Շատ է խոսվում «հաց բերողի», նրա մահվան մասին, մեղավորներ են կարգվում այդ մահվան համար, բայց մի հանգամանք դուրս է մնում ուշադրությունից, որ խոսքը մի մարդու մասին է, որը աջակցել է ահաբեկչական գործողությանը, իր գործողությամբ աջակցել է մի ահաբեկչության, որի արդյունքում ոստիկաններ են սպանվել:
Ի՞նչ կանեն այսօր իրավապահները, եթե նման արարք տեղի ունենա ու ոստիկաններ սպանվեն: Պատասխանը շատ տրամաբանական է. ահաբեկիչները սպանվելու են կամ կալանավորվեն: Դա է ուժային կառույցների գործառույթը ահաբեկչության դեպքում:
Իհարկե, հանգուցյալի մասին խոսելն օբյեկտիվորեն դժվար է, բայց մենք թացը չորի հետ էլ չպետք է խառնենք ու հանգուցյալների հաշվին քաղաքական միավորներ էլ չպետք է հավաքենք:
Եթե եղել է մահ, որի համար կան մեղավորներ, պահանջեք, որ մեղավորները պատժվեն, եթե ընդհանրապես կան մեղավորներ:
Ամենայն հարգանքով:
@armgeopolitic