🇦🇲🇹🇷 Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուն և սպասում է Թուրքիայի կողմից պայմանավորվածության իրագործմանը։
🔸 Այս մասին Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ասել է ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
🔹 Խամոյանը հետաքրքրվել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին հինգ տարիների ընթացքում ինչ արդյունքներ են գրանցվել։
🗣 «Կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրագործվել են, և պայմանավորվածություններ, որոնք սպասում են իրենց իրագործմանը»,- ասել է Ռուբինյանը։ |armenpress.am|
📌 Իշխան Սաղաթելյանը հարց ուղղեց Ռուբինյանին․ «Իբրև ԱԺ նախագահի թեկնածու՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու»։ 🗣 «Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ 29, 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և…