«Ով մեզ ասում է տիրադավ, նա հայրենավաճառ է», իսկ Վանեցյանը, եթե գիտեր մեր վրա ինչ կոմպրոմատներ կային, թող ժամանակին ինքը զբաղվեր. Գևորգ տիրադավ Սարոյան (Մասիսի Դավոյի տան տերտեր)
Բա, պարոն Վանեցյան, ու Դուք սրան պաշտպանում էիք, սրա հետ ընկերություն էիք անում, սրան կանչում էիք, որ Մասիսում ձեր կուսակցության գրասենյակը օրհնի, ու դա նկարում հպարտությամբ տարածում էիք:
Հիմա՞ էլ եք հպարտ, որ Ձեր գրասենյակը սրա նման տիրադավն է օրհնել: Իսկ կարո՞ղ է նոր` ոչ տիրադավ եպիսկոպոս գտնեք, որ Ձեր երբեմնի սիրելի «սրբազանի» օրհնած գրասենյակը մի հատ վերասրբագործի ու նորից օրհնի:
Ու ճիշտ ա ասում Ձեր մտերիմ տիրադավը, բան գիտեիք` ժամանակին զբաղվեիք, ոչ թե կանչեիք գրասենյակ օծելու, հետո հայտարարեիք, թե կոմպրոմատներ կան իրենց վրա: Բա ԱԱԾ տնօրեն եք եղել, չգիտեի՞ք` սրանցից ով ինչ «կենդանի» է, ով ինչ է շնչում, ում տակ ինչ քաք կա: Թե՞ գիտեիք ու ձայն չէիք հանում: Իսկ ինչու՞ ձայն չէիք հանում, որ հետո սրանց կանչեիք Ձեր գրասնեյակը օրհնելու՞, թե՞ ընտրություններին ձեզ համար ձայն ապահովելու:
Այ հիմա հաստատ լիքը ձեն կբերի ձեզ այս տիրադավը, որը փողոցային ոճով աբառոդկա է ֆռում` Ձեզ ու բոլորիս հայրենավաճառ ասելով:
Իմ կողմից ասեմ` ղալլաթ է անում: Կարող եք մի բան էլ Ձեր կողմից ասել, պարոն Վանեցյան: