Author: Suren Surenyants

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/hvNTPAqRD7I?si=q1rnTl38vgx8xB4CՀայաստանը մտնու…

    Հայաստանը մտնում է բարդ, տոկսիկ, տուրբուլենտ փուլ. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…

  • Армяно-азербайджанский мирный предварительный текст и его мины В проекте отсутс…

    Армяно-азербайджанский мирный предварительный текст и его мины
    В проекте отсутствует карта, которая бы гарантировала признание территориальной целостности Армении. Это открывает дверь для неопределённости и новых территориальных претензий.
    📌 Статьи 1 и 6 – провозглашается взаимное признание, но демаркация границы отложена на будущие переговоры. То есть «признание» становится условным.
    📌 Статья 7 – запрещает размещение сил третьих стран вдоль границы. Это одностороннее ограничение оборонных возможностей Армении, тогда как Азербайджан уже имеет поддержку Турции.
    📌 Статьи 8 и 9 – расплывчатые формулировки об «сепаратизме» и «экстремизме» легитимизируют судебный процесс в Баку против руководства Арцаха и дают возможность выдвигать новые требования к Армении.
    📌 Статья 15 – предусматривает отзыв всех исков из международных судов и обязательство в будущем не подавать новые. Армения лишается правовой защиты на международных площадках.
    Этот договор, без карты, чётких границ и гарантий безопасности, не обеспечивает мир, а создаёт для Армении новые правовые и безопасностные риски.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները Նախագծի հիմքում չկա…

    Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները
    Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։
    📌 Հոդված 1 և 6 – փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։
    📌 Հոդված 7 – արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի։
    📌 Հոդվածներ 8 և 9 – «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին:
    📌 Հոդված 15 – նախատեսում է միջազգային դատարաններից բոլոր հայցերի հետկանչ և ապագայում նոր գործեր չներկայացնելու պարտավորություն։ Հայաստանը զրկվում է իր իրավական պաշտպանությունից միջազգային հարթակներում։
    Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ պայմանավորվածություններն ու Վաշինգտոնում ստորագրված …

    Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ պայմանավորվածություններն ու Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերն ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար, ինչպիսի՞ն կլինի քաղաքական աշունը երկրում:
    Այսօր, օգոստոսի 11-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում իր կանխատեսումները կներկայացնի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։

  • Реальная цена вашингтонского «мира» Победитель №1 – Азербайджан Получил межд…

    🔥 Реальная цена вашингтонского «мира»
    🏆 Победитель №1 – 🇦🇿 Азербайджан
    Получил международную легитимизацию Зангезурского коридора: в декларации чётко сказано:
    «…Беспрепятственное сообщение между основной частью Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой через территорию Республики Армения…»
    И, что самое примечательное, подписав декларацию, поставил свою подпись под документом об эксплуатации дороги в Сюнике, что означает – Алиев де-факто становится «совладельцем» этой дороги.
    Создал политическую основу для окончательного закрытия карабахского вопроса:
    «…Неприкосновенность международных границ… никогда не должна подлежать пересмотру…»
    Добился приостановки действия поправки №907 в США, что позволяет Вашингтону оказывать Баку прямую военную и финансовую помощь,
    Накануне заключил крупную нефтяную сделку SOCAR–ExxonMobil, укрепив энергетический альянс с США,
    Получил также крайне опасное политическое обещание: по словам Алиева, «Армянская сторона сама выразила готовность изменить Конституцию».
    🏆 Победитель №2 – 🇺🇸 США
    💡 Взяли под свой контроль проект коридора TRIPP:
    «Республика Армения будет работать… с целью определения рамок реализации проекта транспортного сообщения „Путь Трампа“…»
    💡 Ослабили влияние России и Ирана на Южный Кавказ,
    💡 Для Трампа это — международный имидж «миротворца» и мощный PR.
    🇦🇲 Армения – кратковременная передышка, но не системная победа
    Избежала новой военной эскалации,
    Получила только инвестиционные обещания и громкий PR о превращении в «транспортный узел», без каких-либо конкретных гарантий или закреплённых обязательств,
    В реальных, жизненно важных вопросах — безопасности, территориальной целостности и защите суверенитета — результатов нет.
    ⚠️ Но для Армении не решены даже самые насущные вопросы
    Нет чётких условий разблокировки,
    Не возвращены армянские пленные, удерживаемые в Баку,
    Не проведена деоккупация части территорий Армении,
    И теперь это уже не только требование Азербайджана, но и взятое Ереваном обязательство — изменить Конституцию.
    💬 Содержание декларации и заявления сторон подтверждают: Пашинян согласился на предоставление коридора Азербайджану на 99 лет, признал его территориальную целостность без возможности пересмотра в будущем, закрыл последнюю международную площадку для обсуждения карабахского вопроса, выразил готовность изменить Конституцию и фактически сделал Алиева «совладельцем» дороги в Сюнике.
    🚨 Итог –
    🇦🇿 Азербайджан и 🇺🇸 США получили чёткие и долгосрочные стратегические и экономические выгоды, укрепив свои позиции в регионе.
    🇦🇲 Армения — лишь временную передышку, но и новые зависимости, ограниченный суверенитет и риск оказаться в эпицентре взрывоопасной геополитической игры.
    Естественно, антигосударственная и коллаборационистская власть пребывает в восторге, цинично эксплуатируя термин «суверенитет».
    А все сторонники Республики — вне зависимости от политических разногласий — обязаны объединиться для начала Движения за Независимость.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Нам достаются тосты, а Баку — конкретные дивиденды В Вашингтоне подписан меморан…

    Нам достаются тосты, а Баку — конкретные дивиденды
    В Вашингтоне подписан меморандум о сотрудничестве между азербайджанской SOCAR и американским нефтяным гигантом ExxonMobil. Это не просто очередная энергетическая сделка — это политический сигнал.
    📌 США укрепляют свои позиции на Южном Кавказе, превращая Баку в стратегического партнёра в вопросах транзита энергоресурсов Каспийского моря.
    📌 Примечательно, что меморандум подписывается в момент, когда обсуждается и строительство «Дороги Трампа» через Сюник — с возможной перспективой энергетического транзита.
    🇦🇲 Для Армении это тревожный сигнал: наша территория может стать объектом большой игры, если мы сами не сформируем собственную повестку.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Մեզ բաժին են հասնում կենացներ, Բաքվին՝ կոնկրետ դիվիդենտներ Վաշինգտոնում ստորագրվ…

    Մեզ բաժին են հասնում կենացներ, Բաքվին՝ կոնկրետ դիվիդենտներ
    Վաշինգտոնում ստորագրվել է համագործակցության հուշագիր ադրբեջանական SOCAR-ի և ամերիկյան նավթային հսկա ExxonMobil-ի միջև։ Սա սովորական էներգետիկ գործարք չէ․ սա քաղաքական ուղերձ է։
    📌 ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում՝ Բաքվին վերածելով ռազմավարական գործընկերոջ՝ Կասպից ծովի էներգակիրների տարանցման հարցում։
    📌 Ուշագրավ է, որ հուշագիրը ստորագրվում է այն պահին, երբ քննարկվում է նաև Սյունիքով «Թրամփի ճանապարհի» կառուցումը՝ հավանական էներգետիկ տարանցման հեռանկարով։
    🇦🇲 Հայաստանի համար սա զգուշացնող ազդակ է՝ մեր տարածքը կարող է դառնալ մեծ խաղերի օբյեկտ, եթե մենք ինքներս չձևավորենք սեփական օրակարգ:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Թրամփի ճանապարհը». միջանցք՝ արևմտյան փաթեթավորմամբ Ամերիկյան Reuters գործակալո…

