Author: Suren Surenyants

  • Փաշինյանի «ինքնիշխանության» թշվառությունը Քիչ առաջ մի ռեպորտաժ էի դիտում և անընդ…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի «ինքնիշխանության» թշվառությունը
    Քիչ առաջ մի ռեպորտաժ էի դիտում և անընդհատ ինձ թվում էր՝ ինչ-որ բան սխալ եմ հասկանում, որովհետև այն, ինչ լսում էի, դժվար է պատկերացնել մի երկրում, որը երեք տասնամյակից ավելի պետականության պատմություն ունի:
    Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն այլ կառույցի փոխանցելու հերթական նախաձեռնությունն է քննարկվում. ծանր հանցագործություններ բացահայտելու լիազորությունները ԱԱԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցելուց հետո, հիմա էլ Արտաքին հետախուզական ծառայությունն (ԱՀԾ) է առաջարկում մինչ այդ բացառապես ԱԱԾ-ին վերապահված մի շարք հարցեր լուծել՝ առանց այդ կառույցի վերահսկողության։
    Երկու տարի առաջ ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը, մասնավորապես, առաջարկում է փոխել պետական գաղտնիքի մասին օրենքը: Եթե գործող կարգավորումներով ԱԱԾ-ն է քաղաքացիներին ստուգում ու որոշում՝ ում կարող են գաղտնի տեղեկություններ տրամադրել, ում՝ ոչ, հիմա Արտաքին հետախուզությունը ցանկանում է նման որոշումներն անձամբ կայացնել՝ առանց ԱԱԾ դիմելու:
    Լավ, ենթադրենք այս նախաձեռնությունը կարող է ունենալ ռացիոնալ նպատակներ, բայց խիստ տարակուսելի, եթե չասեմ՝ վտանգավոր է այն մոտիվացիան, որը բերվում է իշխանությանը կամ այս ռեֆորմին մոտ կանգնած Դանիել Իոաննիսյանի կողմից:
    Ըստ փորձագետի՝ սովետական КГБ-ի ազդեցությունը ԱԱԾ համակարգում շարունակվում է, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերը մինչ օրս պահպանվել են, և ԱԱԾ-ին առնչվող այս և մյուս փոփոխությունները, Իոաննիսյանի կարծիքով, ռուսական ազդեցությունը թուլացնելու համար են:
    Համոզված եմ՝ սա նաև ամբողջ իշխանության մոտիվացիան է, որովհետև նման մի բան էլ լսել եմ ՔՊ-ական մի պատգավորի կողմից:
    Ստացվում է՝ ամբողջ օրը ինքնիշխանության մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանը չի կարողանում օտար ազդեցությունից ազատել հատուկ ծառայությունը և ստեղծում է, այսպես ասած, զուգահեռ իրականություն:
    Բայց այստեղ էլ այլ հարց է առաջանում, որովհետև ակնհայտորեն թույլ Հայաստանը չի կարող հակահետախություն իրականացնելու պոտենցիալ ունենալ:
    Հաստատված տեղեկատվություն գոյություն ունի, որ ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը արևմտյան հետախուզական ծառայություններում է վերապատրաստվել:
    Այս փաստերի համադրումը թույլ է տալիս պնդել, որ Փաշինյանը աշխարհաքաղաքական շրջադարձի խնդիր է լուծում՝ փոխելով մեր պետական գաղնիքի արտահոսքի «երթուղին»՝ Մոսկվայից արևմտյան մայրաքաղաքներ:
    Սա է Փաշինյանի «ինքնիշխանությունը»:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Լավ ինչքան կարելի է էս հիվանդ մարդկանց հանդուրժել քաղաքականության մեջ. Թուրքիայի…

    Լավ ինչքան կարելի է էս հիվանդ մարդկանց հանդուրժել քաղաքականության մեջ. Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամությունը քիչ է, հիմա էլ սրանք խնդիրներ են ստեղծում Վրաստանի հետ:

  • Արմեն Աշոտյանի կալանքի 3–ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը…

    ⚡️⚡️⚡️Արմեն Աշոտյանի կալանքի 3–ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը:
    Ես դրական ինսայդերական տեղեկատվություն ունեմ, որ սեպտեմբերի 15-ին Աշոտյանի կալանքը վերացվելու է, փոխարինվելու է խափանման այլ միջոցով: Դրա պատճառն ամենևին էլ Փաշինյանի «հումանիզմը» չէ, այլ Մակրոնի ենթադրյալ այցն է Հայաստան, որին ընդառաջ Փաշինյանը «ժողովրդավար» երևալու խնդիր ունի:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Արմեն Աշոտյանի կալանքի 3–ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը…

