Author: Suren Surenyants

  • Հենց Փաշինյանի իշխանության օրոք արդարացվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:…

    Հենց Փաշինյանի իշխանության օրոք արդարացվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:Media Post Factum-ի անդրադարձը:
    https://youtu.be/Qau8NTyrxh0?si=iK9wURzKXQtyWfc_

    Հրատապ. Փաշինյանը արդարացրեց Սերժ Սարգսյանին, Ինչո՞ւ է Փաշինյանը «փուռը տալիս» Միրզոյանին

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news #live

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության և «Ռեալիստների» դաշինքի կազմակերպած քննա…

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության և «Ռեալիստների» դաշինքի կազմակերպած քննարկումը:
    https://www.youtube.com/live/1znXsi5Qz1s?si=zPUE5oL0ZY0ckEnl

    #ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

    24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
    Facebook: https://www.facebook.com/profile.php?id=61557056907849
    Facebook: https://www.facebook.com/24news.am
    Telegram: https://t.me/twentyfournews
    TikTok https://www.tiktok.com/@24newsarmenia
    Instagram: …

  • Քննարկում՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբՍիրելի ընկերներ,, այսօր, չորեքշաբթի օր…

    ‼️ Քննարկում՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ
    Սիրելի ընկերներ,, այսօր, չորեքշաբթի օրը, ժամը 18:30-ին, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ռեալիստների» դաշինքը ձեզ հրավիրում են «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահ, հանրային քննարկման՝ «Սրբազան պայքար. Փաշինյանի հեռացման ճանապարհը» թեմայով: Հանրային քննարկմանը ներկա է լինելու Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը:
    Մուտքն ազատ է:

  • Երբ իշխանությունն իր քարոզչամեքենայով Բագրատ Սրբազանին սպառնում է քրեական հետապ…

    ‼️‼️ Երբ իշխանությունն իր քարոզչամեքենայով Բագրատ Սրբազանին սպառնում է քրեական հետապնդմամբ, դա անհեռանկար ճանապարհ է:
    Դա քաղաքական լուծում չէ՝ ռեպրեսիաների միջոցով իշխանությունը պահելու անհեռանկար ճանապարհ է:
    Իշխանությունը պարտավոր է վերանալ Բագրատ Սրբազանի անձից ու անկեղծորեն խոստովանել, որ երկրում առկա է վստահության ճգնաժամ:
    Այդ պարագայում քաղաքական լուծումները երկուսն են՝ Փաշինյանի հրաժարական կամ արտահերթ ընտրությունների նշանակում:
    https://t.me/bagramyan26/61286

    Баграмян 26

    ❗️Баграту, или, точнее, Вазгену Галстаняну и тем, кто стоит за ним, кажется, что все в Армении либо глупы, либо неандертальцы, не сведущие, что такое конституционный строй и Конституция.
    Вазген Галстанян имеет двойное гражданство, имеет гражданство Канады…

  • Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում նաև հարևան ՎրաստանումՎարչապետ Իլյա…

    ‼️‼️ Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում նաև հարևան Վրաստանում
    Վարչապետ Իլյա Կոբախիձեն Անկախության օրվա առթիվ ասել է, որ մինչև 2030թ-ը կվերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը և իրենք «աբխազ ու օսեթ եղբայրների և քույրերի հետ կլինեն եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ»:
    Արդյո՞ք սա ազգային կամ վրացական երազանք է, թե՞ հայտարարություն՝ հիմնված ռազմավարական պայմանավորվածությունների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների վրա:
    Վերջին շրջանում աբխազական և օսեթական էլիտաններում կա որոշակի լարվածություն, անորոշություն, որոնց պատճառը նույնպես ռուս- վրացական հնարավոր պայմանավորվածություններն են:
    Մյուս կողմից, Ռուսաստանը պատճառ չունի հրաժարվել իր «հաղթաթղթերից», եթե Թբիլիսիից կոնկրետ երաշխիքներ չստանա: Վրաստանն այս պահին, ներքին և արտաքին քաղաքական պատճառներով, նման երաշխիքներ տալ դեռ չի կարող:

  • Շրջադարձային հանրահավաքԵվ այսպես, չնայած հորդառատ անձրևին ու Լոռիի և Տավուշի մար…

    ⚡️Շրջադարձային հանրահավաք
    Եվ այսպես, չնայած հորդառատ անձրևին ու Լոռիի և Տավուշի մարզի բնական աղետին՝ ժամը 16-ին Հանրապետության հրապարակում նշանակված հանրահավաքը կայանալու է:
    Այն շրջադարձային հանրահավաք է և ահա, թե ինչո՞ւ.
    🔸Նիկոլ Փաշինյանը անցած չորեքշաբթի ԱԺ ամբիոնից պատերազմ հայտարարեց Եկեղեցուն՝ ասելով, թե նրա «հարցերը կլուծի 1-2 ամսում:
    🔸Մայր Աթոռը մեկ օր անց համարժեք պատասխան տվեց՝ հասկացնելով, որ պատրաստ է դիմադրության:
    🔸Ուրբաթ օրը Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ հասկացնելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ ու վերանայել իր քաղաքականությունը:
    🔸Շաբաթ օրը Բագրատ Սրբազանն, ըստ էության, պատասխանեց Փաշինյանին՝ ասելով, թե նրա «քաղաքական կյանքի օրերը հաշված են»
    🔸Ահա, այսպիսի կոշտ դիմակայության պայմաններում է տեղի ունենում այսօրվա հանրահավաքը, որը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում: Առնվազն այն պատճառով, որ Բագրատ Սրբազանը հայտարարվելու է՝ որպես վարչապետի միասնական թեկնածու:
    🔸Մեր հայրենակիցների մի ստվար զանգված սպասում է կայծակնային լուծումների: Ես նման իրավիճակ չեմ կանխատեսում, բայց վստահ եմ, որ եթե Սրբազանին հաջողվի երկիշխանության տեսանելի ինստիտուտներ ու միջավայր ստեղծել, այս տարվա ընթացքում Փաշինյանի հեռացումն ու ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են:

  • Փաշինյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին և ասում է՝ խաղաղության…

    ‼️‼️ Փաշինյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին և ասում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան: Խոսքն այն մասին է, որ Բաքուն հրաժարվում է այդ պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին: Նույն Փաշինյանը «մեծ հաջողություն» է համարում դելիմիտացիա/դեմարկացիան Տավուշի հատվածում՝ հենց այն պատճառով, որ դրա հիմքում եղել է Ալմա-Աթայի հռչակագիրը: Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանի ասած «մեծ հաջողությունը» բուտաֆորիա է, որովհետև եթե Բաքուն պնդի, որ Խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղում չի լինելու(ցավոք այդպես է լինելու), ապա մյուս սահմանահատվածներում Ադրբեջանը առաջ է քաշելու մտացածին այլ հիմքեր՝ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու նպատակով:

  • Սիրելի ընկերներ, քանի որ Media Post Factum-ի այսօրվա թողարկումը և Media Post Fac…

    ‼️‼️Սիրելի ընկերներ, քանի որ Media Post Factum-ի այսօրվա թողարկումը և Media Post Factum-ի վաղվա հավելվածը տեսագրվել են այսօր ավելի վաղ, քան տեղեկացանք, որ ժամը 21-ին հեռարձակվելու է Փաշինյանի ուղերձը, փոխել ենք թողարկումների ռեժիմը:
    Եվ այսպես.
    ● Media Post Factum-ի այսօրվա թողարկումը կհեռարձակվի այսօր, ժամը 20-ին, իսկ Media Post Factum-ի հավելվածը՝ այսօր, ժամը 20:20-ին

  • Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը…

    ‼️‼️ Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը
    «Վարչապետ Փաշինյանը արտակարգ աշխատանք է արել՝ առաջնորդելով իր երկիրը շատ դժվար ժամանակներում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
    Այն, որ հայ-ադրբեջանական այսօրվա դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացի գլխավոր «կնքահայրը» Վաշինգտոնն է, ասել եմ բազմաթիվ անգամներ:
    Բայց Բլինքենի նոր հայտարարությունը հնչում է մի շրջանում, երբ Հայաստանում թափ է առնում Փաշինյանի դեմ շարժումը, իսկ իշխանությունը այն փորձում է լռեցնել ռեպրեսիաների և տեղեկատվական տեռորի միջոցով:
    Երբ այս համատեքստում Բլինքենը Փաշինյանին «լավ տղա» է անվանում, ապա ԱՄՆ-ն ու Արևմուտքը պետք է պատրաստ լինեն մոտ ապագայում բախվել Հայաստանի հասարակության ոչ բարենպաստ տրամադրությունների հետ:
    Երկար տարիներ ռուսական էլիտաները նույնպես գերադասել են աշխատել միայն Հայաստանի իշխանության հետ, հաճախ՝ ի հեճուկս հանրային տրամադրությունների ու այսօր քաղում են դրա հետևանքները:
    Արևմուտքն այսօր գնում է նույն ճանապարհով՝ պաշտպանության տակ վերցնելով հայաստանյան «ֆյուրերիկին»:
    Այս պարագայում, հետևանքներն ավելի խորքային են լինելու, որովհետև արևմտյան ցինիզմը փաթեթավորվում է ժողովրդավարության մասին հեքիաթներով:
    Այս ամենի արդյունքը կանխատեսելի է՝ արևմտյան նեոլիբերալ շահախմբերի քաղաքականության հետևանքն ամենևին էլ չի լինելու Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին կամ արևմտյան աշխարհին: Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը:
    Հենց բլինքենների ու միշելների պատճառով…

  • ՔՊ-ում չեն հասկացել, որ ինչքան թիրախավորեն Բագրատ Սրբազանին, այնքան նպաստում են …

    ❗️ՔՊ-ում չեն հասկացել, որ ինչքան թիրախավորեն Բագրատ Սրբազանին, այնքան նպաստում են շարժման ուժեղացմանը: Բայց գուցե ընդդիմադիր տրամադրությունները սանձելու այլ տարբերակ չունեն և ընտրել են քաղաքական ինքնաոչնչացման ճանապարհը: