Հայոց երկնակամարի նոր «փրկիչը»․ «Ֆենիքս» ԹաթոյանՔաղաքական այս բառամթերքով հանդես է գալիս մի մարդ, որը իշխանափոխության համար ամենակարևոր պահերին հետ կանգնեց ոչ թե նախկինների հետ չնույնացվելու պատճառով, այլ այն հաշվարկով, որ գործընթացի ավարտին իրեն ավելի մեծ դեր, ավելի շահավետ դիրք կառաջարկվի։
Եվ առավել հատկանշականն այն է, որ այդ «մեծ թիքայի» ակնկալիքն ուղեկցվում էր պայմանով՝ ինքը պայքարի «կեղտոտ», «ռիսկային», «փողոցային» փուլերին չի մասնակցում, միայն դուրս է գալիս բեմից խոսելու` չներգրավվելով այն աշխատանքին, որը ենթադրում է իրական բեռ և ռիսկ։
«Տարեք բոլոր հսկաներին դաշտից, որ տեսնեմ՝ ինչ տեսք ունեմ առանց նրանց ստվերի»։ Սա է Թաթոյանի հայտարարության ուղիղ իմաստը։ Սակայն քաղաքականությունն այն վայրն է, որտեղ անցյալից հեռանալու փորձերը չի ջնջում անցյալը, ընդհակառակը, անցյալի ստվերն ավելի է ընդգծվում։
Հանրությունը շատ լավ տեսնում է նրան, ով փորձում է «նախկիններից վերածնվել», և հենց դա է պատճառը, որ Թաթոյանի «անկախության դարաշրջանն» ավելի շատ հիշեցնում է ոչ թե ինքնուրույնություն, այլ պոպուլիզմ եւ դերասանություն։
Լիա Սարգսյան@armgeopolitichttps://ishkhanutyun.am/hy/206
Հայոց երկնակամարի նոր «փրկիչը»․ «Ֆենիքս» Թաթոյան