🇦🇲🇮🇷ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Համիդ Ղանբարին։ 🔸 Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։ 🔸 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։ [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]
Տարիներ առաջ երբ սկսվեցին ռուսների ու վրացիների միջեւ խնդիրներ, այն ժամանակվա Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին հայտարարեց որ ռուսները այն ազգն են, որ վրացական գինու փոխարեն եթե ուղարկեն քաքաջուր, մեկա կխմեն։ Թե դա ինչով ավարտվեց, բոլորին հայտնի ա՝ 2008 թվով, ու ռուսական տանկերով Թիֆլիսի մատույցներում։ Հիմա էլ ոնց որ հատուկ գործի ա դրվում այդ նույն սխեման… Արգիշտի Կիվիրյան @armgeopolitic
Տարօրինակ տպավորություն են թողնում վարչապետի հռետորական հարցերը, որոնց պատասխանները նա էլ գիտի, մենք էլ գիտենք, համենայնդեպս ցանկացած բանական մարդ, տարիներ շարունակ։ Ուրեմն ինչու՞ է Փաշինյանն այս անհեթեթ հարցերը տալիս 2026 թվականին։ Պատճառը մեկն է՝ որպեսզի չտա դրանց պատասխանները, որոնք ի պաշտոնե պարտավոր էր իմանալ եւ տալ առնվազն 2020 թվականին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը կբացվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։ Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստերը կվարի նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։