    ⚡️⚡️⚡️Արմեն Աշոտյանի կալանքի 3–ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը:
    Ես դրական ինսայդերական տեղեկատվություն ունեմ, որ սեպտեմբերի 15-ին Աշոտյանի կալանքը վերացվելու է, փոխարինվելու է խափանման այլ միջոցով: Դրա պատճառն ամենևին էլ Փաշինյանի «հումանիզմը» չէ, այլ Մակրոնի ենթադրյալ այցն է Հայաստան, որին ընդառաջ Փաշինյանը «ժողովրդավար» երևալու խնդիր ունի:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Իսկ մարդակեմկն այդ ընթացքում անհոգ հեծանիվ էր քշում… Սևանի լողափերից մեկում ծե…

    ⚡️⚡️⚡️Իսկ մարդակեմկն այդ ընթացքում անհոգ հեծանիվ էր քշում…
    Սևանի լողափերից մեկում ծեծի է ենթարկվել  Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, նա կոտրվածքով հոսպիտալացվել է
    Shamshyan.com-ի հաղորդմամբ, Սահակյանն ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում։ Նա հորդորել է դադարեցնել նման պահվածքը, ինչից հետո նրանք հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան:
    Այս փաստը խոսում է այն մասին, թե Նիկոլի Հայաստանում ինչքան է վարկաբեկվել ոստիկանությունը: Սա ինքնին բավականին խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի. մի կողմից, ոստիկանությունն այլևս նույնացնել է Փաշինյանի «զորքի» հետ, մյուս կողմից՝ ոստիկանության համակարգում կադրային նշանակումների հիմքում իսպառ բացակայում են մերիտոկրատիայի սկզբունքները:
    Ի դեպ, ուշագրավ է սևանյան այդ օրվա խրոնիկայի կոնտրաստը. երբ ոստիկանության բարձրաստիճան սպան ծեծի էր ենթարկվում, նույն տարածքում Փաշինյանն անհոգ հեծանիվ էր քշում…
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Փաշինյան- Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ Երևանի և Մոսկվայի պաշտոնական հաղորդա…

    ❗️❗️❗️Փաշինյան- Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ Երևանի և Մոսկվայի պաշտոնական հաղորդագրությունների տարբերությունն այս դեպքում օրինաչափ է, որովհետեւ արտացոլում է այն ճգնաժամը, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում: Ցավալին այն է, որ Հայաստանի իշխանության վերնախավում չկա գիտակցում, որ երկու երկրների հարաբերություններում առկա տոկսիկ բաղադրիչը վերացնել է պետք: Չկա այդ գիտակցումը՝ ներքաղաքական մանր հաշիվների պատճառով:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Ալբերտ Բազեյանը բացահայտել է իր դեմ հարուցված շինծու քրեական գործի մանրամասները:…

    Ալբերտ Բազեյանը բացահայտել է իր դեմ հարուցված շինծու քրեական գործի մանրամասները:
    https://youtu.be/DNRkNRCbWuw?si=NBxy9UcoUbWq7m56

    Քաղաքական պատվեր է իմ դեմ հարուցված շինծու քրեական գործը. Ալբերտ Բազեյան

    Ներկայացնում ենք Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի խոսքը:
    Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը մեղադրվում է վարչապետ Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելու, նաև իշխանության զավթումը կազմակերպելու համար։ Սակայն փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը…

  • Առուշին ուզում են «փակել» Առուշ.Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերա…

    ⚡️⚡️⚡️Առուշին ուզում են «փակել»
    Առուշ.Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որովհետև նա չի կատարել դատարանի վճիռը ու շարունակում է զբաղեցնել Գորիսի համայնքապետի պաշտոնը:
    Սակայն ինչքան ես եմ հասկացել խնդիրը՝ Առուշն ու նրա փաստաբանները պնդում են, որ բախվել են իրավական անհստակության՝ արդյո՞ք դատարանի որոշումը վերաբերում է նաև ընտրովի պաշտոններին:
    Սակայն իրավական հարթությունից դուրս նկատեմ. Փաշինյանը շարունակում է ազատվել համայնքապետերից, ովքեր յուրային չեն:
    Դրսևորումներն են փոխվել:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նա…

    Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
    https://radar.am/hy/news/interview-2648324544/

    «Ալիևը առաջարկեց Թուրքիայի փոխարեն որպես գործընկեր դիտարկել Ադրբեջանին»․ Սուրենյանց

    Սա ամենալուրջ հայտարարությունն է, որ երեկ լսել եմ Բաքվից։

  • Այսօր հոսանքի անընդհատ անջատումներ էին Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Ձորափ, Պ…

    ⚫️Այսօր հոսանքի անընդհատ անջատումներ էին Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Ձորափ, Պարոնյան փողոցներում: Ո՞վ է պատասխան տալու այս անտերության, մարդկանց տեխնիկաների շարքից դուրս գալու համար: Հայաստանում համակարգային ճգնաժամը համատարած է: