🇺🇸 🇦🇲 ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը Կոնգրեսին են ներկայացրել «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որի
նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։❗️Այդ քայլերի թվում են՝
🔸 բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը,
🔸 ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
🔸 Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,
🔸 հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։
📌 Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում ՀՀ-ի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։
[ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ]
civilnet.am