Ռուսաստանը պատրաստ կլիներ գազ մատակարարել Արևմտյան երկրներին, եթե այլընտրանքային շուկաներից դեռևս հասանելի ծավալներ լինեին։ Սակայն այդ շուկաները «շատ ագահ» են և մեծ թվով մատակարարումների խնդրանքներ են ներկայացնում, ասել է Պեսկովը։ Նա նաև չի բացառել, որ ԵՄ երկրները կգտնեն գազ գնելու միջոց, նույնիսկ եթե Ռուսաստանը դադարեցնի դրա վաճառքը։
🌧️ Ուշադրություն Հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ․ լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։ Ապրիլի 13-ին մայրաքաղաք Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Տավուշի և Սյունիքի հովիտներում, այդ թվում նաև Արարատյան դաշտում առաջիկա օրերին ցրտահարություն չի կանխատեսվում։
⚡️ ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց https://armtimes.com/hy/article/334610
🔹«Մեջք» ունենալու խնդիր չկա, էդ բառապաշարից պետք է հրաժարվենք, եթե օրինական է, խնդիր չի, այս մասին ասաց Փաշինյանը իրեն դիմած քաղաքացուն, ով պնդում էր, որ իր սեփական հողատարածքը առանց իր իմացության օտարվել է