«Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը հասանելի է Հանրայինի յութուբյան ալիքում. Պասկևիչյանի խոսքով՝ այդ լուծումն իր առաջարկն էր
🔻 Հանրային ՀԸ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է. «Երբ վերականգնվել են Հանրային ՀԸ իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որ բոլորը կարողանան գնահատել այն»:
🔻 Տիգրան Պասկևիչյանն էլ, ֆեյսբուքյան էջում տեղադրելով ֆիլմի հղումը, գրել է. «Միթե արժե՞ր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը Յութուբում, և փորձել ներկայացնել դա որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում»:
🔻 Իսկ ՀՀԽ նախագահ Վասակ Դարբինյանը հույս է հայտնել, որ Պասկևիչյանը հրապարակավ ներողություն կխնդրի բոլոր նրանցից, «որոնց հանիրավի մեղադրել էր իր ֆիլմը արգելելու և գրաքննելու մեջ»:
Հանրային ՀԸ տնօրենը պնդում է՝ որևէ ֆիլմ չի արգելվել, և խոսքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին է: