«Աբովյան Time». Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ թվացյալ անտարբերության տակ իրականում թաքնված են այլ գործընթացներ. արդիկ կարծես հոգնել են քաղաքականությունից, սակայն հենց այդ հոգնածությունն ու քաղաքական կյանքից հեռացումը ամենավտանգավոր երևույթներից են։
Պետք է անել ամեն ինչ, որպեսզի մարդկանց հասցնենք պարզ միտք՝ քաղաքականությունից հեռու մնալը և չմասնակցելը ուղիղ հարված է յուրաքանչյուր քաղաքացու կյանքին, նույնիսկ ամենօրյա կենցաղին։ Եթե մարդը չի մասնակցում քաղաքական գործընթացներին, թեկուզ նվազագույնը՝ ընտրություններին, վաղը այդ չգնալու պատճառով կարող են առաջանալ խնդիրներ, որոնք կազդեն հենց իր վրա։
Խնդիրը այն չէ, թե ով ում կողմնակից եք՝ իշխանության, թե ընդդիմության։ Ամենակարևորն այն է, որ բոլորը հասկանան՝ մասնակցել ընտրություններին, ներգրավվել քաղաքական գործընթացներում անհրաժեշտություն է։ Որքան քիչ մարդիկ են մասնակցում, այնքան ավելի մեծ են դառնում պետության համար ռիսկերը։ Իսկ պետությունը, ի վերջո, հենց մարդիկ են։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM