💥Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը, որը պետք է գլխավորի Պակիստանում կայանալիք իրան-ամերիկյան բանակցությանը Իրանի պատվիրակությունը, գրառում է արել, որ բանակցությունը չի մեկնարկի, որովհետեւ նախապես համաձայնեցված պայմաններից երկուսը ԱՄՆ չի ապահովում՝ Իրանի ակտիվների ապասառեցում եւ Լիբանանում հրադադար:
Դոնալդ Թրամպը հերթական անգամ սպառնում է, թե Իրանը գործարքի չգնալու դեպքում կստանա աննախադեպուժեղ հարված ու կոչնչանա:
Ինձ թվում է, որ ամեն այդպիսի հայտարարությունից հետո ոչնչանում է Թրամպի նախագահության մի փոքր մաս:
Իսկ այդ ընթացքում տեղեկություն է տարածվում, որ ԱՄՆ պատրաստ է ապասառեցնել Իրանի ակտիվներից 6 միլիարդ, որոնք կարող են Թեհրանին փոխանցվել Հարավային Կորեայի եւ Կատարի միջոցով: Ի դեպ, հարավկորեացիները փորձում են նաեւ Իրանի հետ պայմանավորվել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների հարցում:
Թրամպի խոփը իսկապես դեմ է առել քարին, կամ պարզապես իրանյան քաղաքակրթությանը: