Author: Suren Surenyants

  • Քաղաքական պատասխանատվության դեֆիցիտը. Ղազախստանի և Հայաստանի համեմատությունըՍեպ…

    ‼️ Քաղաքական պատասխանատվության դեֆիցիտը. Ղազախստանի և Հայաստանի համեմատությունը
    Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում անցկացվող զորավարժությունների ժամանակ փոթորիկը զինծառայողներին քշել է Կասպից ծով։ Զոհվել է 14 զինծառայող, իսկ երեքին հաջողվել է փրկել։
    Ողբերգությանը հաջորդել են ինչպես կադրային, այնպես էլ իրավական հետևանքներ։
    Սեպտեմբերի 27-ին պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը, իսկ հոկտեմբերի 3-ին՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու ևս երկու բարձրաստիճան զինվորական ղեկավարներ, այդ թվում՝ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը։
    Սեպտեմբերի 25-ին Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է հինգ պաշտոնատար անձանց ձերբակալության մասին, իսկ հոկտեմբերի 6-ին ծառայողական անփութության կասկածանքով կալանավորվել է ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Կանատ Նիյազբեկովը։
    Այս դեպքը ցույց է տալիս, որ Ղազախստանում զինված ուժերում արձանագրված ձախողումը գնահատվել է փոխկապակցված չափանիշներով, ինչը ենթադրում է թե՛ քաղաքական և թե՛ իրավական պատասխանատվության բաղադրիչ:
    Իսկ հիմա գանք Հայաստան:
    Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։
    Միայն տարվա առաջին ութ ամիսներին ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել էր զինծառայողների մահվան 14 դեպք։
    Սակայն պաշտոնական վիճակագրությունը չի ներկայացնում զինված ուժերում մահվան դեպքերի ամբողջական պատկերը։
    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ տարվա առաջին յոթ ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որոնցից 11-ը դասակարգվել է որպես ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ ծառայության հետ չկապված։
    Այս վիճակագրական տարբերությունը պահանջում է ոչ միայն յուրաքանչյուր դեպքի լիարժեք և թափանցիկ քննություն, այլև մահվան դեպքերի դասակարգման հստակ և հանրային չափանիշներ։ «Ծառայության հետ չկապված» ձևակերպումը չպետք է օգտագործվի որպես քողածածկույթ՝ մահվան թվերն արհեստականորեն նվազեցնելու և իշխանության պատասխանատվության ինստիտուտը լղոզելու նպատակով:
    Հայաստանում զինծառայողների մահվան դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվում, իսկ առանձին զինվորական պաշտոնյաներ ազատվում են աշխատանքից։ Սակայն պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը շարունակում են պաշտոնավարել, մինչդեռ իրավական պատասխանատվության հիմնական հասցեատերերը, որպես կանոն, միջին և ստորին օղակի զինվորականներն են։
    Այստեղ է Ղազախստանի և Հայաստանի հիմնական տարբերությունը։
    Ղազախստանում ծանր միջադեպը հանգեցրել է նաև քաղաքական և հրամանատարական վերին օղակների պատասխանատվության հարցի բարձրացմանը։ Հայաստանում, հակառակը, գերակշռում է այն մոտեցումը, ըստ որի՝ պատասխանատվությունը սահմանափակվում է քրեական վարույթներով և ստորադաս պաշտոնյաների նկատմամբ կիրառվող միջոցներով, մինչդեռ համակարգի քաղաքական ղեկավարությունը շարունակում է պաշտոնավարել։
    Քաղաքական պատասխանատվությունը չի նույնանում քրեական պատասխանատվության հետ։ Նախարարը պարտադիր չէ, որ անձամբ առնչություն ունեցած լինի կոնկրետ միջադեպին՝ իր ղեկավարած համակարգի ձախողումների համար քաղաքական պատասխանատվություն կրելու համար։ Այդ պատասխանատվությունը վերաբերում է կառավարման որակին, վերահսկողության արդյունավետությանը և այն հանգամանքին, թե արդյոք ղեկավարությունը կարողացել է կանխել կրկնվող ողբերգությունները։
    Հայաստանում, սակայն, իշխանության քաղաքական վարքագիծը ձևավորում է այլ չափանիշ։
    Եթե պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը, քաղաքական պատասխանատվություն ստանձնելու և հեռանալու փոխարեն, երկու անգամ ցանկացած գնով վերարտադրել է սեփական իշխանությունը, ապա պետական համակարգում ձևավորվում է այն ընկալումը, որ նույնիսկ ծանր ձախողումը պաշտոնանկության հիմք չէ, քանի դեռ պաշտոնյան պահպանում է քաղաքական հովանավորությունը։
    Այս պայմաններում պաշտոնը վերածվում է իշխանական համակարգին պատկանելու արտոնության։ Քաղաքական հավատարմությունը գերակայում է մասնագիտական կարողությանը, կառավարման արդյունավետությանը և հանրային շահին, իսկ քրեական պատասխանատվությունը չի լրացվում քաղաքական պատասխանատվությամբ։
    Զինծառայողների մահվան յուրաքանչյուր դեպք պետք է քննվի անկախ, լիարժեք և թափանցիկ։ Սակայն քրեական վարույթը չի կարող փոխարինել քաղաքական պատասխանատվությանը, ինչպես և ստորադաս զինվորականի հնարավոր մեղավորությունը չի կարող բարձրագույն ղեկավարությանն ինքնաբերաբար ազատել  հաշվետվողականությունից։
    Քանի դեռ իշխանության բարձրագույն մակարդակում ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի, իսկ դրանց գինը շարունակելու են վճարել զինծառայողներն ու նրանց ընտանիքները։

