Author: Suren Surenyants

  • Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում Այն, ինչ Բագրատ Սրբազանը…

    ⚡️Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
    Այն, ինչ Բագրատ Սրբազանը կարողացավ անել Տավուշում՝ միայն դրվատանքի է արժանի:
    Բայց պատվելի Սրբազանը կամա թե ակամա բացահայտեց կարևոր մի քանի հանգամանքներ՝ վերջնականապես մերկացրեց իշխանության կոլոբորացիոնիստական բնույթը և տիտղոսային ընդդիմության, գուցե՝ ողջ ընդդիմության, քաղաքական անկյալությունը:
    Իշխանության մասին գրեթե ամեն ինչ ասված է. ավելացնելու բան չկա:
    Արդ, ինչո՞ւ ընդդիմությունը դարձյալ առաջնորդվեց «հրաշքի» տեսլականով՝ այս անգամ հույսը դնելով մեկ մարդու՝ Սրբազանի քաղաքական առաքելության վրա ու սա այն դեպքում, երբ Եկեղեցին ինստիտուցիոնալ մասնակցություն չուներ Տավուշի դիմադրության կազմակերպմանը:
    Սրբազանն անձնվիրությամբ արեց այն, ինչ պետք է աներ:
    Քաղաքական օրակարգ ձևավորողը, Տավուշում ծավալվող զարգացումների քաղաքական կապիտալիցազիան ապահովողը պետք է լիներ ընդդիմությունը, առաջին հերթին՝ նրա խորհրդարանական հատվածը: Ընդ որում, ոչ թե Տավուշում, հայ-վրացական միջպետական ճանապարհի վրա, այլ Երևանում՝ խորհրդարանում, հրապարակներում, քննարկումների բազմաշերտ հարթակում:
    Չնչին բացառություններով՝ նման բան չտեսանք:
    Տավուշի գործընթացը Երևան գալ չի կարող, եթե Երևանում քաղաքական օրակարգ ձևավորող չկա: Առանց Երևանի՝ Տավուշի գործընթացն անկում չունենալ չի կարող, որովհետև այս պատմությունը Կիրանցի կամ Ոսկեպարի մասին չէ: Խնդիրը լոկալացնելը հենց իշխանության մարտավարությունն էր:
    Պատվարժան Սրբազանը կամ նույնիսկ ամբողջ Եկեղեցին չեն կարող քաղաքական գործընթաց գեներացնել, եթե որպես դաշնակից չունենան դեմոկրատական, առաջադիմական ուժերին, որոնց փաստարկը ոչ թե պատմական արգումենտացիան է, այլ քաղաքական ռեալիզմի վրա խարսխված լուծումները:
    Բոլոր նրանք, ովքեր այս օրերին թիրախավորում են Բագրատ Սրբազանին ու Եկեղեցուն, ոչնչություններ են՝ քաղաքական, բարոյական տաբուներից զուրկ մարդիկ: Վաղ թե ուշ, նրանք արժանանալու են մեր հասարակության ու պատմության դատին՝ ամոթի ու նվաստացման խարանը կիսելով  Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական սեկտայի հայտնի և անհայտ գործիչների հետ:
    Մենք բոլորս, սակայն, մեղավոր ենք Սրբազանի թիրախավորման համար, որովհետև «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքների» սպասումով՝ չկատարեցինք մեր բաժին աշխատանքը Երևանում, թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ:
    ‼️Ես, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Ռեալիստների» դաշիքն ունենք լուծումներ: Դրանք նման չեն «ուռահայրենասիրական» կարգախոսների կամ «Հույսի վաճառականների» «արևմտամետ» զեղումներին, դրանք գուցե դառնահամ եմ՝ անհրաժեշտաբար, որովհետև տկարացած ու մահամերձ պետականության կազդուրումը չի կարող տեղի ունենալ միայն հույսի լավատեսական խոստումներով:
    Կխոսենք մայիսի 8-ին:

  • Այսօր, ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում հյուրընկալվել եմ իմ բարեկամ Նարեկ Գալստյանի…

    Այսօր, ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում հյուրընկալվել եմ իմ բարեկամ Նարեկ Գալստյանին:

  • Չինաստանը Մերձավոր Արևելքում, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հաշտության կայացու…

