📷 Ըստ ահազանգի՝ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
📣 Տարածվող տեղեկության համաձայն՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։ Ռեստորանը իր ավելի վաղ հրապարակային արձագանքում նշել է, որ մենեջերն աշխատանքից ազատվել է։ Այսօր տարածած հայտարարությամբ ռեստորանը նշել է․
🗣 «Իրավիճակի մասին տեղեկանալուն պես մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկել և մենեջերը ազատվել է աշխատանքից։ Մենք նաև անձամբ կապ ենք հաստատել այն մարդկանց հետ, ովքեր մեզ տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնել նրանց, իրավապահ մարմիններին դիմելու հարցում»։
🖇 Ահազանգի վերաբերյալ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։