❓Արդյոք որևէ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, միջազգային իրավունքի շրջանակում կարո՞ղ է իր ինքնիշխան տարածքում իրականացնել այնպիսի գործողություններ, ինչպիսին պատմամշակութային և կրոնական կոթողների քանդումն է, հատկապես խաղաղ ժամանակաշրջանում։
📌 CivilNetCheck-ը գրում է, որ պետության ինքնիշխանությունը սահմանափակվում է մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային նորմերով։ Պետության ինքնիշխանությունը բացարձակ չէ և սահմանափակվում է միջազգային իրավունքի պարտավորություններով, այդ թվում՝ մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հարցում։
🔸 Անգամ զինված հակամարտությունների ժամանակ կան հստակ արգելքներ։ Ըստ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի (վավերացված է Հայաստանի կողմից) 8-րդ հոդվածի՝ ռազմական հանցագործություն է համարվում միտումնավոր հարձակումը կրոնական շենքերի և պատմական հուշարձանների դեմ, եթե դրանք ռազմական թիրախ չեն։
☝️ Պատմամշակութային կոթողների քանդումը հակասում է նաև 1954-ի Հաագայի կոնվենցիային, որի կողմ է Ադրբեջանը։ Կոնվենցիան սահմանում է, որ մշակութային արժեքին հասցված վնասը վնաս է ողջ մարդկության ժառանգությանը, և պետությունները պարտավոր են հարգել դրանք թե՛ պատերազմի, թե՛ խաղաղ ժամանակ։
Կարդալ ավելին
Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում. Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցին քանդելուն չարձագանքելու մասին 🔸 Հանրային ՀԸ լրագրողի դիտարկմանը, որ ոչ մի երկրի ինքնիշխան տարածքում հայկական եկեղեցի չպետք է քանդեն, Արսեն Թորոսյանը արձագանքեց. 📌 «Այո…