появится шанс подключиться или, по крайней мере, использовать его в собственных интересах.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ընդդիմադիր կոսոլիդացիայի մի քանի սկզբունքներ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցո…

    📢 Ընդդիմադիր կոսոլիդացիայի մի քանի սկզբունքներ
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից ներկայացնում եմ այս սկզբունքները՝ որպես հստակ և գործնական առաջարկ ընդդիմադիր նոր կոնսոլիդացիայի համար։
    Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է դուրս գա հին հակադրությունների փակ շրջանից, և ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները և հասարակական գործիչները պետք է համախմբվեն հանուն մեկ նպատակի՝ ստեղծել կառավարման ունակ, վստահելի և ժողովրդին ծառայող իշխանության իրական այլընտրանք։
    Այս 10 սկզբունքները նախատեսված են հենց այդ համախմբման համար։ Դրանք կարող են դառնալ քաղաքական համագործակցության ընդհանուր հենքը՝ անկախ կուսակցական պատկանելությունից կամ անցյալի տարաձայնություններից։
    Նոր ընդդիմադիր կոնսոլիդացիայի 10 սկզբունքներ
    1️⃣ Իրատեսություն և սառը հաշվարկ
    Համախմբումը պետք է հիմնված լինի իրականության վրա, ոչ թե մոլորությունների, պատրանքների կամ անցյալի վերադառնալու անիրատեսական խոստումների։ Պետք է գործել աշխարհաքաղաքական և ներքին նոր ստատուս-քվոյի շրջանակում։
    2️⃣ Սոցիալական արդարություն և հավասար հնարավորություններ
    Ընդդիմադիր կոնսոլիդացիան պետք է առաջարկի սոցիալ-դեմոկրատական հենքով քաղաքականություն, որի կենտրոնում կլինի քաղաքացու բարեկեցությունը։ Մեր թիրախային խմբերը պետք է լինեն աշխատավորները, փոքր բիզնեսը, գյուղատնտեսները և երիտասարդությունը։
    3️⃣ Միջազգային պատասխանատվություն և հավասարակշռված դիվանագիտություն
    Նոր ընդդիմադիր համախմբումը պետք է հստակ հարգի Հայաստանի միջազգային պարտավորությունները և վարի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ աշխատելով և՛ դաշնակից Ռուսաստանի, և՛ տարածաշրջանային բոլոր կարևոր դերակատարների հետ։
    4️⃣ Խաղաղ իշխանափոխության երաշխիքներ
    Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում և քաղաքակիրթ։ Անհրաժեշտ է անցումային արդարադատության հստակ մոդել, որը կկանխի քաղաքական վրեժխնդրությունը և կապահովի օրենքի գերակայությունը։
    5️⃣ Պետական ապարատի պաշտպանություն և զարգացում
    Համախմբված ընդդիմությունը պետք է երաշխավորի, որ պետական ծառայողները չեն դառնա զանգվածային կրճատումների զոհ։ Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, ուղեկցված վերապատրաստմամբ և սոցիալական երաշխիքներով։
    6️⃣ Լեգիտիմություն՝ հասարակական լայն վստահության հիմքով
    Նոր կոնսոլիդացիան պետք է ունենա լեգիտիմություն, որը գալիս է ոչ միայն փողոցային պայքարից, այլև ամուր կուսակցական կառույցներից, համայնքային նախաձեռնություններից և հասարակական ներգրավվածությունից։
    7️⃣ Օրակարգի ձևավորում
    Համախմբված ընդդիմությունը պետք է թելադրի իր օրակարգը՝ ձեռնպահ մնալով իշխանությանն արձագանքողի անհեռանկար կարգավիճակից:
    8️⃣ Թափանցիկ և կանխատեսելի կառավարման մոդել
    Հանրությունը պետք է հստակ իմանա, թե ովքեր և ինչպես են ղեկավարելու իշխանափոխությունից հետո։ Անհրաժեշտ է ներկայացնել թիմը, կառավարման սկզբունքները և պատասխանատվության մեխանիզմները։
    9️⃣ Ազգային անվտանգության նոր հայեցակարգ
    Նոր կոնսոլիդացիան պետք է առաջարկի անվտանգության համապարփակ մոդել՝ բանակի վերակազմավորում, սահմանների պաշտպանություն և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
    🔟 Տնտեսական աճ և սոցիալական կայունություն
    Համախմբված ընդդիմությունը պետք է առաջարկի ներդրումների ներգրավման, ներքին շուկայի զարգացման և կոռուպցիայի կրճատման ծրագրեր՝ պահպանելով սոցիալական կայունության երաշխիքները։
    💬 Այս 10 սկզբունքները «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ներկայացնում է որպես նոր որակի ընդդիմադիր կոնսոլիդացիայի հիմնասյուներ։
    🤝 Ակնկալում եմ՝ քաղաքական և հանրային շահագրգիռ քննարկում:
    #ԴեմոկրատականԱյլընտրանք #ՆորՈրակիԸնդդիմություն #ՔաղաքականԿոնսոլիդացիա
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Վաշինգտոնի համաձայնությունների, Խաղաղության պայմանագրի բովանդակության մասին իմ ա…

