«Հիշեցնեմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն տրամագծորեն հակառակ և բավական խճճված հայտարարություններ էր անում։ Միևնույն ժամանակ, նա երբեմն բավական անկեղծորեն ընդունում էր, որ Հայաստանին դեռ ոչ ոք ԵՄ անդամակցության հրավեր չի արել, և որ երկիրը, առհասարակ, կարող է երբեք էլ չանդամակցել դրան։ Արդեն իսկ իսկապես շատ բան է ասվել, սակայն դրանից հարցի շուրջ հստակությունը բոլորովին չի ավելացել»,– հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը։
Գալուզինի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են, որ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ են մտածում Հայաստանի քաղաքացիները այս հարցի վերաբերյալ։
ՌԴ ԱԳ փոխնախարար․ Հայաստանի քաղաքացիներին պետք է հարցնել՝ պատրա՞ստ են հրաժարվել ԵԱՏՄ-ից՝ հանուն ԵՄ-ի 📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