Washington Post-ը գրում է, որ
Իրանի հրթիռային հարվածները Դիմոնայի և Արադի ուղղությամբ ի հայտ են բերել Իսրայելի ՀՕՊ համակարգի խնդիրները՝ առաջացնելով նոր մտահոգություններ որսացող հրթիռների հասանելիության, համակարգի սահմանափակումների և տևական պատերազմի պայմաններում պաշտպանություն ապահովելու Իսրայելի կարողության վերաբերյալ։
Նշվում է, որ իրանական հրթիռները ճեղքել են իսրայելական պաշտպանությունը և ուղիղ հարվածներ հասցրել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով 115 մարդ է տուժել, որից 11-ը ծանր վիրավորվել է։
Washington Post-ը փոխանցում է, որ Իսրայելի պաշտոնական դեմքերն ասում են, որ հին վախերն են արտահայտվում. Իրանը կարող է բավարար հրթիռներ արտադրել, որպեսզի հաղթահարի Իսրայելի բազմաշերտ պաշտպանության համակարգը։
Իսրայելի անվտանգության ծառայության նախկին աշխատակիցը զգուշացրել է, որ իսրայելական պաշտպանությունն ի զորու չէ դիմադրել 3000-5000 հրթիռի։
Կա ևս մեկ խնդիր. գին և պաշար. որսացող հրթիռները թանկ արժեն, մինչդեռ պաշտոնական դեմքերն ասում են, թե իրական խնդիրը հասանելիությունն է, ոչ թե գինը։