Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարածՄինչ հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատության մեջ է ապրում։ Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում երեխաների 28%-ն աղքատ է, իսկ 0.9%-ը՝ ծայրահեղ աղքատ։
Այս մասին են վկայում աղքատության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) վերջին հաշվարկները, որոնք ամփոփում են 2024 թվականը։ Տվյալները վերաբերում են 0-18 տարեկաններին։
Եթե դիտարկենք առանձին, ապա տղա երեխաների շրջանում աղքատության մակարդակը փոքր-ինչ ավելի բարձր է՝ 28.1%։ Աղքատ է աղջիկ երեխաների 27.9%-ը։
❗️Գործող իշխանությունները չեն կատարել 2021-ին տված խոստումըՀայաստանում ԱԺ վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի հունիսի 20-ին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանեց իշխանությունը։
Այդ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի նպատակներից էր մինչև 2026 թվականը աղքատության մակարդակի կրկնակի նվազեցումը։
Դա պետք է ապահովվեր 7 և ավելի տոկոս տնտեսական աճի շնորհիվ:🔗 Ամբողջական հոդվածը՝ կարդա
ԱՅՍՏԵՂ
Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած
Առնվազն 7% տնտեսական աճն ապահովվել է, սակայն աղքատության մակարդակը կրկնակի չի նվազել, ինչպես խոստացել են գործող իշխանությունները։