Ամաչու՞մ եք ասել, որ միակողմանի զիջումներն են բերել ադրբեջանական բենզինը…
Ֆեյսբուքում շատ մարդիկ, այդ թվում նաև հայտնի և հարգված փորձագետներ, գրում են, որ «Խաղաղությունը հնարավորություն տվեց, որպեսզի Հայաստան մտնի ադրբեջանական բենզինը։ Տեսնես «խաղաղության դարաշրջանի» հաջորդ «նվաճումը» ո՞րն է լինելու՝ ադրբեջանցիների բնակեցո՞ւմը Հայաստանում։»
Ադրբեջանական բենզինի հայտնվելը Հայաստանում խաղաղության տված հնարավորություններից չէ, այլ մեր պարտությունը անդադար միակողմանի զիջումների տանող և բոլորիս անինքնասեր դարձնող իշխանություն ունենալու արդյունքն է։
Հակառակ դեպքում 1994-ից մինչև 2020 թվականը Ադրբեջանը մեզ բենզին կվաճառեր կամ մեզնից որևէ ապրանք կգներ։
Ակնհայտ է, որ սա Հայաստանի և հայ ժողովրդի նվաստացմանն ուղղված Ադրբեջանի հերթական քայլն է, որը սատարում է ստացել ՀՀ իշխանությունների կողմից։
Մեր պետական և ազգային շահերը ներկայացնող իշխանություն չունենք և մեզ պարտադրում են դառնալ ադրբեջանական ապրանքը սպառող փոքր շուկա։