🇦🇲🇮🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։
🔸 Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
🔸 Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։
[ՀՀ կառավարություն]