Author: Suren Surenyants

  • Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն «Որևէ ուժ չի կարող խզել Իրան…

    ⚡️⚡️⚡️Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն
    «Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»,- ասում է ԱԽ քարտուղարը Արմեն Գրիգերյանը՝ Իրանի դեսպանին:
    Զուգահեռաբար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չի հերքում, որ, այնուամենայնիվ, քննարկվում է ինչ-որ պահնորդական կազմակերպության հարց, որը պետք է վերահսկի Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունը(սա ամերիկյան պլանի բաղադրիչ է):
    Հայաստանի իշխանությունները միջազգային հարաբերությունները շփոթել են գավառական «շուստրիության» հետ, երբ յուրաքանչյուրի ականջին շշնջում են հաճելի բառեր՝ անխուսափելի աղետ հասունացնելով Հայաստանի համար:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Մինչ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է միայն սեփական իշխանության վերարտադրությունը,…

    Մինչ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է միայն սեփական իշխանության վերարտադրությունը, Ալիևն ամրապնդում է կապերը ԵՄ-ի հետ:
    https://youtu.be/_ehyJA8GLyY?si=GwzGTrAaVrd4WGnC

    Հրատապ. Փաշինյանի գլխավոր ինտրիգը՝ ինչպես մնալ իշխանության 2026-ին. Ալիևը «գրավեց» Եվրոպան

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • Ինչի՞ է պատրաստվում Ուկրաինան Ուկրաինայի կառավարությունում մեծաթիվ հրաժարականներ…

    ❗️❗️❗️Ինչի՞ է պատրաստվում Ուկրաինան
    Ուկրաինայի կառավարությունում մեծաթիվ հրաժարականներն, անշուշտ, ունեն թե ներքին և թե արտաքին բաղադրիչներ:
    Կիևում ներքաղաքական, հատկապես՝ ներիշխանական պայքարը չեն դադարել անգամ ակտիվ ռազմական գործողությունների պարագայում:
    Մյուս կողմից, տպավորություն է, որ կաբինետում կադրային փոփոխությունները նաև արտաքին «հետք» ունեն. Կիևում ադապտացվում են այն հնարավոր փոփոխություններին, որոնք կարող են տեղի ունենալ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:
    Ի վերջո, Ուկրաինայի իշխանության վերնախավում, վաղ թե ուշ, պետք է հայտնվեն մարդիկ, ովքեր Ռուսաստանի հետ բարդ երկխոսության քաղաքական կամք և որակներ կունենան:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Ներքաղաքական թեժացում՝ Վրաստանում Թբիլիսիում ձերբակալվել են քաղաքային խորհրդի (ս…

    ⚡️⚡️⚡️Ներքաղաքական թեժացում՝ Վրաստանում
    Թբիլիսիում ձերբակալվել են քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) երկու պատգամավորներ՝ «Ազգային շարժման» քաղխորհրդի անդամներ Իրակլի Էձգվերաձեն և Իրակլի Նադիրաձեն։
    Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է միայն Էձգվերաձեի կալանավորումը։ Իրավապահների հաղորդամբ՝ քաղաքական գործիչը միջամտել է ոստիկանության աշխատակիցների քննչական գործողություններին՝ կապված թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների հետ։
    Վերջին օրերին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Սաակաշվիլիի կողմնակիցները՝ Արևմուտքի հովանավորությամբ, նախընտրական և հետընտրական շրջանում փորձելու են գնալ սադրանքների, իշխանության զավթման:
    Այս համատեքստում տեղի ունեցած ձերբակալություններն, այսպես ասած, կանխարգելիչ բնույթ ունեն, որոնց նպատակն է՝ ժամանակից շուտ բացահայտել ընդդիմության «խռովարար» պոտենցիալը:
    Վրաստանի ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանց մեծ է ու, թերևս, այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում, մանավանդ, որ «Վրացական խաղի» «հեռավար» մասնակիցներ են նաև աշխարհաքաղաքական կենտրոնները:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Հայաստանը հայտնվելու է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ Բաքվում վստահաբար հասկացել …

    ⚡️⚡️⚡️Հայաստանը հայտնվելու է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ
    Բաքվում վստահաբար հասկացել են, որ երեկվա  ասուլիսում Նիկոլ Փաշինյանն իրենց գործարք է առաջարկում՝ «զիջումներ՝ իշխանության վերարտադրության դիմաց» պայմանական անունով:
    Եվ այս ֆոնին, Ադրբեջանը մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ Փաշինյանին հակելով նոր զիջումների:
    Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը վստահաբար չի երաշխավորում Ադրբեջանի կողմից զավթված ՀՀ տարածքների դեօկուպացիան, որովհետև՝ դատելով Փաշինյանի երեկվա ասուլիսից, դրանում, լավագույն դեպքում, հղում է արված Ալմաթիին, որը, սակայն, ընդամենը հռչակագիր է՝ առանց քարտեզային նկարագրի: Սա ինքնին Ադրբեջանին հիմք է տալու, որ տարբեր սահմանահատվածներում դեմ տա իրեն հարմար «իրավական» հիմքեր: Սրա մասին երեկ խոսել եմ:
    Բայց Բաքվում ավելի հեռուն են գնում:
    Տավուշի զարգացումներից առաջ նրանք Հայաստանից պահանջեցին և ստացան հայ-ադրբեջանական սահմանից ռուսական զորքերի դուրսբերման որոշումը:
    «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի մասին համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար»,— այսօր ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
    Բաքուն Հայաստանին առաջարկում է ամբողջովին «վայելել» երկկողմ բանակցությունների «քաղցրությունը»:
    Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի մի չհաշվարկված առաջարկություն, ինչպես և կանխատեսել էի, այսօր Բաքվից «վերադարձրել» են: «Իրաքա-քուվեյթյան պատերազմից հետո Իրաքում հաստատվեց սպառազինությունների վերահսկողություն։ Հուսով ենք, որ նույն հսկողությունը կսահմանվի Հայաստանի սպառազինության նկատմամբ»- ասել է Հաջիևը:
    Բաքվում ասում են՝ ոչ թե սպառազինության երկկողմանի, այլ միակողմանի վերահսկողություն «օկուպանտ» Հայաստանի նկատմամբ: Հաջիևն ու մյուսները կառչում են հենց Փաշինյանի տրամաբանությունից և անհրաժեշտության դեպքում՝ իրենց խոսքը կհիմնավորեն Փաշինյանի բազմաթիվ մեջբերումներով:
    Այսպիսով, Ադրբեջանը սկսել է Հայաստանի «դենացիֆիկացիայի» և «դեմիլիտարիզացիայի» գործընթացը, որի ավարտին մեր երկիրը հայտնվելու է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Նիկոլ Փաշինյանի ասուլիսին նույնիսկ չարժե քննարկել բովա…

    ❗️❗️❗️Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Նիկոլ Փաշինյանի ասուլիսին նույնիսկ չարժե քննարկել բովանդակային հարթության վրա: Այդ արձագանքը մեկ բանի մասին է՝ տեսանելի ապագայում Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Վաղվա ասուլիսը Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, դարձյալ վերածելու է կեղծիքի քարոզչ…

    ❗️❗️❗️Վաղվա ասուլիսը Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, դարձյալ վերածելու է կեղծիքի քարոզչահանդեսի:
    Մեր խնդիրն է՝ հենց տեղում բացահայտել Փաշինյանի ատերը:
    Վաղը մտադիր եմ, ասուլիսին զուգահեռ, իմ տելեգրամյան ալիքում օնլայն վերլուծություններով անդրադառնալ ասուլիսին:
    Այսպես, որ բաժանորդագրվեք և հետևեք իմ տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants

