❗️💨 Փետրվարի 26-ին ժամը 12:00-17:00-ն Երևանում, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
📣 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հորդորում է խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց, ինչպես նաև ավտոմեքենաները չկայանել ծառերի և գովազդային վահանակների տակ։
❄️☔️ Երևանում վաղը սպավում է անձրև։ Փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:
🌡 Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։