    🇺🇸🇦🇲🇦🇿 «Թրամփի ճանապարհը». միջանցք՝ արևմտյան փաթեթավորմամբ
    Ամերիկյան Reuters գործակալությունը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում անցկացվող եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր, որի առանցքում է Հայաստանի տարածքով տարանցիկ ճանապարհ կառուցելու բացառիկ իրավունքի տրամադրումը Միացյալ Նահանգներին։
    Ըստ հաղորդագրության, այս ճանապարհը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Սյունիքի մարզով, և պաշտոնապես կկոչվի «Թրամփի ճանապարհ» (TRIPP)՝ որպես «միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծ։
    Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ նախագիծն իրականացվելու է «Հայաստանի օրենսդրության համաձայն», սակայն ճանապարհի կառուցումն ու շահագործումը տրամադրվելու է ԱՄՆ-ի կողմից ընտրված կոնսորցիումին՝ բացառիկ իրավունքով և երկարաժամկետ կարգավիճակով։
    Այլ կերպ ասած՝ ՀՀ տարածքով անցնող ռազմավարական ուղին փաստացի դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից՝ անկախ նրանից, թե իրավական ձևակերպումներում որքան անգամ օգտագործվի «օրենսդրության համաձայն» արտահայտությունը։
    📌 Արդյունքում՝
    🔹 Հայաստանի տարածքով նախատեսվող ճանապարհը դառնում է արտահանձնված գոտի՝ օտար կառավարմամբ,
    🔹 Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը ձևականորեն պահպանվում են, բայց փաստացի՝ սահմանափակվում,
    🔹 Բուն գաղափարն արտահայտում է միջանցքային տրամաբանություն, որը ծնում է լրջագույն մարտահրավերներ։
    Ավելին՝ նույն համաձայնագրով նախատեսվում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը միջազգային մակարդակով կհաստատի, որ ԼՂ հակամարտությունն «ավարտված» է, իսկ Ադրբեջանն ի վերջո ստանում է թե՛ հաղթողի, թե՛ օրակարգ թելադրողի կարգավիճակ։
    📍 Վաշինգտոնը փորձում է ձևավորել նոր ռեգիոնալ օրակարգ, որի գինն այս պահին վճարում է Հայաստանը։
    Սա քաղաքական առևտուր է Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Վաշինգտոնում քննարկվելու է ոչ թե երկարատև կարգավորում, այլ միջանցք՝ ամերիկյան կառավարմամբ, ադրբեջանական շահերով և հայկական տարածքով։
    Միամիտ է ակնկալել, որ տարածաշրջանում Ռուսաստանի նկատմամբ ճնշում բանեցնելուց և Իրանից մեկուսացնելուց հետո, Երևանը երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ է ստանալու Վաշինգտոնից:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Եղիշե Մելիքյանի նշանակումը կարո՞ղ է հաշտեցնել ՀՖՖ-ին ու երկրպագուներին Հայաստան…

    🇦🇲 Եղիշե Մելիքյանի նշանակումը կարո՞ղ է հաշտեցնել ՀՖՖ-ին ու երկրպագուներին
    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։
    «Փյունիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նշանակումն այս պաշտոնում կարելի է համարել ոչ միայն մարզչական ընտրություն, այլ նաև քաղաքական ազդակ՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը։
    Երկրպագուները սկզբունքորեն ողջունում են այս նշանսկումը:
    Հիշեցնեմ, որ Մելիքյանը բացահայտ ձևով քննադատել է ՀՖՖ-ի որոշումները, նույնիսկ մերժել է նրանց շնորհած մրցանակները։ 
    Սա ցուցիչ է, որ Մելիքյանը Ֆեդերացիայի կամայական ընտրությունը չէ, այլ՝ ֆուտբոլային արժանիքների հաղթանակը։
    🤝 Կարո՞ղ է սա հաշտեցնել ՀՖՖ-ին ու երկրպագուներին։
    Միգուցե։
    Բայց միայն մեկ պայմանով՝ եթե ՀՖՖ-ն չսահմանափակվի այս խորհրդանշական քայլով, այլ գնա համակարգային փոփոխությունների ճանապարհով։
    Երկրպագուները սպասում են ոչ թե PR քայլերի, այլ իրական վերափոխման՝ թափանցիկության, արդյունքի, զարգացման ռազմավարության տեսքով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/bb5Rfe-1RvI?si=G2v8wBxTycKkJtRBՀՀ-ն ոչինչ չ…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/bb5Rfe-1RvI?si=G2v8wBxTycKkJtRB

    ՀՀ-ն ոչինչ չի շահելու, Փաշինյանը կստանա մի փաստաթուղթ, որը թմբկահարելու է 2026-ի ընտրություններին

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…