Author: Suren Surenyants

  • Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարենՀունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղա…

    ⚡️⚡️⚡️ Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն
    Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։
    Հայ- ամերիկյան հարաբերությունների զարգացումը կարևոր է, նման փաստաթուղթը նույնիսկ ուշացած է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ, օրինակ, Վրաստանը Վաշինգտոնի հետ նման փաստաթուղթ ստորագրել է դեռ 2009-ին:
    Խնդիրը ոչ թե համագործակցությունն է, այլ, ինչպես նշել է իմ ընկեր Կարպիս Փաշոյանը, այդ համագործակցության խիստ չափազանցված, գերագնահատված մեկնաբանությունը ներհայկական միջավայրում։
    Խնդիրը ոչ թե փաստաթղթի բովանդակությունն է, այլ այն միջավայրը, որտեղ այն ստորագրվել է:
    Խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը ստորագրվում է, մի
    փուլում երբ աշխարհաքաղաքական հակադրությունը հասել է պիկին ու Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի:
    Ըստ այդմ, եթե այս փաստաթղթով Հայաստանն առարկայական աջակցություն չի ստանում Վաշինգտոնից, կարող է բախվել կոնկրետ ռիսկերի՝ ռուսական հակազդեցության հետևանքով:
    Խնդիրն այն է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որ այս փաստաթուղթն օգտագործելու է ոչ Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացմանը նպաստելու, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու նպատակով:
    Այստեղ է, որ տեղի ունեցած դրական իրադարձություն ստվերում տեսանելի են կոնկրետ մտահոգություններ:
    Բաժանորդագրվեք📱
    https://t.me/SurSurenyants

  • Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան…

    Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան

  • Հ2-ի անդրադարձն ասուլիսինhttps://youtu.be/_nxUJYe_bC0?si=JRbciP38ikRXytFsԵթե արա…

    Հ2-ի անդրադարձն ասուլիսին
    https://youtu.be/_nxUJYe_bC0?si=JRbciP38ikRXytFs

    Եթե արագ չի գնում ռուսների հետ խնդիրը կարգավորելու, մեզ սպասվում է պատերազմ. Սուրեն Սուրենյանց

    #Լրաբեր
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/KOtf5WfpEAc?si=rAyY708az2HtZI1OՓաշինյանը ձվ…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/KOtf5WfpEAc?si=rAyY708az2HtZI1O

    Փաշինյանը ձվածեղով, «պոլին փռելու» օպերացիաներով վարկանիշ է բարձրացնում, ընտրությունների պատրաստվում

    Փաշինյանի միակ դարդն ու ցավը իշխանությունը պահելն է, ձվածեղ եփելով իր վարկանիշն է բարձրացնում, տպավորություն է, որ նա բոլոր բլոգերների հետ մրցում է։ Փաշինյանը փորձում է պահել իշխանությունը, որն իր անվտանգության միակ միջոցն է, նա իր դեմքը մաքրելու համար պատերազմի…

  • Ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հերմինե Միքայելյանի…

    Ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հերմինե Միքայելյանին։

  • Փաշինյանի «սլիվը» 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացում Ազգային հերոսի կոչում …

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի «սլիվը»
    2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն այսօր ձերբակալվել է այդ նույն պատերազմին առնչվող գործով:
    Այ, այսպես են արժեզրկում հերոսի ինստիտուտը. պարգևներ, կոչումներ «շաղ տալով», հետո պարտության պատասխանատվությունը ամեն կերպ բանակի վզին փաթաթելու մոլագարությամբ:
    Երբ առավոտյան Նիկոլ Փաշինյանը պրովինցիալ դասախոսություն էր կարդում հերոսության թեմայով, պարզ էր, որ օրն էդ նշանաբանով է անցնելու:
    Էլի պնդում եմ՝ Հայաստանում որևէ քննչական, դատավարական գործողություն, առանց Փաշինյանի հրահանգի, տեղի չի ունենում:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փ…

    ‼️‼️‼️ Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է
    Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան: Եղոյանն ասում է, որ խոսքը Լավրովի պլանի մասին է:
    Ի դեպ, նկատեմ, որ այդ պլանը Լավրովի, ոչ էլ անգամ Ռուսաստանի առանձին նախաձեռնությունը չէ. դա համանախագահության կոնսոլիդացված փաստաթուղթն է:
    Բայց սա էականը չէ:
    Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է, որովհետև վերջինս 2019-2020թթ-ին պնդում էր, որ սեղանին կարգավորման պլան չի եղել:
    Փաստորեն Փաշինյանը բոլորիս ստել է ու արկածախնդիր քաղաքականությամբ երկիրը տարել է պատերազմի:
    Հրապարակե՜ք կարգավորման բոլոր պլանները. սա է օրվա պահանջը:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Ինչպես Փաշինյանին «դեմ տալ» պատին. Տեր-Պետրոսյանը լուծումն առաջարկել է«Եթե, Նիկո…

    ‼️‼️‼️Ինչպես Փաշինյանին «դեմ տալ» պատին. Տեր-Պետրոսյանը լուծումն առաջարկել է
    «Եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», — օրերս ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչին:
    Փաշինյանի հարուցած բանավեճային կեղծ օրակարգի մի քանի օրերին Առաջին նախագահի կոչը միակ ռացիոնալն էր:
    Այն ամբողջովին բացահայտելու է Փաշինյանի «փաստարկների» սնանկությունը և պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչները «ջուրը բերաններն արած» լռում են:
    Այս դեպքում Փաշինյանը չի կարող հղում անել բանակցային խորհրդապահությանը, քանի որ Արցախն այլևս գոյություն չունի, ավելին՝ ՔՊ ողջ վերնախավը «հպարտությամբ» արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում որևէ բառ անգամ չկա ԼՂ-ի, անգամ նրա ժողովրդի իրավունքների մասին:
    Իշխանության պատային, փակուղային իրավիճակն ակնհայտ է, բայց առնվազն տարակուսելի է, որ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները, ողջ ընդդիմադիր դաշտը չեն կոնսոլիդացվում Տեր-Պետրոսյանի առաջարկի շուրջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները և դրանց պաշտոնական Երևանի արձագանքները:
    Հավատացնում եմ՝ եթե դա դառնա քաղաքական, լրատվական դաշտի կոնսոլիդացված պահանջը, Փաշինյանը կսեղմվի պատին՝ կամ խոստովանելով, որ ինքն է կործանել Արցախը, կամ էլ՝ զրկվելով ներքաղաքական կյանքում կեղծ օրակարգեր գեներացնելու հնարավորությունից:
    Բաժանորդագրվեք 📱
    https://t.me/SurSurenyants

  • Հետաքրքիր փոդքաստ https://youtu.be/LZhiHd5-470?si=8YV-p7977_71EfhcՀայաստանի իշխա…

    Հետաքրքիր փոդքաստ
    https://youtu.be/LZhiHd5-470?si=8YV-p7977_71Efhc

    Հայաստանի իշխանությունները գտնվում են պրիմիտիվ հակառուսականության դաշտում

    PoliticON փոդքասթի առաջին հյուրը Սուրեն Սուրենյանցն է: Այս թողարկման ընթացքում փոդքասթի համահեղինակներ Յուրի Մովսեսյանն ու Ռուբեն Բանուչյանը Սուրենյանցի հետ քննարկել են փսևդոարևմտամետության, Գյումրիում սպասվելիք ընտրությունների, բալանսավորված արտաքին քաղաքականության…