Եվրոպական միությունը չի ընտրում հաղթողներին։ Մենք համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով և նույն օրակարգով. Մարագոս
Թե ով կհաղթի, բացառապես Հայաստանի ընտրողների որոշելիքն է, և ես խրախուսում եմ բոլորին օգտվել իրենց այդ իրավունքից՝ չտրվելով ապատեղեկատվական այն նարատիվներին, թե Հայաստանի քաղաքացիները որոշման մեջ դեր չունեն․ իրականում որոշումը պատկանում է միայն և միայն նրանց: