Author: Telegram

  • Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռի միաբանների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Առա…

    🇦🇲Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռի միաբանների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ապրիլի 24-ի երթը նաև պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտա…

    Ապրիլի 24-ի երթը նաև պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է. Փաշինյան
    «… մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս»,- Ապրիլի 24-ի իր ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։
    ԱՎԵԼԻՆ
  • МИД Армении: 24 апреля день памяти жертв Геноцида армян в Османской империи1,5 м…

    МИД Армении: 24 апреля день памяти жертв Геноцида армян в Османской империи
    ▪️1,5 млн армян были убиты или обречены на смерть по этническому признаку
    ▪️Трагедия стала одним из оснований для Конвенции ООН о геноциде (1948)
    ▪️В XXI веке сохраняются риски этнической ненависти и массовых преступлений
    ▪️Армения продолжает работу по предотвращению геноцидов на международном уровне
    ▪️По инициативе РА 9 декабря закреплен как международный день памяти жертв геноцида
    ▪️В 2025 и 2026 гг. в ООН приняты армянские резолюции по теме предотвращения геноцида
    ▪️Армения заявляет о курсе на мир и добрососедство как основе стабильности в регионе.
    @bagramyan26

  • Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի …

    🔹Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ, ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։ Ավելին՝ այստեղ
  • Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրություն…

    Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
    Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:
    ԱԳՆ
  • Փաշինյանն ու իշխանության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ…

    ❗️Փաշինյանն ու իշխանության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ե…

    🎼Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը։
    «Միասնության թեւերի» թիմը կեսգիշերին ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված՝ Ցեղասպանության զոհերի անմահ հիշատակին նվիրված միջոցառմանը։
    Արդարությունը գալիս է վերականգնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը։
  • Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հ…

    🟨 Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին`ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով:
    ▫️Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար:
    ՀՀ ԱԳՆ

  • ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբԱպրիլի…

    ❗️ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
    Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
    Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:
    Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար։
    Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ 21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների:
    Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին:
    Հայաստանի ջանքերով 2015 թվականի դեկտեմբերի 9-ն ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 2025թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
    Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով: Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար: