Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը «պետք է շատ շուտով ավարտվի»
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ շաբաթավերջին՝ հավելելով, որ վստահ չէ, որ հրադադարը պետք է երկարաձգվի։ Թրամփը նշել է, որ եթե Իսլամաբադում Իրանի հետ համաձայնագիր կնքվի, ինքը կարող է մեկնել:
Նախագահը նշել է. -«Եթե համաձայնություն չլինի…մարտական գործողությունները կվերսկսվեն»: Թրամփը, սակայն, ժամկետների մասին չի խոսել։