‼️ Սմբատ Լպուտյանին երկու մեղադրանք է առաջադրվել:
🗞 Առավոտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ բերման է ենթարկվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը։
📌 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ նա ազատ է արձակվել, և նրան երկու մեղադրանք է առաջադրվել։
🗣 «Մեղադրանքները վերաբերում էին խարդախության օժանդակությանը և պաշտոնական կեղծիքին։ Հստակորեն կարող եմ ասել, որ դա կոնկրետ վերաբերում է Մանկավարժական համալսարանում գործող շախմատի գիտահետազոտական կենտրոնին»,- նշել է Մելիքյանը։
Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ: