Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկրի զորքերը չեն ներքաշվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքում սրվող պատերազմի մեջ։
Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը՝ վկայակոչելով վարչապետ Քիր Սթարմերի խոսքերը։
Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը՝ վկայակոչելով վարչապետ Քիր Սթարմերի խոսքերը։
«Սա մեր պատերազմը չէ, և մենք չենք ներքաշվելու դրա մեջ», — ասել է Սթարմերը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանական գործողություններ ձեռնարկել և աշխատել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ։
Նա հայտարարել է, որ Լոնդոնը պաշտպանական գործողություններ է ձեռնարկել և այս պատերազմի սկսվելուց մեկ-երկու ժամ անց բրիտանացի օդաչուներին օդում է պահել՝ պաշտպանելով իր քաղաքացիների կյանքը, բրիտանական շահերը և տարածաշրջանում իր դաշնակիցներին։