🇮🇷🇦🇿 Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
📣 Արաղչին Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում հերքել է Իրանի՝ Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու մասին տեղեկությունը։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանի զինված ուժերը այս կապակցությամբ անհրաժեշտ հետաքննություն են իրականացնում։
🗣 «Արաղչին անդրադարձել է նման հարձակումներում Իսրայելի ռեժիմի դերին՝ հասարակական կարծիքը շեղելու և Իրանի հարևանների հետ հարաբերությունները խաթարելու նպատակով։ Արաղչին ասել է, որ վերջին օրերին նման այլ օրինակներ են նկատվել», — հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։
🇦🇿 Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել. Իլհամ Ալիև 📣 Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։…