Author: Suren Surenyants

  • Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր. այս ծանր օրերն անպայման անցնելու են Այս օրերն ինձ հա…

    🕯️Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր. այս ծանր օրերն անպայման անցնելու են
    Այս օրերն ինձ համար ծանր են։
    Իմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են։ Նրանց նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն վաղուց հատել է իրավունքի և բարոյականության բոլոր սահմանները՝ վերածվելով արժանապատվության, քաղաքական այլախոհության դեմ պայքարի։
    Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։
    Արմենը ուղղակի քաղաքական գործիչ չէ։
    Նա նվիրված ընկեր է, բացառիկ տաղանդով օժտված անհատականություն, լայն մտահորիզոն ունեցող ինտելեկտուալ՝ բառի ամենաիսկական իմաստով։ Նա այն մարդկանցից է, որոնց հետ յուրաքանչյուր հանդիպում մտավոր հարստացում է, իսկ յուրաքանչյուր զրույց՝ գաղափարների և արժեքների շուրջ անկեղծ ու խորքային քննարկում։
    Սիրելի՛ Արմեն, սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ օրը։
    Հավատում եմ, որ այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Անարդարությունը չի կարող հավերժ լինել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը, որքան էլ ուշ, ի վերջո հաղթանակելու են։
    Վստահ եմ, որ շուտով կրկին միասին ենք լինելու՝ ավելի ամուր, ավելի իմաստուն և ավելի վճռական։ Միասին շարունակելու ենք կերտել այն Հայաստանը, որն արժանի է մեր նահատակ եղբայրների լուսավոր հիշատակին, մեր ժողովրդի արժանապատվությանը և մեր երեխաների ամենանվիրական երազանքներին։
    Ծնունդդ շնորհավոր, եղբա՛յր։
    Քեզ՝ առողջություն, տոկունություն, ուժ և անսասան կամք։
  • Ժամը 22:45-ին, 168TV-ի տաղավարում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Զարուհի Դիլանյա…

    Ժամը 22:45-ին, 168TV-ի տաղավարում, դիտեք իմ հարցազրույցը հարգելի Զարուհի Դիլանյանին
    https://youtu.be/krQhGbCN-r4?si=mU_Je0U4g5DFXXhf

    Անվտանգային երաշխիքները հո ապրա՞նք չեն` list.am-ով ման գանք. Բերե՛ք ռեալ երաշխիքներ. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց Tribute-ի տաղավարումhttps://youtu.be/JdJhIlQqSVk?si=PzHOTE7Vc6yoOnp8…

    Հարցազրույց Tribute-ի տաղավարում
    https://youtu.be/JdJhIlQqSVk?si=PzHOTE7Vc6yoOnp8

    Միայն մեկ դեպքում էր արդարացված մանդատներից հրաժարումը. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք Tribune.am-ի յութուբյան ալիքին և առաջինը ծանոթացեք ամենաթարմ տեղեկատվությանը, ամենահետաքրքիր հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #Tb #Tribune.am #Armenia #tbtv #tribune
    #live #news #Армения #новостиАрмении…

  • Ճեպազրույց Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցի ժամանակ https://youtu.be/0yJMY2sz…

    Ճեպազրույց Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցի ժամանակ
    https://youtu.be/0yJMY2szhJc?si=YimtjoWi1LGZHvuY

    Դիմադրության համակարգ պիտի ձևավորվենք, որ ռեպրեսիվ մեքենայի երախի ատամները փշրենք. Սուրենյանց

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • «Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, ո…

    ❗️❗️❗️«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է
    ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների իրավական հիմքերը, լուրջ հարված է իշխանության մեկ տարի շարունակ առաջ մղած պաշտոնական վարկածին։
    Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ գործը կարող է վկայել հակաահաբեկչական օրենսդրության չարաշահման և հիմնարար իրավունքների սահմանափակման մասին։ Նրանք ուշադրություն են հրավիրել նաև այն փաստին, որ քննությունը ընտրողաբար է հրապարակել գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունները՝ միաժամանակ թույլ չտալով պաշտպանությանը հրապարակել այն հատվածները, որոնք, նրա համոզմամբ, ունեն արդարացնող նշանակություն։ Այս հանգամանքը լրջագույն հարցեր է առաջացնում ոչ միայն նախաքննության անաչառության, այլև ամբողջ դատավարության արդարության վերաբերյալ։
    Դժվար չէ հիշել, թե ընդամենը մեկ տարի առաջ ինչպիսի քարոզչական արշավ էր կազմակերպել իշխանությունը՝ այս գործը ներկայացնելով որպես «դարի ահաբեկչության» բացահայտում։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հրապարակավ շնորհակալություն էր հայտնում իրավապահ մարմիններին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի անունից դատապարտող հայտարարություն էր տարածում «ահաբեկչական խմբի» վերաբերյալ՝ այն դեպքում, երբ դատարանը դեռևս չէր սկսել գործի քննությունը։ Փաստորեն, քաղաքական իշխանությունն արդեն իսկ հրապարակել էր իր «դատավճիռը»։
    Այսօր, սակայն, միջազգային փորձագիտական մակարդակով կասկածի տակ է դրվում ոչ միայն մեղադրանքի հիմնավորվածությունը, այլև իշխանության և իրավապահ մարմինների անաչառությունը։ ՄԱԿ-ի գնահատականների ենթատեքստում ակնհայտորեն հնչում է մտահոգություն, որ քրեական հետապնդումը կարող էր պայմանավորված լինել քաղաքական շարժառիթներով և օգտագործվել ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։
    Խորհրդանշական է, որ հենց այսօր նույն գործով արձանագրվեց հերթական վիճահարույց որոշումը։ Դատավոր Ֆարխոյանը մերժեց փոխել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ անտեսելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ պատգամավորի կարգավիճակը ենթադրում է նրա անհապաղ ազատ արձակում, եթե Ազգային ժողովը համապատասխան համաձայնություն չի տվել անձեռնմխելիության սահմանափակման համար։
    Սակայն այս գործի շուրջ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունն ունի շատ ավելի խորքային նշանակություն։ Այն բացահայտում է մի համակարգային խնդիր. եթե միջազգային հեղինակավոր փորձագետները կասկածի տակ են դնում իշխանության ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի փաստական և իրավական հիմքերը, ապա նույն հարցերը վաղ թե ուշ ծագելու են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող մյուս գործերի վերաբերյալ։ Հիմքեր կան ենթադրելու, որ այսօր անազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված գործերը նույնպես ժամանակի ընթացքում չեն դիմանալու իրավական և միջազգային մասնագիտական քննությանը։
    Ավտորիտար համակարգերում արդարադատությունը դադարում է ծառայել օրենքին և սկսում է ծառայել իշխանությանը։ Այդ պայմաններում մեղադրանքները հաճախ կառուցվում են ոչ թե անվիճելի ապացույցների, այլ քաղաքական նպատակահարմարության հիման վրա, իսկ դատարաններն ու իրավապահ մարմինները վերածվում են իշխանության կամքը սպասարկող գործիքների։
    Ժամանակը, որպես կանոն, ամենաուժեղ քննիչն է։ Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է։ ՄԱԿ-ի փորձագետների այս գնահատականը հենց այդ գործընթացի հերթական կարևոր վկայությունն է։

  • Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ Էկոնոմիկայի նախարար Գևոր…

    ❗️❗️❗️Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ
    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Նա տեղեկացրել է, որ հուլիսի ընթացքում կնշանակվի ընկերության կառավարիչը, իսկ աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ աշխատանքից ազատման, վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության հիմքեր։
    Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. երկրի էկոնոմիկայի նախարարը, ըստ էության, հպարտությամբ է ներկայացնում մի գործընթաց, որը շատ ավելի հիշեցնում է ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմամբ իրականացվող կուլակաթափություն, քան իրավական պետության շրջանակներում իրականացվող տնտեսական քաղաքականություն։
    «Արարատցեմենտի» դեպքը եզակի չէ։
    Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր դեպքն է՝ ՀԷՑ-ից հետո, երբ պետությունը փաստացի վերահսկողություն է ստանձնում խոշոր մասնավոր սեփականության նկատմամբ։ Սա վտանգավոր միտում է, որը չի կարող չազդել Հայաստանի ներդրումային հեղինակության վրա։
    Սեփականության իրավունքի նկատմամբ նման ոտնձգությունները լուրջ հարված են հասցնում ներդրումային միջավայրին։ Որևէ ներդրող չի կարող իրեն պաշտպանված զգալ այն երկրում, որտեղ սեփականության ճակատագիրը կարող է պայմանավորված լինել քաղաքական զարգացումներով կամ իշխանության առաջին դեմքի քմահաճույքներով։ Ավելին, նման գործընթացները մեծ հավանականությամբ կդառնան միջազգային իրավական վեճերի առարկա՝ արբիտրաժներում և հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, լրացուցիչ վնաս հասցնելով երկրի տնտեսական հեղինակությանը։
    Գրեթե կասկածից վեր է, որ Գագիկ Ծառուկյանը վաղ թե ուշ կվերականգնի իր սեփականության իրավունքը։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության այս քաղաքական արկածախնդրության ֆինանսական հետևանքները ծանր բեռ կդառնան պետական բյուջեի համար։ Այդ գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիները, ոչ թե այս որոշումների հեղինակները։
    Առանձնակի ուշադրության է արժանի նախարարի հետևյալ հայտարարությունը. «Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»։
    Դժվար է այս ձևակերպումը դիտարկել որպես սովորական աշխատանքային հորդոր։ Ավելի հավանական է, որ կառավարությունը գիտակցում է իր որոշման շուրջ հնարավոր դժգոհությունները նաև «Արարատցեմենտի» կոլեկտիվում և փորձում է կանխել դրանք՝ նախազգուշացումների, շանտաժի և ճնշման մթնոլորտ ձևավորելու միջոցով։
    Իրավական պետությունում կառավարությունը պետք է լինի սեփականության իրավունքի երաշխավորը, այլ ոչ թե դրա սահմանափակման գործիքը։ Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն մեկ ձեռնարկության կամ մեկ սեփականատիրոջ ճակատագիրը, այլև Հայաստանի տնտեսական ապագան, իրավական կանխատեսելիությունն ու ներդրողների վստահությունը։

  • Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը Մենք հաճախ քննչական և իրավապահ մարմիններ…

    ❗️❗️❗️Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը
    Մենք հաճախ քննչական և իրավապահ մարմինների գործունեությանը անդրադառնում ենք միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերին կամ երբ այդ կառույցները վերածվում են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքների։
    Սակայն այդ աղմկոտ գործերի ստվերում մնում են հազարավոր շարքային քաղաքացիների ճակատագրերը։ Մարդիկ, որոնք որևէ քաղաքական ազդեցություն չունեն, սակայն ամեն օր բախվում են իրավապահ համակարգի անգործությանը, անպատասխանատվությանը և իրավական կամայականությանը։ Հենց նրանք են Հայաստանում ձևավորված իրավական «բեսպրեդելի» իրական զոհերը։
    Դրա բնորոշ օրինակներից մեկն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Մարուքյանի վարույթում գտնվող գործերից մեկն է։ Այդ գործով քննության բնականոն ընթացքը ոչ միայն խաթարվել է, այլև տուժողը շարունակում է կրել ֆինանսական կորուստներ, որոնք հնարավոր էր կանխել, եթե քննիչը և նրա գործունեության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը պատշաճ կերպով կատարեին իրենց մասնագիտական պարտականությունները։
    Խնդիրը միայն մեկ գործը կամ մեկ քննիչը չեն։ Խնդիրն այն համակարգն է, որտեղ անգործությունը հաճախ մնում է անպատիժ, իսկ դրա հետևանքները կրում են քաղաքացիները՝ կորցնելով իրենց ժամանակը, միջոցները և, ամենակարևորը, վստահությունը պետության ու արդարադատության նկատմամբ։
    Առաջիկայում պարբերաբար կանդրադառնամ այս գործի մանրամասներին։ Նպատակս ցույց տալն է, թե ինչպես են իրավապահ և քննչական մարմինների անգործությունն ու անպատասխանատվությունը վերածվում շարքային մարդկանց իրավունքների խախտման, ֆինանսական վնասների և սոցիալական անարդարության։
    Հանրային վերահսկողությունն առողջ պետության կարևորագույն երաշխիքներից է։ Եթե իրավապահ համակարգը չի ցանկանում կամ չի կարող ինքնամաքրվել, ապա հասարակությունն իրավունք ունի պահանջելու հաշվետվողականություն։ Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց խնդիրները չեն մնա լռության և անտարբերության պատնեշի հետևում։

  • Հարցազրույց Euromedia24 TV-ին: https://youtu.be/EhIp7lyswmg?si=-p6_Ge32PWAswznLՍ…

    Հարցազրույց Euromedia24 TV-ին:
    https://youtu.be/EhIp7lyswmg?si=-p6_Ge32PWAswznL

    Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում,

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Ազատություն TV-ի անդրադարձը Ծառուկյանի աջակցության ցույցինhttps://youtu.be/PgjYr…

    Ազատություն TV-ի անդրադարձը Ծառուկյանի աջակցության ցույցին
    https://youtu.be/PgjYrr0OlXw?si=EweCEn17eJZ8nR6P

    Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում է, նրա թիմը քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսում

    Գագիկ Ծառուկյանն առավոտից ավելի քան 7 ժամ հարցաքննվում է: Ընտրություններից հետո կալանավորված «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին Քննչական կոմիտե բերեցին կրկին բաց՝ դաստակներից փոքր ձեռնաշղթաներով, լրագրողների հետ շփվել ուղեկցող ոստիկանները թույլ չտվեցին:
    Մեր…