  • Փաշինյանի «ինքնիշխանության» թշվառությունը Քիչ առաջ մի ռեպորտաժ էի դիտում և անընդ…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի «ինքնիշխանության» թշվառությունը
    Քիչ առաջ մի ռեպորտաժ էի դիտում և անընդհատ ինձ թվում էր՝ ինչ-որ բան սխալ եմ հասկանում, որովհետև այն, ինչ լսում էի, դժվար է պատկերացնել մի երկրում, որը երեք տասնամյակից ավելի պետականության պատմություն ունի:
    Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն այլ կառույցի փոխանցելու հերթական նախաձեռնությունն է քննարկվում. ծանր հանցագործություններ բացահայտելու լիազորությունները ԱԱԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցելուց հետո, հիմա էլ Արտաքին հետախուզական ծառայությունն (ԱՀԾ) է առաջարկում մինչ այդ բացառապես ԱԱԾ-ին վերապահված մի շարք հարցեր լուծել՝ առանց այդ կառույցի վերահսկողության։
    Երկու տարի առաջ ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը, մասնավորապես, առաջարկում է փոխել պետական գաղտնիքի մասին օրենքը: Եթե գործող կարգավորումներով ԱԱԾ-ն է քաղաքացիներին ստուգում ու որոշում՝ ում կարող են գաղտնի տեղեկություններ տրամադրել, ում՝ ոչ, հիմա Արտաքին հետախուզությունը ցանկանում է նման որոշումներն անձամբ կայացնել՝ առանց ԱԱԾ դիմելու:
    Լավ, ենթադրենք այս նախաձեռնությունը կարող է ունենալ ռացիոնալ նպատակներ, բայց խիստ տարակուսելի, եթե չասեմ՝ վտանգավոր է այն մոտիվացիան, որը բերվում է իշխանությանը կամ այս ռեֆորմին մոտ կանգնած Դանիել Իոաննիսյանի կողմից:
    Ըստ փորձագետի՝ սովետական КГБ-ի ազդեցությունը ԱԱԾ համակարգում շարունակվում է, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերը մինչ օրս պահպանվել են, և ԱԱԾ-ին առնչվող այս և մյուս փոփոխությունները, Իոաննիսյանի կարծիքով, ռուսական ազդեցությունը թուլացնելու համար են:
    Համոզված եմ՝ սա նաև ամբողջ իշխանության մոտիվացիան է, որովհետև նման մի բան էլ լսել եմ ՔՊ-ական մի պատգավորի կողմից:
    Ստացվում է՝ ամբողջ օրը ինքնիշխանության մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանը չի կարողանում օտար ազդեցությունից ազատել հատուկ ծառայությունը և ստեղծում է, այսպես ասած, զուգահեռ իրականություն:
    Բայց այստեղ էլ այլ հարց է առաջանում, որովհետև ակնհայտորեն թույլ Հայաստանը չի կարող հակահետախություն իրականացնելու պոտենցիալ ունենալ:
    Հաստատված տեղեկատվություն գոյություն ունի, որ ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը արևմտյան հետախուզական ծառայություններում է վերապատրաստվել:
    Այս փաստերի համադրումը թույլ է տալիս պնդել, որ Փաշինյանը աշխարհաքաղաքական շրջադարձի խնդիր է լուծում՝ փոխելով մեր պետական գաղնիքի արտահոսքի «երթուղին»՝ Մոսկվայից արևմտյան մայրաքաղաքներ:
    Սա է Փաշինյանի «ինքնիշխանությունը»:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Լավ ինչքան կարելի է էս հիվանդ մարդկանց հանդուրժել քաղաքականության մեջ. Թուրքիայի…

    Լավ ինչքան կարելի է էս հիվանդ մարդկանց հանդուրժել քաղաքականության մեջ. Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամությունը քիչ է, հիմա էլ սրանք խնդիրներ են ստեղծում Վրաստանի հետ:

  • Արմեն Աշոտյանի կալանքի 3–ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը…

    ⚡️⚡️⚡️Արմեն Աշոտյանի կալանքի 3–ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը:
    Ես դրական ինսայդերական տեղեկատվություն ունեմ, որ սեպտեմբերի 15-ին Աշոտյանի կալանքը վերացվելու է, փոխարինվելու է խափանման այլ միջոցով: Դրա պատճառն ամենևին էլ Փաշինյանի «հումանիզմը» չէ, այլ Մակրոնի ենթադրյալ այցն է Հայաստան, որին ընդառաջ Փաշինյանը «ժողովրդավար» երևալու խնդիր ունի:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants