Խորը վշտով տեղեկացա անվանի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի մահվան մասին։ Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ։ Նա Արցախյան շարժման առաջամարտիկներից ու գաղափարախոսներից էր, և դա արտացոլված է նաև իր թողած հարուստ գրական ժառանգության մեջ։
Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Զորի Բալայանի ընտանիքին, մերձավորներին, նրա բազմաթիվ ընթերցողներին։
Ռոբերտ Քոչարյան