🇷🇺 Կրեմլը հայտնում է՝ Ուկրաինայի վրա հարվածները կշարունակվեն։
🗣 Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Հարցին, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինը տեսել է այրվող նավթավերամշակման գործարանի կադրերը, Պեսկովը լրագրողներին ասել է, որ նրանք պետք է ստուգեն ուկրաինական քաղաքներից ստացված լուսանկարները, որոնք ցույց են տալիս ռուսական ուժերի հասցրած վնասները:
🇺🇦 Այսօր ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերին, Սումիի մարզում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ |azatutyun.am|
🇺🇦🇷🇺 «Եթե Ուկրաինան այրվի, ապա ձեր Մոսկվան էլ կայրվի»․ Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի ուղղությամբ օդային հարձակումը Կիևի Պեչորյան մայրավանքի դեմ ռուսական հարձակման պատասխանն էր։ 📣 «Չնայած Մոսկվայի շուրջ գործող ՀՕՊ եռաստիճան համակարգին, մենք ասել էինք…