    🔴 Չինաստանը Մերձավոր Արևելքում, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հաշտության կայացումից հետո, կարող է հասնել նոր հաջողության՝ այս անգամ նպաստելով ներպաղեստինյան հաշտությանը, որը կարևոր քայլ է Պաղեստինի պետականության միջազգային ճանաչման, սուբեկտության մեծացման ճանապարհին:
    Չինաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Պեկինում տեղի են ունեցել ՖԱԹՀ կուսակցության և ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների «արդյունավետ բանակցություններ»:
    Մինչ Վաշինգտոնն՝ իր միակողմանի քաղաքականության հետևանքով, հայտնվել է մերձավորարևելյան փակուղում, կորցնելով արաբական աշխարհի իր դաշնակիցների համակրանքը, Պեկինի փորձում է նույն արաբական աշխարհում բարձրացնել իր հեղինակությունը, մյուս կողմից՝ նախադրյալներ ստեղծելով իսրայելա- պաղեստինյան հակամարտության լուծման իր տեսլականն առաջ մղելու համար:

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/_QsvqobCgdk?si=R6Ft6yRuKBa4aEi6Տավուշը պայ…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/_QsvqobCgdk?si=R6Ft6yRuKBa4aEi6

    Տավուշը պայթելու է Կառավարության շենքի մոտ՝ վաղ թե ուշ. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ռեալիստների» դաշինքը հրավիրում ե…

    ‼️ ‼️ ‼️ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ռեալիստների» դաշինքը հրավիրում են հանրահավաք` վաղը, ապրիլի 27-ին, ժամը 15-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում, Կինո Մոսկվայի հարևանությամբ: Հայաստանում ստեղծվել է պայթյունավտանգ վիճակ. ո՞րն է ելքը:

  • Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր…

    Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
    «Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև»․ Իլհամ Ալիևի այս բոլոր հայտարարությունները հնչել են երեկ:
    Նիկոլ Փաշինյանն այս բոլոր պահանջները՝ բացառությամբ մեկի, ընդունել է, ավելին՝ Հայաստանի հասարակության մոտ դարձել է դրանք գեներացնող գլխավոր խոսափողը: Հենց սրա համար եմ պնդում, որ Փաշինյանը շատ վաղուց կորցրել է Հայաստանի վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում:
    Վստահ եմ, որ Փաշինյանը սկզբունքորեն չի ընդդիմանում նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, պարզապես դեմ է Սյունիքով անցնող ճանապարհի ռուսական վերահսկողությանը: Ու այդ նպատակով էլ մտավ աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության ավանտյուրայի մեջ՝ զոհաբերելով Արցախը և կոնի վրա դնելով Հայաստանի ճակատագիրը:

  • Էրդողանի այսօրվա հայտարարությունների ֆոնին ակնհայտ է դառնում, որ Ցեղասպանության …

    Էրդողանի այսօրվա հայտարարությունների ֆոնին ակնհայտ է դառնում, որ Ցեղասպանության զոհերին «ցուցակագրելու» Նիկոլ Փաշինյան- Անդրանիկ Քոչարյան նախաձեռնությունը եղել է թուրքական հանձնարարություն, որպեսզի Երևանն «անհիմն հիշողություններով» դիսկոմֆորտ չպատճառի Անկարային:

  • Ճգնաժամը հաղթահարելու կոնկրետ առաջարկ. Media Post Factum-ի անդրադարձը:https://yo…

    Ճգնաժամը հաղթահարելու կոնկրետ առաջարկ. Media Post Factum-ի անդրադարձը:
    https://youtu.be/z-1ycVpV6ck?si=uh7MYDCfkNscrSCe

    Հրատապ. Փաշինյանը պատերազմի «բարաթ» է տվել Ալիևին. Պայթյունավտանգ վիճակ Տավուշում

    Հրատապ. Փաշինյանը պատերազմի «բարաթ» է տվել Ալիևին. Պայթյունավտանգ վիճակ Տավուշում
    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv…

  • Ընդդիմության անելիքների և ուժայինների մասին:https://youtu.be/8UdT8DHeF0k?si=6X4n…

    Ընդդիմության անելիքների և ուժայինների մասին:
    https://youtu.be/8UdT8DHeF0k?si=6X4n8MWnmW6L2btm

    Եթե փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվի, Փաշինյանի թիկնազորն իրեն կձերբակալի. Սուրենյանց

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: Panorama.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
    Պաշտոնական կայքը։ https://www.panorama.am/am/
    Facebook: https://www.facebook.com/PanoramaAM/
    Հայաստան, Երևան, Արամի 88
    Հեռախոս` +374 77 598799
    էլ. փոստ` info@panorama.am