    Վաշինգտոնի համաձայնությունների, Խաղաղության պայմանագրի բովանդակության մասին իմ անդրադարձը
    https://youtu.be/p7iV30348yo?si=66N66Q-S_BPzK4HX

    Վաշինգտոնի հանդիպման հետքերով. Խաղաղությո՞ւն, թե՞ պերմանենտ զիջումների ճահիճ

    Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։
    Հոդված 1 և 6 – փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝…

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/hvNTPAqRD7I?si=q1rnTl38vgx8xB4CՀայաստանը մտնու…

    Հայաստանը մտնում է բարդ, տոկսիկ, տուրբուլենտ փուլ. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…

  • Армяно-азербайджанский мирный предварительный текст и его мины В проекте отсутс…

    Армяно-азербайджанский мирный предварительный текст и его мины
    В проекте отсутствует карта, которая бы гарантировала признание территориальной целостности Армении. Это открывает дверь для неопределённости и новых территориальных претензий.
    📌 Статьи 1 и 6 – провозглашается взаимное признание, но демаркация границы отложена на будущие переговоры. То есть «признание» становится условным.
    📌 Статья 7 – запрещает размещение сил третьих стран вдоль границы. Это одностороннее ограничение оборонных возможностей Армении, тогда как Азербайджан уже имеет поддержку Турции.
    📌 Статьи 8 и 9 – расплывчатые формулировки об «сепаратизме» и «экстремизме» легитимизируют судебный процесс в Баку против руководства Арцаха и дают возможность выдвигать новые требования к Армении.
    📌 Статья 15 – предусматривает отзыв всех исков из международных судов и обязательство в будущем не подавать новые. Армения лишается правовой защиты на международных площадках.
    Этот договор, без карты, чётких границ и гарантий безопасности, не обеспечивает мир, а создаёт для Армении новые правовые и безопасностные риски.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները Նախագծի հիմքում չկա…

    Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները
    Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։
    📌 Հոդված 1 և 6 – փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։
    📌 Հոդված 7 – արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի։
    📌 Հոդվածներ 8 և 9 – «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին:
    📌 Հոդված 15 – նախատեսում է միջազգային դատարաններից բոլոր հայցերի հետկանչ և ապագայում նոր գործեր չներկայացնելու պարտավորություն։ Հայաստանը զրկվում է իր իրավական պաշտպանությունից միջազգային հարթակներում։
    Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ պայմանավորվածություններն ու Վաշինգտոնում ստորագրված …

    Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ պայմանավորվածություններն ու Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերն ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար, ինչպիսի՞ն կլինի քաղաքական աշունը երկրում:
    Այսօր, օգոստոսի 11-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում իր կանխատեսումները կներկայացնի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։