Author: Suren Surenyants

  • Այսօր ելույթ եմ ունեցել «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած պանելային քնն…

    Այսօր ելույթ եմ ունեցել «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած պանելային քննարկումների ժամանակ:

  • Ինչի մասին է Տավուշի հայտնի տարածքը հանձնելու Ադրբեջանի պահանջը: Այդ դիրքերը, թե…

    Ինչի մասին է Տավուշի հայտնի տարածքը հանձնելու Ադրբեջանի պահանջը: Այդ դիրքերը, թերևս միակն են, որ ամուր են և իրենց վրա չեն կրել 44-օրյա պատերազմի հետևանքները: ՀՀ պաշտպանական համակարգը խարխլելու նպատակով ադրբեջանական կողմին պետք է խարխլել ստատուս-քվոն հենց Տավուշի հատվածում:
    Սա մաքուր ադրբեջանական օրակարգ է, որն իրականություն է դառնալու Փաշինյանի ձեռքով: Ի դեպ, մի հարց. եթե «հզոր» Արևմուտքը մեր թիկունքին է, ինչո՞ւ է հայկական կողմը տեղի տալիս ադրբեջանական հարկադրանք- շանտաժին:

  • https://youtu.be/pf5-YJW1uHc?si=El_eRSzzvlr5BJR2Խոշոր սկանդալ. Փաշինյանի սլիվըԽո…

    Խոշոր սկանդալ. Փաշինյանի սլիվը

    Խոշոր սկանդալ. Փաշինյանի սլիվը
    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv
    #լուրեր #նորություններ #Հայաստան #MediaHub #news…

  • Փաշինյանի «թեորեմների» հետքերով Փաշինյանը մի «ֆանտաստիկ» պատասխան տվեց, թե ինչու…

    Փաշինյանի «թեորեմների» հետքերով
    Փաշինյանը մի «ֆանտաստիկ» պատասխան տվեց, թե ինչու ադրբեջանցի վերջին ռազմագերին հետ վերադարձվեց՝ առանց Բաքվի կողմից փոխադարձության:
    Նա ասում է՝ ադրբեջանցին մոլորված է եղել, չարամտություն չի եղել նրա արարքում և ահա՝ այդ պատճառով նա վերադարձվել է, ոչ թե փոխանակվել:
    Ադրբեջանցի զինվորի մոլորության վարկածը կասկածի տակ չի դրվում, սակայն եթե նա ոչ թե փոխանակվում է, այլ վերադարձվում, ապա անուղղակիորեն ենթադրվում է, որ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցները «չարամտություն» են գործել:
    Նույն տրամաբանությամբ՝ եթե Հայաստանի միջգայնորեն ճանաչված սահմանների տեսանկյունից լեգիտիմ է Մուստաֆաևի գրասենյակի պահանջը, դրա միակողմանի, առանց փոխադարձության, բավարարումը լեգիտիմացնելու է Հայաստանի տարածքների օկուպացիան:
    Ես այս տրամաբանությամբ մոտեցա հարցերին հենց Փաշինյանի բանաձևով՝ ոչ թե «աքսիոմների», այլ «թեորեմների» տրամաբանությամբ:

  • Մեծ պատիվ է բացառիկ մտավորական Սևակ Արամազդի և նրա որդի Վահրամի հետ ընկերություն…

    Մեծ պատիվ է բացառիկ մտավորական Սևակ Արամազդի և նրա որդի Վահրամի հետ ընկերություն անելը: Այս պատվելի մարդիկ երեկ մասնակցում էին մեր հանրային քննարկմանը:

  • Եթե մենք ինքներս լուծումներ չգտնենք, դրսից որևէ «փրկիչ» մեզ չի օգնելու: Բոլորիդ,…

    Եթե մենք ինքներս լուծումներ չգտնենք, դրսից որևէ «փրկիչ» մեզ չի օգնելու: Բոլորիդ, վաղը՝ մարտի 11-ին, ժամը 18-ին, հրավիրում եմ «Անի Պլազա» հյուրանոցի(Սայաթ-Նովա 19) «Անի» սրահ

  • https://youtu.be/YHWbQFk9CVc?si=7WW3i9EADl0WJOFrՓախուստից հետո Նիկոլին Արևմուտքը…

    Փախուստից հետո Նիկոլին Արևմուտքը «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ. Սուրենյանց

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ցնորված հեղափոխական է», որն իր համար սևեռուն միտք է սարքել Հայաստանը ՌԴ ազդեցությունից դուրս հանելու «առաքելությունը»՝ առանց հաշվի առնելու, թե ինչ կմնա մեր երկրից այդ ամենի հետևանքով։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի…

  • Գեղեցիկ գարնանային տոնի առթիվ շնորհավորում եմ ինձ ծանոթ ու անծանոթ բոլոր կանանց …

    Գեղեցիկ գարնանային տոնի առթիվ շնորհավորում եմ ինձ ծանոթ ու անծանոթ բոլոր կանանց ու աղջիկներին: Մենք Ձեզ բազում գարուններ ենք պարտք:

  • Հայաստանը գտնվում է ռուսական, թուրքական, իրանական շահերի խաչմերուկում. մեր լուծո…

    Հայաստանը գտնվում է ռուսական, թուրքական, իրանական շահերի խաչմերուկում. մեր լուծումներն այստեղ են
    «Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները խաղաղության, առաջընթացի և զարգացման հիմքերն են։
    Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու։ Տարածաշրջանը վերածվելու է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»։
    Սրանք Իրանի ՊՆախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի խոսքերն են, որոնք նա հնչեցրել է Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ:
    Պաշտոնական Թեհարնից հնչող հայտարարությունները կարևոր նշանակություն ունեն՝ այն իմաստով, որ Իրանը այն եզակի պետություններից է, որի շահերից է բխում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը:
    Մյուս կողմից, Թեհրանը հանդես է գալիս հակամարտության կարգավորման ռեգիոնալացման դիրքերից, ինչը կարծում եմ՝ պաշտոնական Երևանը չպետք է անտեսի:
    Աշխարհաքաղաքական, լոգիստիկ առումով անգամ՝ Արևմուտքում «փրկիչներ» փնտրելն անհեռանկար, եթե չասեմ՝ արկածախնդիր զբաղմունք է, մանավանդ, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն ինքն էր վերջերս խոստովանել, որ քաղաքական Արևմուտքի քաղաքական գերիշխանության դարաշրջանն ավարտվել է:
    Հայաստանը գտնվում է ռուսական, թուրքական, իրանական շահերի խաչմերուկում և այստեղ է գտնվում մեր խնդիրների լուծման բանալին: Սա ցանկությունների հարց չէ, իրականություն է, որի անտեսումն աղետաբեր է լինելու:
    Ըստ այդմ, իրական ձևաչափը, որը կարող է նպաստել հայ- ադրբեջանական կարգավորմանը՝ «3+3»-ն է:
    Այս աքսիոմատիկ ճշմարտությունը բացարձակապես հակադրության մեջ չի մտնում արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացիայի հետ, որն, իհարկե, կապ չունի այն կտրուկ շրջադարձի հետ, որ կատարում է Հայաստանի իշխանությունը՝ պետականության համար ստեղծելով էքզիստենցիալ մարտահրավերներ:

  • Ես ու գեներալ Թաթուլ Պետրոսյանը՝ Գառնիկ Իսագուլյանի տաղավարում:…

    Ես ու գեներալ Թաթուլ Պետրոսյանը՝ Գառնիկ Իսագուլյանի տաղավարում: