Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված բնակարանից ծայրահեղ ծանր վիճակում
դուրս են բերել մի կնոջ, որը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Մահացածը նշված տան բնակիչ 86-ամյա Ժորժետա Բ.-ն է. նա այրվածքներ չի ունեցել, մահացել է ծխահարվելու հետևանքով։