Դեկտեմբերի 5, օրվա Սուրբգրային ընթերցում
Պողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 5.12-28
12 Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք և գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեզ վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաև ձեզ խրատողներին.
13 և առավելագույն սիրո արժանի՛ համարեցեք նրանց իրենց աշխատանքի համար: Խաղաղությո՛ւն ունեցեք միմյանց միջև:
14 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. խրատեցե՛ք ստահակներին, քաջալերեցե՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղեք տկարներին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ:
15 Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի. միշտ միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ բարին գործելու հետամո՛ւտ եղեք:
16 Ուրա՛խ եղեք միշտ,
17 անդադար աղոթեցե՛ք,
18 ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեք, որովհետև այդ է Աստծո կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս:
19 Մի՛ հանգցրեք Հոգին,
20 մի՛ արհամարհեք մարգարեությունները,
21 փորձեցե՛ք ամեն ինչ, բարին ամո՛ւր պահեցեք,
22 հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից:
23 Եվ խաղաղության Աստվածն ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը:
24 Հավատարիմ է նա, որ կոչեց ձեզ. նա է դարձյալ, որ նույնը պիտի անի:
25 Եղբայրնե՛ր, աղոթեցե՛ք նաև մեզ համար:
26 Ողջունեցե՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով:
27 Երդվել եմ տալիս ձեզ Տիրոջով, որ ընթերցեք այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին:
28 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնո՜րհը ձեզ հետ: