Author: Telegram

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ու…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։
    Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստան–Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնել, որ այն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի։
    Երկրի ղեկավարը շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սերտ երկխոսության փաստը՝ միաժամանակ ընդգծել վերջինիս անառարկելի դերը խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը, այդ թվում՝ անվտանգության, վետերանների հետ կապված հարցերում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության և բռնության դեմ պայքարում։
    Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները, ընդգծել, որ իր երկիրը շարունակելու է լինել Հայաստանի կողքին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ խաղաղության օրակարգի առաջմղման։ Ալիս Ռուֆոն և Օրոր Բերժեն պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հայաստանյան գործընկերների հետ կապերը և կիսվելու վերոնշյալ ոլորտներում իրենց փորձով։
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ։
  • Факелы памяти: что на самом деле важно для армян — Новости 24.04.2026 | Verelq N…

    Факелы памяти: что на самом деле важно для армян — Новости 24.04.2026 | Verelq News
    https://verelq.am/ru/node/172445

    Факелы памяти: что на самом деле важно для армян

    Десятки тысяч людей вышли на традиционное факельное шествие в память о геноциде армян, развернув многометровые флаги Армении и Арцаха.

  • Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհին քաղաքացին, ըստ նախնական տվյալների…

    ▪️ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհին քաղաքացին, ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել։ Այս մասին factor.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ դիակի վրա բռնության հետքեր չկան։
    📌 Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին դի է հայտնաբերվել։

  • Ապրիլի 24-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանության հարցերով կց…

    🔹Ապրիլի 24-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսանդր Գորյանովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը՝ ծաղիկներ խոնարհելով Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի անմար կրակի մոտ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն
  • Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբ…

    Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
    Այս մասին դեսպանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից տարածելով նաև լուսանկար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։
    «Այցելեցի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցի սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին։ Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»,-գրել է Չեխիայի դեսպանը։
  • «Очевидно провокационное и разжигающее напряжённость поведение. Сожжение флага м…

    «Очевидно провокационное и разжигающее напряжённость поведение. Сожжение флага международно признанного государства, особенно соседней страны, безответственно и недопустимо».
    Это не слова турецкого султана и его эскортницы — Алиева.
    Это слова человека, захватившего кресло премьера Армении
    «Кто помнит о геноциде армян»- говорил некто Адольф Шикльгрубер с погонялом Гитлер.
  • «Западная Армения — наша родина, но у нас нет территориальных претензий»: Нарек …

    «Западная Армения — наша родина, но у нас нет территориальных претензий»: Нарек Карапетян

    Члены партии «Сильная Армения» во главе с Нареком Карапетяном посетили мемориальный комплекс «Цицернакаберд» и почтили память невинных жертв Геноцида армян.
    «Западная Армения — родина нашего народа, но у нас нет территориальных претензий», — сказал в беседе с журналистами Карапетян.
    Подробности в видео
    @alphanewsam
    Подписка на Alpha Ne
    ws
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդում՝ անմեղ զոհե…

    Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդում՝ անմեղ զոհերի հիշատակին

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ …

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
    «Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- նշվում է հաղորդագրությունում։