💐 «Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով: Մեր կառավարության համար առաջնահերթություն է պետական կառավարման, իրավապահ, անվտանգային, տնտեսական, քաղաքական, գիտական և այլ ասպարեզներում կանանց առավելագույն ներգրավման համար հնարավորություններ ստեղծելը, որովհետև ակնհայտ է, որ առանց այդ պոտենցիալի լիարժեք կիրառման մեր երկրի զարգացման հնարավորություններն էականորեն կկրճատվեն:
🗣 Այսօր բազմաթիվ կանայք պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում: Ու կարևոր է նաև ընդգծել, որ այդ պաշտոններում նրանց հայտնվելու պատճառը կին լինելը չէ, այլ լավ մասնագետ, կառավարիչ, կազմակերպիչ, գործիչ լինելը:
📍Այսօր մենք հարգանքի առանձնակի տուրք ենք մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը տված կանանց՝ մեր քույրերին, հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին»։
[ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]