  • Փաշինյանն ամեն ինչ է՝ հանցագործություն կատարած ադրբեջանցի զինվորի փաստաբան, գլոբ…

    Փաշինյանն ամեն ինչ է՝ հանցագործություն կատարած ադրբեջանցի զինվորի փաստաբան, գլոբալ Արևմուտքի դրածո, Ալիևի դեսպան, հակաեկեղեցական շարժման մունետիկ…
    Բայց նա այդպես էլ Հայաստանի վարչապետ չդարձավ. օխլոսի «արքան» պատերազմից հետո դարձավ կոլոբորանտ:

  • Անցած շաբաթը դրամատիկ էր։Ժամը 22-ից` հետաքրքիր եթեր Իմնեմնիմիի պոդքաստում։https:…

    Անցած շաբաթը դրամատիկ էր։
    Ժամը 22-ից` հետաքրքիր եթեր Իմնեմնիմիի պոդքաստում։
    https://www.youtube.com/live/fyZb4QCj0eA?si=ZkUe2xMNIwVLs-cA

    LIVE. Դիվերսիա՝ Սյունիքում, «Պուտինի ուղին»՝ Կովկասում, պետության լուծարում. «Իմնեմնիմի» #310

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Հոկտեմբերի ամսին, առնվազն երկու անգամ, իշխանությունները Գագիկ Ծառուկյանի խափանմա…

    Հոկտեմբերի ամսին, առնվազն երկու անգամ, իշխանությունները Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հնարավորություն ունեն:
    https://youtu.be/SRJvqM3jR6Q?si=ZcF1TwZ0sTzt0ds_

    Իշխանությունը լոլոներ է կարդում, հակառակն ապացուցելու համար 2 առիթ ունի. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Խորքային և բազմաշերտ հարցազրույց հարգելի Գևորգ Էմին-Տերյանինhttps://youtu.be/n7l…

    Խորքային և բազմաշերտ հարցազրույց հարգելի Գևորգ Էմին-Տերյանին
    https://youtu.be/n7lt2LQP84I?si=WggZcajt3J5Mk0Mx

    Սուրեն Սուրենյանց

    Մանրամասները՝
    Oragir.News-ին կարող եք հետևել նաև.
    Telegram — https://t.me/oragir_news
    Facebook — https://www.facebook.com/oragir1
    Facebook — https://www.facebook.com/Oragir.am
    Instagram — https://www.instagram…

  • ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,Վաղը, հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, «Օպերա Ս…

    ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
    Վաղը, հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում տեղի կունենա «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի մամուլի ասուլիսը:
    Ասուլիսի օրակարգում.
    1) ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացված քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստահավաք առաքելության ձևավորման մասին,
    2) Գագիկ Ծառուկյանի ազատության պահանջով հրապարակային միջոցառումների անցկացման մասին,
    3) ԵԽԽՎ զեկույցի համապարփակ գնահատական:
  • Հարցազրույց 1inTV-ինhttps://youtu.be/_WfWSrxuD48?si=MYTNylJYuKluCqWLԵԽԽՎ զեկույց…

    Հարցազրույց 1inTV-ին
    https://youtu.be/_WfWSrxuD48?si=MYTNylJYuKluCqWL

    ԵԽԽՎ զեկույցում դիսոնանսի մեջ են բերված փաստերն ու վերջնական եզրակացությունը. կա քաղաքական ճգնաժամ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website — https://www.1in.am
    Facebook — https://www.facebook.com/1in.am
    Instagram — https://www.instagram.com/1in.am/
    Telegram — https://t.me/arajinTV
    #1inAM #1inTV #news #analysis #լուրեր #վերլուծություն
    Tel: +374 55305088…

  • Հայաստանում, ըստ էության, քաղաքակրթական ճգնաժամ է, որը կարող է ունենալ մի քանի հ…

    Հայաստանում, ըստ էության, քաղաքակրթական ճգնաժամ է, որը կարող է ունենալ մի քանի հանգուցալուծում:
    Հարցազրույց հարգելի Լիլիթ Մելքոնյանին
    https://youtu.be/6dAfSWUAD00?si=6_Z4BoLBGxVU1edv

    Փաշինյանի աջը և ձախը համբուրողները տարբեր են. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Իմ խոսքը Գագիկ Ծառուկյանի աջակցության մամուլի ասուլիսումhttps://youtu.be/L44e3XA…

    Իմ խոսքը Գագիկ Ծառուկյանի աջակցության մամուլի ասուլիսում
    https://youtu.be/L44e3XAPPw4?si=3_cmlFOAMhKEh3bk

    Ծառուկյանին կալանքի տակ պահելը խոշտանգում է նամանավանդ որ խափանման այլ միջոցներ կան․ Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց հարգելի Անժելա Անժելա Թովմասյանինhttps://www.youtube.com/live/IO59t2…

    Հարցազրույց հարգելի Անժելա Անժելա Թովմասյանին
    https://www.youtube.com/live/IO59t2Ifa-g?si=dKrIUB3sYfNH3-OM

    #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…