🔴«Օր ու գիշեր պետք է աշխատեմ, որ պարտք չմնամ հայ ժողովրդին». Վերժինե Սվազլյան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացած բանախոսության ընթացքում պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը ներկայացրել է իր բազմամյա հետազոտությունների արդյունքները՝ նվիրված արևմտահայոց բռնի թուրքախոսության և թուրքալեզու բանահյուսության ուսումնասիրությանը։ Նա անդրադարձել է Օսմանյան կայսրության քաղաքականությանը, որը, ըստ նրա, նպատակ է ունեցել լեզվական և մշակութային ձուլման գործընթացների իրականացմանը։
📚 Սվազլյանը պատմել է նաև հայատառ թուրքերենի դերի մասին՝ որպես ազգային ինքնության պահպանման միջոց։ Բանախոսության ընթացքում նա ներկայացրել է իր կողմից տարիների ընթացքում գրառված և ձայնագրված բանահյուսական նյութեր՝ երգեր ու հիշողություններ, որոնք, նրա խոսքով, կարևոր վկայություններ են պատմական փորձությունների մասին։
🔗 Ավելին`
Առավոտում