ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգոստոսի 19-20-ը աշխատանքային այցով գտնվել է Լոռու մարզում, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Այցի ընթացքում Վարդապետյանը շրջել է Ալավերդի համայնքում 2000-2005 թվականներին մասնավորեցված վեց մանկապարտեզների տարածքներում։
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվում է նշված գույքերի մասնավորեցման իրավաչափությունը։ Մեկ գույքի մասով հայցն արդեն ներկայացվել է դատարան, մյուսների վերաբերյալ հայցերը նախապատրաստվում են։
Վարդապետյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ապօրինի օտարված մանկապարտեզները Ալավերդի համայնքին վերադարձնելու ուղղությամբ և սահմանել է հանձնարարականների կատարման ժամկետներ։